Կիպրոսի պաշտպանության նախարարը Երևանում կհարգի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Կիպրոսի պաշտպանության նախարարը Երևանում կհարգի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Կիպրոսի պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդիսը Հայաստան կժամանի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով, գրում է Cyprus Mail-ը։

Նշվում է, որ Պետրիդիսը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, ինչպես նաև կայցելի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Նա նաև կայցելի հայկական մշակութային ժառանգությանը նվիրված ցուցահանդես։

Այցի շրջանակում նախատեսվում է Կիպրոսի ՊՆ ղեկավարի հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արա Այվազյանի և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։

1975-ին Կիպրոսը դարձավ առաջին եվրոպական երկիրը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ը հռչակեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---