Հունիսի 1-ից Վրաստանը բացում է ցամաքային սահմանը

Հունիսի 1-ից Վրաստանը բացում է ցամաքային սահմանը

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ից Վրաստանը բացում է ցամաքային սահմանը: Այդպիսի որոշում է կայացրել երկրի վարչապետի գլխավորությամբ գործող կորոնավիրուսի տարածման և կանխարգելման միջգերատեսչական խորհուրդը, տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

Վրաստան հնարավոր կլինի մուտք գործել վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանի առկայության կամ պատվաստման ամբողջ կուրսը (երկու դեղաչափ) անցնելու պարագայում։

Մարտի 1-ից Վրաստանը բացել էր օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---