Զարիֆն ու Ալիևը քննարկել են «կոմունիկացիոն միջանցնքերը», երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի, Իրանի և ՀՀ միջև

Զարիֆն ու Ալիևը քննարկել են «կոմունիկացիոն միջանցնքերը», երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի, Իրանի և ՀՀ միջև

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում քննարկել են լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին և «կոմունիկացիոն միջանցքները»։ Այդ մասին գրում է Interfax.az-ը՝ Բաքվում Իրանի դեսպանությանը հղումով։

Դեսպանատան հաղորդագրության մեջ ասվում է նաև․ «Ադրբեջանի նախագահն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են հրադադարի հաստատումից հետո ընթացիկ վիճակը տարածաշրջանում, լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին, կոմունիկացիոն միջանցքները, երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի, Իրանի և ՀՀ միջև»։

Բացի այդ, ըստ դեսպանատան, քննարկվել է 6-ակողմ (Ադրբեջան, ՀՀ, Վրաստան, Թուրքիա, ՌԴ և Իրան) գործակցության նախաձեռնության իրագործումը և այլ հարցեր։

Քննարկվել է նաև Իրանի հնարավոր մասնակցությունը պատերազմից հետո Ադրբեջանին անցած տարածքների ականազերծմանը։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---