Արցախում կորոնավիրուսի 51 նոր դեպք կա և 1 մահ

Արցախում կորոնավիրուսի 51 նոր դեպք կա և 1 մահ

PanARMENIAN.Net - Փետրվարի 2-ին կատարվել 152 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 51 նոր դեպք է գրանցվել:

Արձանագրվել է 1 մահ:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 12-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2358 քաղաքացու հետազոտություն, որից 295-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---