ԱՀ ԱԻՊԾ-ի հորդորը՝ խուճապ չտարածելու համար, չգնել պայթուցիկներ երեխաների համար

ԱՀ ԱԻՊԾ-ի հորդորը՝  խուճապ չտարածելու համար, չգնել պայթուցիկներ երեխաների համար

PanARMENIAN.Net - Նոր տարվա և Սուրբծննդյան տոներին ընդառաջ, հրդեհներից, պայթյուններից և դրանց հետևանքով մարդկանց կյանքն ու առողջությունը պաշտպանելու նպատակով, Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին և բոլոր ծնողներին`զերծ պահել երեխաներին զանազան պայթուցիկ սարքերի օգտագործումից և դրանց վաճառքից, ինչի հետևանքով յուրաքանչյուր տարի արձանագրվում են դժբախտ ելքով դեպքեր ու արտակարգ այլ պատահարներ:

Աղետալի հետևանքներից խուսափելու և ներկայիս ստեղծված իրավիճակում վախի մթնոլորտ չստեղծելու, ավելորդ խուճապ չտարածելու համար՝ խորհուրդ է տրվում պարզապես չգնել որևէ պայթուցիկ սարք երեխաների համար:

Անվտանգության կանոնների պահանջների իմացությունը հնարավորություն կտա նվազեցնելու հրդեհների առաջացման հավանականությունը և խուսափել անցանկալի հետևանքներից:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---