ԿԽՄԿ մեքենայով Արցախից ծանր հիվանդ է տեղափոխվել ՀՀ

ԿԽՄԿ մեքենայով Արցախից ծանր հիվանդ է տեղափոխվել ՀՀ

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել առողջական խնդիրներ ունեցող 1960 թվականին ծնված մի տղամարդ։ Այդ մասին հայտնել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Տղամարդուն պետք է տեղափոխեն Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն, որտեղ նա սրտի բաց վիրահատության կենթարկվի։

«Տղամարդը մեկ շաբաթ առաջ ստուգվել էր և նրան շտապ վիրահատելու ցուցում կար։ Նա որոշ ժամանակ հիվանդանոցում էր, բայց հետո տուն գնաց` դեղորքային բուժում ստանալու։ Սպասում էինք, որ ճանապարհը կբացվի և կտանենք վիրահատելու, բայց դե...»,–ասել է Մուսայելյանը։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---