Կարեն Ավագյան. 2011թ. Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շուրջ 130 ծրագիր է իրագործել՝ 2010թ. 30-ի դիմաց

Կարեն Ավագյան. 2011թ. Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շուրջ 130 ծրագիր է իրագործել՝ 2010թ. 30-ի դիմաց

PanARMENIAN.Net - 2011թ. Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իրագործել է աննախադեպ քանակի ծրագրեր՝ շուրջ 130: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը: Համեմատության համար նա հիշեցրել է, որ 2010թ. իրականացվել է 30 ծրագիր: «Ինչպես տեսնում ենք, հիմնադրամի ծրագրերն գնալով նոր թափ են առնում, գնալով ավելի շատ երիտասարդներ ու երիտասարդական կազմակերպություններ են վստահում հիմնադրամին ու համագործակցում նրա հետ»,-ասել է նա: Ավագյանն ասել է, որ ոչ մի ՀԿ կամ մասնավոր անձ չի կարող բողոքել, թե դիմել է հիմնադրամին մի ծրագրով կամ առաջարկությամբ և աջակցություն չի ստացել:

Ավագյանն առանձնացրել է կրթության ոլորտի ծրագրերը, մասնավորապես հիմնադրամի և կառավարության 60 մլն դրամ արժողությամբ ծրագիրը, որի շնորհիվ գերազանց առաջադիմությամբ մոտ 600 ուսանողներ ստացան կրթաթոշակներ կամ հատուցում ուսման վարձի համար: Նա նաև անդրադարձել է կրթական ծրագրերին: Բանախոսը նշեց նաև, որ 50 մլն դրամ է հատկացվել «Քվանթ» վարժարանին: Նա հիշեցրեց նաև, որ հիմնադրամն աջակցել է »Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությանը, որի շնորհիվ Հայաստանի նախագահը կարգադրեց լրացուցիչ 100 մլն դրամ հատկացնել երիտասարդ գիտնականներին:

Ավագյանը նշեց նաև ծրագրերն առողջապահության, ռազմահայրենասիրական ոլորտներում: Նշվեց ավանդական «Բազե» երիտասարդական փառատոնը՝ նշելով, որ այս տարի այն անցավ նոր ձևաչափով. «Բազե» ճամբար Բյուրականում և «Բազե» հավաք Ծաղկաձորում:

Ավագյանը հավելեց նաև, որ բոլոր այդ ծրագրերն իրականացվել են այն ուշադրության շնորհիվ, որ հատկացնում է ՀՀ նախագահը երիտասարդական խնդիրներին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---