Վրաց-թուրքական ընկերությունը գնելո՞ւ է Հովհաննես Թումանյանի բնակարանը Թբիլիսիում

Վրաց-թուրքական ընկերությունը գնելո՞ւ է Հովհաննես Թումանյանի բնակարանը Թբիլիսիում

PanARMENIAN.Net - «Վրաստանի մայրաքաղաքում անտրամաբանական ավարտին է մոտենում հայ գրականության դասական Հովհաննես Թումանյանի բնակարանը տեղի հայ համայնքի կողմից փրկելու բազմամյա պատմությունը»,-գրում է Վրաստանի հայերի միության նախագահ Միխայիլ Թաթևոսովը:

90-ականներին Թբիլիսիի քաղաքապետարանը անբարոյական գործարք կնքեց ոմն մի գործարարի հետ, որի համաձայն վերջինիս քաղաք ներկրված բենզինի դիմաց փոխանցվում էին մի քանի հանրային գրադարաններ, այդ թվում նաև Հովհաննես Թումանյանի անվան գրադարանը, որը զբաղեցնում է նրա թբիլիսյան բնակարանի մի մասը: Բազմամյա դատական քաշքշուկն ավարտվեց գործարարի հաղթանակով: Այժմ տարածքում ինտենսիվ վերանորոգում է ընթանում:

Ըստ Թաթևոսովի, որպես միակ գնորդ հանդես է գալիս համատեղ վրաց-թուրքական GeoTuran ընկերությունը, որը գնում է պատմական նշանակության բնակարանը, որը հայ գրականության հանճարի ընտանիքը նվիրաբերել էր քաղաքին 30-ական թվականներին՝ նրա անվան գրադարան հիմնելու համար; Ընկերությունը նախատեսում է «վերակառուցելով շենքը, վերածել այն թուրք բանվորների համար նախատեսված հանրակացարանի»:

«Ընկերության ղեկավարը, մտադիր լինելով ձեռք բերել նաև բնակարանի մյուս կեսը, դիմել է նման առաջարկով բանաստեղծի ծոռնուհի Ալյոնա Կոլեսնիկովային, սակայն նրա առաջարկը մերժվել է»,-նշում է հանրային գործիչը:

Ներկայումս Թբիլիսիում է գտնվում Պատմական հուշարձանների պահպանության դեպարտամենտի հանձնաժողովը, որը շտապ ժամանել է Թբիլիսի Սուրբ Նշան հայկական եկեղեցում հրդեհի ու մասնակի փլուզման փաստի առնչությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---