ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը Բաքվում կքննարկի Ֆրանսիայի Սենատի որոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ

ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը Բաքվում կքննարկի Ֆրանսիայի Սենատի որոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Պեդրեյք Մերֆին այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում կքննարկի Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հարցը: Այդ մասին salamNews-ին հայտնել է ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավար, դեսպան Քորայ Թարգայը: Նա նշել է, որ այսօր կհանդիպի ԱԳ փոխնախարարներ Արազ Ազիմովի և Մահմուդ Մամեդգուլիևի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանում առկա հակամարտություններն ու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված վիճակը, ինչպես նաև Ֆրանսիայի Սենատի հայտնի որոշումը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր, օրինագիծն ընդունվել է 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում:

Թուրքիան սպառնում էր լիովին խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ օրինագծի ընդունման դեպքում: Ավելին` թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե այլևս երբեք Ֆրանսիա չի մեկնի, եթե օրինագիծն ընդունվի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---