Հայաստանի և Կանզասի միջև համագործակցության վերաբերյալ հռչակագիր է ստորագրվել

Հայաստանի և Կանզասի միջև համագործակցության վերաբերյալ հռչակագիր է ստորագրվել

PanARMENIAN.Net - Մարտի 20-ին Կանզասում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում գործնական քննարկումներ է ունեցել Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի, նահանգի կոնգրեսի սենատի նախագահ Մորրիսի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Օ՛Նիլի հետ: ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին ներկայացվել են ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարաշտաբային քոլեջի ուսումնակրթական գործընթացը, ինչպես նաև հեռարշավային դաշտային բուժապահովման կարողությունները:

Կանզասի նահանգապետ Սեմ Բրաունբեքի հետ հանդիպմամ ժամանակ արձանագրվել է «Նահանգային գործընկերության ծրագրով» Հայաստանի Հանրապետության և Կանզասի միջև համագործակցության բարձր մակարդակը և դրա ընդլայնման ու խորացման ներուժը: Նահանգապետը հանդիսավոր պայմաններում ստորագրել է Հայաստանի և Կանզասի միջև համագործակցության վերաբերյալ հռչակագիր, որում մասնավորապես նշված է. «Կանզասը հպարտությամբ ազդարարում է նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում Կանզասի և Հայաստանի միջև անցած ինը տարիների ընթացքում ծավալված համագործակության առաջընթացը: Կանզասն արժևորում է ամերիկյան և ՆԱՏՕ-ի ուժերի հետ համատեղ Կոսովոյում, Իրաքում և Աֆղանստանում Հայաստանի Հանրապետության ԶՈւ զինծառայողների ծառայության բարձր մակարդակը և նրանց կրած դժվարությունները: Կանզասը հանձնառու է ապահովել Հայաստանի Հանրապետության հետ տևական յուրահատուկ հարաբերությունների շարունակականությունը և հետագա համագործակցության ընդլայնումը:

Կանզասը և Հայաստանը գործընկերության շրջանակներում կանգնած են կողք կողքի` հանուն խաղաղության, բարեկեցության և ազատության»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---