Սպանվել է Տիգրան ՆաղդալյանըPanARMENIAN Network կազմակերպությունը իր խոր վիշտն է հայտնում սիրելի ընկերոջ, թիմակցի, տաղանդավոր լրագրողի եւ հայրենիքի նվիրյալ Տիգրան Նաղդալյանի սպանության կապակցությամբ: Մենք խստորեն դատապարտում ենք այս ստոր եւ միմիայն վախկոտ ու անբարոյական արարածին վայել քայլը, որն ուղղված է Հայաստանի բարեկեցության դեմ: Մեր հասարակության մեջ չպետք է տեղ ունենան ստոր եւ անասնական բնազդներով շարժվող, սպանությունը որպես իշխանության հասնելու ճանապարհ ընտրած անարժանները: Վախկոտությունն ամենամեծ չարիքն է, որ բխում է բանականությանը եւ մտքի ուժին հակադրելու անկարողությունից: PanARMENIAN.Net - Սեփական թուլությունները եւ ուղեղի պակասը սպանությամբ քողարկելու հայ կոչվելու անարժան արարածների փորձերը չեն հանդուրժվելու երբեւէ: Հայաստանը կարիք ունի բանականության եւ ստեղծարար մտքի: Մենք հավատացած ենք, որ հասարակությունը չի հանդուրժի նման ստորությունը եւ արմատախիլ կանի չարով սնուցվող հատուկենտ մոլախոտերը, որոնք ապականում են մեր երկիրը: Մենք շարունակելու ենք մեր գործընկերոջ ընտրած ճանապարհը` ծառայել Հայաստանին եւ ստեղծել հզոր ու կայուն հայրենիք: ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Պարտության առաջին ամիսը Դրագոմանների ժամանակը Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին |