ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ՉԿԱՆԵԱՀԿ-ի ներկայացուցիչը հերքել է ադրբեջանական ուժերի հաջող հարձակման մասին առասպելը: Բաքվի քարոզիչների ստահոդ հաստատումներն այն մասին, թե ռազմական օպերացիայի արդյունքում Հայաստանի Տավուշի շրջանի մի քանի գյուղեր անցել են Ադրբեջանի հսկողության տակ, ամենեւին չեն համապատասխանում իրականությանը: Արդեն նույնիսկ ադրբեջանական աղբյուրներն են ստիպված ընդունել, որ տարածված տեղեկությունները սուտ են: ![]() PanARMENIAN.Net - Հրադադարի պահպանմանը հետեւող միջազգային կառույցները միանշանակորեն հերքում են Բաքվի լրատվամիջոցների տարածած տեղեկությունները: Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Բաքվի ANS հեռուստաընկերությունը հաղորդել էր Ղազախի շրջանում «փայլուն իրականացրած հարձակման մասին» տեղեկությունը: Այդ հաղորդագրության մեջ ասվում էր, թե ադրբաջանական բանակը գրավել է վեց գյուղ, որոնց թվում էին երբեմնի Ադրբեջանական ԽՍՀ-ին վարչականորեն պատկանող Աշաղի Ասկիպարի եւ Բագանիս Այրում տարածքները: Բաքվի այլ ԶԼՄ-ներ նույնպես միացել էին այս քարոզարշավին` տարածելով ռազմական հաջող օպերացիայի մասին առասպելը: Հայկական կողմն անմիջապես հայտարարեց, որ տեղեկությունները զուրկ են բոլոր տեսակի հիմնավորումներից: Սակայն, ենթադրելի է, որ ադրբեջանցիներն ավելի շուտ կհավատան Բաքվում գործող «Ադրբեջանի իրավունքի պաշտպանության կենտրոնի» կամավորներին: Կենտրոնի ներկայացուցիչները եղել են ռազմական դիրքերում եւ համոզվել են, որ իրականում ոչ մի ռազմական օպերացիա տեղի չի ունեցել: Կենտրոնի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ հիշատակված գյուղերը չեն հսկվում ադրբեջանական բանակի կողմից: Միեւնույն ժամանակ, նշվում է, որ չնայած հայկական եւ ադրբեջանական ուժերի հատման գիծը մնացել է անփոփոխ, այնուամենայնիվ դիրքերը որոշ չափով տեղաշարժվել են, սակայն «Ադրբեջանի պետական սահմանի ներսում»: Տարօրինակ այս ձեւակերպումը պարզաբանելով` փաստաթղթի հեղինակները խոսում են այն բարձրունքների հանդեպ հսկողության մասին, որտեղից հնարավոր է կրակել Ասկիպարա եւ Բաղանիս գյուղերի, ինչպես նաեւ` ավտոճանապարի վրա: Ըստ իրավապաշտպան կենտրոնի փորձագետների, ադրբեջանական զորքերը պարզապես փոխել են դիրքը, անցնելով ռելիեֆի տեսակետից առավել շահավետի, սակայն Հայաստանի սահմանը չեն անցել: Հատկանշական է, որ Ադրբեջանի պետական կառույցները դիրքի փոփոխման մասին տեղեկությունները չեն հաստատում: Իսկ ԵԱՀԿ-ի կովկասյան գրասենյակը հերքում է հայկական եւ ադրբեջանական ուժերի սահմանային գծում փոփոխությունների մասին տեղեկությունները: ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այս տարածքի մոնիտորինգ է անցկացրել եւ արձանագրել է, որ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: Վերադառնալով նա հայտարարել է, որ սահմանային գիծն անցնում է այն նույն տարածքով, որով եւ անցել է 1991թ.-ից: Այսպիսով, Կասպրշիկը հավաստել է, որ դիրքերի փոփոխության մասին խոսակցությունները պարզապես ստահոդ լուրեր են, որոնք նպատակ ունեն ադրբեջանցիներին համոզել, թե հայկական պաշտպանությունն այնքան էլ ամուր չէ, ինչպիսին կարծում են: Ծանոթ իրադրություն է. փաստարկների բացակայության պայմաններում Բաքվի քարոզիչները ստիպված են հորինել: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |