ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵւԻ ՄՏԵՐԻՄԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ Է «ՔՈՒՐԴ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ»

Բաքվում այլեւս չեն թաքցնում, որ Ադրբեջանում գործում է Քրդական բանվորական կուսակցության բջիջը:

Օրերս ձերբակալված նախագահ Հեյդար Ալիեւի անձնական պահակախմբի ղեկավարի դեմ մեղադրանքը հերթական անգամ ապացուցեց այն փաստը, որ Ադրբեջանում գործում է Քրդական բանվորական կուսակցության բջիջը, որին Բաքվում եւ Անկարայում համարում են ահաբեկչական կազմակերպություն: Հիշեցնենք, որ ադրբեջանական ընդդիմադիր մամուլի տվյալներով, երկրի նախագահի թիկնապահների ղեկավար Բեյլար Էյուբովը «հովանավորել էր Քրդական բանվորական կուսակցությանը»: Նշենք, որ իշխանության մեջ ընդգրկված ՔԲԿ-ի լրտեսի մերկացումը եւ ձերբակալումը հնարավոր էր դարձել ոչ թե ադրբեջանական, այլ թուրքական հատուկ ծառայությունների շնորհիվ:
PanARMENIAN.Net - Ծագումով քուրդ Բեյլար Էյուբովը նախագահի ամենամտերիմ մարդկանցից էր: Նա ղեկավարում էր Հեյդար Ալիեւի անձնական պահակախումբը դեռեւս այն ժամանակ, երբ վերջինս խորհրդարանի նախագահն էր: Նա վերջին տաս տարիների ընթացքում նախագահին ուղեկցել է գրեթե ամենուր` նրանից մեկ քայլ անգամ չհեռանալով: Բաքվի քաղաքագետների տվյալներով, Էյուբովի ազդեցության վարկանիշը մշտապես առաջին տասնյակում է եղել: Նա հեշտությամբ էր լուծում նույնիսկ այն հարցերը, որոնք դուրս էին իր լիազորությունների սահմաններից: Բեյլար Էյուբովը ոչ միայն հովանավորում էր տարատեսակ խոշոր ձեռնարկությունների, այլեւ` հենց ինքն էր մի շարք ձեռնարկությունների փաստացի տերը: Նրան իրապես դասում էին օլիգարխների շարքը:

Նախագահի անձնական պահակախմբի ղեկավարը ձերբակալվել է Բաքվում: Սրան նախորդել էր մեծածավալ օպերացիա, որի արդյունքում ձերբակալվել էին ՔԲԿ-ի մի քանի ակտիվիստներ: Հատուկ այս օպերացիայի ծրագրավորման եւ իրականացման համար Ադրբեջան էր ժամանել Թուրքիայի օպերատիվ խումբը: Հենց Անկարայի պահանջով էին ադրբեջանական հատուկ ծառայությունները սկսել զբաղվել Բաքվում աշխատող քուրդ էմիսսարների գործունեության հետաքննությամբ: Նշենք, որ մինչ վերջերս Ադրբեջանի իշխանությունները փորձում էին հերքել երկրում քրդական բանվորական կուսակցության բջիջների առկայության փաստը: Անցյալ տարվա հունիսին, ի պատասխան մամուլում տպագրված հրապարակմանն այն մասին, որ երկրում պատրաստում են քրդական դիվերսիոն խմբեր, ազգային անվտանգության նախարարությունը տարածել էր հայտարարություն, որում ասվում էր. «ազգային անվտանգության նախարարությունը իր տրամադրության տակ տեղեկություններ չունի Ադրբեջանում ՔԲԿ-ի գործունեության մասին»: Հատուկ ծառայությունների ղեկավարությունը հավաստում էր, որ «բացառում է երկրում ՔԲԿ-ի գործունեությունը»: Միեւնույն ժամանակ Թուրքիայում հակված են առավել հավատալ ընդդիմադիր մամուլին, որը հավաստում է, որ Ադրբեջանի իշխանությունները հովանավորում են «քուրդ ահաբեկիչներին»: Այն, որ ՔԲԿ-ի ակտիվիստներն իրնեց բավականին հարմարավետ են զգում Բաքվում, առավել զայրացնում է Անկարային: Քրդական գործոնն այս տարվա սկզբին բավականին լուրջ լարվածություն մտցրեց ադրբեջանա-թուրքական հարաբերություններում:

Ընթացիկ տարվա փետրվարին Ադրբեջան կատարած իր այցի ընթացքում Ռեջեբ Էրդագոնն ըստ էության մեղադրեց հարեւան երկրի իշխանությանն այն բանում, որ վերջիններս ցանկություն չունեն հակազդել Բաքուն դիվերսիոն խմբերի պատրաստման կենտրոններից մեկը դարձրած ՔԲԿ-ի էմիսսաներին: Թուրք առաջնորդը խստագույնս հասկացնել տվեց, որ մտադիր չէ հանդուրժել Բաքվի առաջնորդների վարած «կրկնակի խաղը»: Անկարայի եւ Բաքվի միջեւ առաջացած լարվածությունը դժվար թե լիովին հարթվի նույնիսկ այն դեպքում, եթե Ադրբեջանի իշխանություններն իսկապես սկսեն կասեցնել քրդական խմբավորումների գործունեությունը: Թուրքերը հեշտությամբ չեն կարող մոռանալ հասցված վիրավորանքը: Ենթադրելի է, որ նստվածքը դեռեւս երկար ժամանակ իր հետքը կթողնի երկկողմանի հարաբերությունների վրա:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
 Ուշադրության կենտրոնում
Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց

Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց Ոստիկանները խլել են և տարել Փաշինյանի խրտվիլակը

 Բաժնի այլ նյութերը
Պարտության առաջին ամիսը Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---