ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՉԵՆ ՄԵԿՆԻ ԲԱՔՈՒ

Ադրբեջանի իշխանություններն այդպես էլ անվտանգության երաշխիքներ չապահովեցին ՆԱՏՕ-ի սեմինարի մասնակիցների համար:

Այսօր Բաքվում իր աշխատանքները սկսեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի թվով 58-րդ «Rose Road» սեմինարը, որն այս անգամ կազամակերպվել է Ադրբեջանի խորհրդարանի հետ համատեղ: Միջազգային սեմինարին մասնակցում են հյուսիսատլանտյան դաշինքի 16 անդամ երկրների եւ գործընկերների ներկայացուցիչներ: Սեմինարին մասնկացելու հրավեր ստացած պետություններից միայն Հայաստանը չի մասնակցի աշխատանքներին: Պատճառն այն է, որ Ադրբեջանի իշխանությունները հայ պատվիրակների համար անվտանգության երաշխիքներ չապահովեցին:
PanARMENIAN.Net - Առաջին իսկ օրից Հայաստանի Խորհրդարանը հայտարարել էր, որ հետաքրքրված է սեմինարին մասնակցությամբ եւ Բաքու կուղարկի իր ներկայացուցիչներին, եթե Ադրբեջանն ապահովի նրանց անվտանգությունը: Ադրբեջանի ղեկավարները ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովին խոստացել էին, որ պայմաններ կստեղծեն սեմինարին հայերի մասնակցությունն ապահովելու համար: Նախագահ Իլհամ Ալիեւն անձամբ հայտարարեց, որ իշխանությունները չեն խոչընդոտի հայ պատգամավորների այցին: Սակայն միաժամանակ իշխանությունները թույլատրեցին սեմինարին հայերի մասնակցության դեմ ուղղված լայնամասշտաբ քարոզարշավը: Դա արվեց «Ղարաբաղի ազատագրման կազմակերպություն» արմատական խմբավորման ակտիվիստների միջոցով: (Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ այս կառույցի առաջնորդները խորհրդակցում են նախագահական ապարատի աշխատակիցների հետ): Կազմակերպության անցկացրած զանգվածային քարոզարշավի արդյունքում ստեղծված Բաքվի ընդհանուր մթնոլորտն անհանգստացնող է: Լուրջ հիմքեր կան կասկածելու, թե իրավապահ մարմինները կպաշտպանեին հայերին:

Պրակտիկայում իշխանությունները ոչինչ չարեցին, որպեսզի Երեւանին ապացուցեն, թե մեր պատվիրակներին վտանգ չի սպառնա: Երաշխիքներ պահովելու վերջին հնարավորությունը կարող էր լինել Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի նամակը ուղղված միլի մեջլիսի ղեկավար Մուռտուզ Ալեսկերովին, որում անհանգստություն էր հայտնվում հայ պատգամավորների անվտանգության վերաբերյալ: Եթե իսկապես Ադրբեջանի ղեկավարները պատրաստ լինեին ընդունել հայերին, ապա նրանք պետք է որ ինչ որ ձեւով արձագանքեին: Սակայն, Բաքուն չպատասխանեց նույնիսկ միջնորդի օգնությամբ:

Այժմ Բաքվում պնդում են, թե Հայաստանն ի սկզբանե չէր պատրատվում ներկայացուցիչներ ուղարկել, սակայն մինչեւ վերջ ձգում էր, որպեսզի վարկաբեկի Ադրբեջանին: Եթե Հայաստանը ձգտեր օգուտ քաղել քարոզարշավի միջոցով, ապա կբոյկոտեր Բաքվում ընթացող բոլոր միջոցառումները: Սակայն ընդամենը երկու շաբաթ առաջ Հայաստանի Էներգետիկայի նախարարության զարգացման եւ արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Լեւոն Վարդանյանը մասնակցեց Բաքվում անցկացվող էներգետիկայի եւ տրանսպորտի վերաբերյալ գագաթաժողովին: Իրականում քարոզարշավով են զբաղվում ադրբեջանցիները, որոնք ուշադրությունը կենտրոնացրել են հենց ՆԱՏՕ-ի սեմինարի վրա, քանի որ տվյալ դեպքում հակահայկական հիստերիաները կարող են առավել մեծ աղմուկ հանել:

Ադրբեջանցի քարոզիչները հոգ են տարել նաեւ հորինել մի լեգենդ, որով իրենց հայրենակիցներին կբացատրվի, թե ինչու հայ պաշտոնյաներին կարելի է գնալ Ադրբեջան, իսկ մասնակցել ՆԱՏՕ-ի սեմինարին` ոչ: Նախագահի աշխատակազմից ստացված հրահանգով կազմակերպվել էր տեղեկատվական քարոզարշավ` ուղղված հայ պատվիրակներ Մհեր Շահվերդյանի եւ Ալեքսան Կարապետյանի դեմ: Համաձայն լեգենդի, երկու պատգամավորներն էլ ժամանակին մասնակցել են ադրբեջանական հողերի զավթմանը»: Իշխանամետ մամուլի հաղորդմամբ, Շահգերդյանը «1992-94թթ.-ին մասնակցել է Լաչինի եւ Շուշիի գրավումներին»: Իրականում պատգամավորն այդ տարիներին սովորել է ասպիրանտուրայում, աշխատել է թեկնածուական թեզի վրա եւ ոչ մի անգամ չի եղել Ղարաբաղում: Ինչ վերաբերում է Ալեքսան Կարապետյանին, ապա նրան վերագրվում է Ֆիզուլիի եւ Ջեբրաիլի գրավմանը մասնակցելը: Ավելին, պնդում են, որ գրոհի ժամանակ ցուցաբերած դաժանության համար նա շնորհվել է «Ոսկե Խաչ» շքանշանը: Պատգամավորի կենսագրության նման կոպիտ խմբագրումը ծիծաղելի կլինի ցանկացած մեկի համար, ով ճանաչում է Կարապետյանին: Բանն այն է, որ այդ տարիներին նա Կենտկոմի սոցիալ-տնտեսական բաժնի հսկիչ էր եւ իր ձեռքին զենք չի վերցրել խորհրդային բանակում զինվորական ծառայությունն ավարտելուց ի վեր: Եւս մեկ փաստ, որը կարող է միայն ծիծաղ առաջացնել: Բաքվի մամուլի հրապարակման համաձայն, Կարապետյանը «2000թ.-ից ակտիվ անդամն է Հայաստանի խորհրդարանի «33-րդների խմբի», որը հայտնի է որպես «Քոչարյանի խումբ»: Եթե կեղծիքներին ձգտող քարոզիչները մտնեին Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային էջը, ապա նրանք կտեղեկանային, որ Կարապետյանը չի կարող լինել «Քոչարյանի խմբի» անդամ, գոնե այն պատճառով, որ ներկայացնում է ընդդիմադիր խմբավորում: Նշենք, որ 2000թ.-ին Ալեքսան Կարապետյանն ընդհանրապես չի եղել պատգամավոր:

Պարզ է, թե ադրբեջանական քարոզիչներին ինչու է հարկավոր նման էժանագին ապատեղեկատվությունը: Դրա օգնությամբ նրանք փորձում են ոտքի կանգնեցնել ժողովրդին եւ ՆԱՏՕ-ի ղեկավարությանը ցույց տալ, որ ադրբեջանցի ժողովուրդը զիջումներ չի հանդուրժի: Այդ նպատակի համար բոլոր միջոցներն ընդունելի են:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---