Ադրբեջանում ոչ մի կերպ վերջ չեն տա պատմության վերագրմանը

Եթե հայերը չլինեին, ապա նրանց կհորինեին սեփական անտաղանդությունն ու անզորութունն արդարացնելու համար

Պատասխան տալ այն ամենի համար, ինչ գրվում է ադրբեջանական մամուլում հայերի եւ հայոց պատմության մասին, բավականին անօգտակար եւ որ անհրաժեշտ զբաղմունք է: Վերջին ժամանակներում մեր հարեւաններն ընդհանրապես մոռացել են չափի զգացողության մասին եւ նրանք հայերին մեղադրում են հնարավոր ամեն ինչում:
PanARMENIAN.Net - Այգյուն Կազիմովայի երեւակայությունը այն աստիճանի է հասել, որ նա ԱզՏՎ-ին մեղադրել է, որ «հեռուտսաընկերությունում ինչ-որ մեկը աշխատում է հայերի վրա: Առաջ ինձ թվում էր, բայց այժմ ես համոզված եմ, որ Բաքվում կոնկրետ ինչ-որ մեկը աշխատում է հայերի վրա, եւ ադրբեջանական էստրադային արվեստը նպատակային ուղղվում է դեպի անդունդ: Հիմար հաղորդումները հիմարացնում են ժողովրդին, իսկ ծածուկ կերպով արվում է ողջ կեխտոտ գործը: Չակերտավոր երգիչ-երգչուհիների քանակը աճում է, ինչպես սնկերը անձրեւից հետո, եւ նրանց բոլորի համար տեղ է գտնվում հեռուստաընկերությունում»,- իր անկեղծություններով կիսվում է նա Day.az-ի հետ:

Իրոք, եթե հայերը չլինեին, ապա նրանց կհորինեին սեփական անտաղանդությունն ու անզորությունն արդարացնելու համար: Սակայն սա հենց այնպես, անլուրջ: Ավելի լուրջ են հնչում մեղադրանքները նրանում, որ հենց հայերն են տեղահանել գերմանացիներին Ադրբեջանից 1941 թվականին: Այս վարկածի հեղինակ է հանդիսանում ԱԳԱԱ-ի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Ադրբեջանի Տնտեսագիտական Համալսարանի պրոֆեսոր, պատմագիտության դոկտոր Աբբաս Սեիդովը: Ճշմարտության ապացուցումը բավականին տհաճ զբաղմունք է, առավել եւս, որ չկա մեկը, ում պետք է ապացուցել: Ադրբեջանը, չգիտես ինչու, համոզված է, որ իր վիրտուալ աշխարհում նա կարող է պնդել ամեն ինչ եւ պատմությունը համապատասխանեցնել իր շահերին: Ահա եւ Խանլարի եւ Շամխորի գերմանացիների դեպքում, որոնց մեկ ժամում աքսորել են Ղազախստանի տափաստանները Ստալինի հրամանով: Հենց այն գերմանացիներին, ովքեր 200 տարի ապրել են հայաբնակ շրջաններում եւ Կովկասի թաթարների հետ գրեթե չէին շփվում: 2003 թվականին ծագումով Խանլարից Ալեքսանդր եւ Ռուդոլֆ Յասկորկսիները հրատարակեցին «Մերձդնեստրի եւ Կովկասի շվաբները (Մերձդենստրի եւ Կովկասի գերմանական էթնիկ խմբի ծագման եւ կյանքի մասին)», որում հավաքված են գերմանական գաղութի կյանքի մասին պատմող փաստաթղթեր եւ լուսանկարներ: Գրքում, մասնավորապես, հետաքրքրական պարբերություն կա. «Գերմանացի վերաբնակները ի սկզբանե ծրագրային բնակություն էին հաստատում Ռուսական կայսրության ծայրամասերում: Դրանով մի անգամից երկու խնդիր էր լուծվում. մի կողմից ամրապնդվում էին կայսրության սահմանները եւ ոչ քաղաքակիրթ ցեղերով եւ քրիստոնյա բնակության բնակեցված տարածքների միջեւ ստեղծվում էր բուֆերային գոտի: Ուրիշ կողմից` գերմանացիները սկսեցին օգտագործել մինչ այդ չմշակված անապատային տարածքները եւ ամրապնդեցին դրանք կայսրության կազմում: Գերմանացիների հետ հայերը բարեկամություն են արել, սովորել են նրանց լեզուն, վարքուբարքը
Դա բնական ձգտում էր դեպի միմյանց, չէ որ հայերը եւ ռուս-մալականները հանդիսանում էին գերմանացիների միակ քրիստոնյա հարեւանները Կովկասի թաթարների շրջապատում, որոնք ժամանակ առ ժամանակ ջարդեր էին կազմակերպում ինչից տուժում էին նաեւ գերմանացիները»:

Սակայն արխիվներն ու ժամանակակիցների վկայությունները Աբբաս Սեիդովի համար նշանակություն չունեն. նա սեփական աղբյորներն ունի, ըստ որոնց նույն շվաբների գալուստը կապվում է Ալեքսանդր I-ի անվան հետ, չնայած նրանց հրավիրել էր Եկատերինա II-ը: Սակայն հայերի հետ ամեն բան նորմալ է. դու մի ասա, նրանք այստեղ հայտնվել են Առաջին Համաշխարհային Պատերազմի ժամանակ...Բայց դա դեռ ամենը չէ: Սեիդովը գրում է. «Ավելի ուշ հայերը սկսեցին ոչնչացնել գերմանական գերեզմանները` շիրմաքարերը օգտագործելով սեփական նպատակներով: Միեւնույն ժամանակ, նրանք ձգտում էին ոչնչացնել Խանլարում գերմանացիների բնակության բոլոր հետքերը»: Սակայն զարմանալու ոչինչ չկա. իրենց գիտակցված գոյության պատմության ողջ ընթացքում, այսինքն` վերջին 40-50 տարիների ընթացքում, ադրբեջանցիները փորձում են հայերին վերագրել իրենց կատարած բոլոր ոճիրները: Եւ այդ ամենը սկսվել է Հեյդար Ալիեւից եւ լրիվ հնարավոր է, որ կավարտվի Իլհամ Ալիեւով: Ադրբեջանում հանկարծակի իշխանության գլուխ կգան ավելի նորմալ մարդիկ, որոնց համար հայերը` հարեւաններ են, որոնք պարզապե նման չեն նրանց: Սակայն գուցե եւ չգա այդ ժամանակը. դա ինչպես հաջողությունը կժպտա:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---