Քրդական հարցը Անկարայի համար կարեւորագույնն է մնում արտաքին քաղաքականության մեջ

Գրեթե բոլոր կետերով, այդ թվում Իրաքի Քրդսատանի եւ Հայոց ցեղասպանության բանաձեւի հարցերով, Աբդուլահ Գյուլն այդպես էլ չկարողացավ վերջնականապես պայմանավորվել ԱՄՆ վարչակազմի հետ

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլահ Գյուլի այցելությունն ԱՄՆ անհաջող էր: Ինչպես գրում է Financial Times-ը, «Գյուլն անհաջողությունների է մատնվել կարեւոր հարցերում, իսկ թուրք-ամերիկյան հարաբերություններն այցելությունից հետո վատթարացել են: Գրեթե բոլոր կետերով, այդ թվում Իրաքի Քրդսատանի եւ Հայոց ցեղասպանության բանաձեւի հարցերով, Աբդուլահ Գյուլն այդպես էլ չկարողացավ վերջնականապես պայմանավորվել ԱՄՆ վարչակազմի հետ»,- գրում է թերթը:
PanARMENIAN.Net - Եւ եթե Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման հարցը Թուրքիայի համար ավելի շուտ բարոյա-հոգեբանական բնույթ ունի, ապա Իրաքի Քրդստանի հարցում եւ այդ համատեքստում ԱՄՆ-Թուրքիա հետագա ռազմավարական համագործակցության մեջ ամեն բան այնպես չի լինում, ինչպես ցանկանում է Անկարան: Թուրքիայի ՌՕՈՒ-ի «Ինջիրլիկ» կայանը, այնուամենայնիվ, թույլ խաղաթուղթ է, առավել եւս, որ ԱՄՆ-ն կարճ ժամանակահատվածում արդեն մի քանի անգամ հայտարարել են այն մասին, որ Իրանի դեմ չեն պատրաստվում պատերազմել: Իսկ դա նշանակում է, որ այդ ՌՕՈՒ կայանը անհրաժեշտ չէ: Այլ գործ է Կիրկուկը, որ գտնվում է Իրանի հետ սահմանի վրա եւ հանդիսանում է Իրաքի հյուսիսի նավթարդյունաբերության կենտրոնը: Հիշեցնենք, որ 2003 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 755,700: Իրաքի Քրդստանը, շնորհիվ համաժողովրդական հանրաքվեի, հուսով է վերահսկողություն ստանալ Կիրկուկի հսկայական նավթահորերի նկատմամբ: Դե-ֆակտո, Իրաքի Քրդստանն արդեն գոյություն է ունենում որպես անկախ երկիր` առանձնացված Իրաքի մյուս հատվածից, չնայած որ վերջինիս նախագահ քուրդ է ընտրվել: Այնուամենայնիվ, իր անկախության ամրապնդման համար Քրդսատանին նավթ է անհրաժեշտ Կիրկուկի մերձակայքում տեղակայված նավթահորերից: Ներկա դրությամբ այդ քաղաքը պատկանում է Իրաքի սուննի շրջանին, սակայն քրդերը հանրաքվե են նախապատրաստում Քրդստանին այդ շրջանի եւ նրա հանքավայրերի միացման համար: Այստեղից նավթատարերը գնում են դեպի Միջերկրիական ծով: Անցյալ տարի այդ խողովակներով շաբաթական մոտ մեկ միլիոն բարել նավթ էր անցնում: Այն առաջին հերթին գնում էր թուրքական Ջեյհան նավահանգիստ:

Իրաք ամերիկյան ներխուժումից հետո Կիրկուկի մերձակայք են տեղափոխվել տասնյակ հազարավոր քուրդ գաղթականներ, որոնք ձայնի իրավունք ունեն եւ կարող են հեշտացնել նշված անկլավի միացումը Քրդստանին: Հարցը կայանում է նրանում, որ Իրաքը երեք մասի է բաժանվում. սուննիական, շիական եւ քրդական: Կիրկուկը, արդյունքում, անցնում է Քրդստանին, իսկ սուննիները շրջափակված են մնում ամայի տարածքներում` առանց նավթային պաշարների: Երեբ խոսք է գնում Իրաքում «քաղաքացիական պատերազմի» մասին, ենթադրվում է երկրի բաժանումը երեք հատվածի եւ Իրանի, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի հնարավոր ներգրավումն այդ հակամարտության մեջ:

Կիրկուկի այդ կարեւոր օրինակին արժե ավելացնել տարածաշրջանում մեծ թուրքմենական համայքնի բնակությունը, ինչը կարող է Թուրքիայի համար հնարավոր «քաղաքացիական պատերազմին» միջամտելու պատճառ դառնալ: Թուրքական իշխանությունները դժվար թե համաձայնվեն անկախ եւ նավթով հարուստ Քրդստանի գոյության հետ:

Թուրքիան, երկիր` բավականին ակտիվ քրդական ազգային փոքրմասնությամբ, գտնում է, որ Իրաքի նավթային պաշարների անցումը քրդերին կարող է հարված հասցնել իր ազգային անվտանգությանը: Ոմանք վախենում են, որ հենց քրդերը հայտարարեն գոնե մեկ նավթահորի գրավման մասին, թուրքական զորքերը կմտնեն Իրաքի հյուսիս: Այս տեսանկյունից, ԱՄՆ-ի օգնությունը Թուրքիայի համար սկսում է մեծ դեր խաղալ, քանի որ թուրքական բանակը, որքան էլ այն ուժեղ լինի, չի կարող միայնակ գրավել, եւ որ ամենակարեւորն է, պահել Կիրկուկը: Պետք չէ մոռանալ, որ թուրքական բանակի տասնամյակներ ձգվող պատերազմը քուրդ ապսատմբերի դեմ ոչնչի չբերեց. Քրդական աշխատանքային կուսակցությունն ամեն ինչի պատրաստ է, որպեսզի հասնի անկախ Քրդստանի ստեղծմանը: Ինչում նրան օգնում է Իրանը, որի համար կարեւոր է իր սահմանի վրա «պատնեշ» ունենալ ԱՄՆ ցամաքային զորքերի հնարավոր ներխուժման դեպքում:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ

Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---