Թուրքիան ԱՄՆ-ին ավելի շատ է պետք, քան տարածաշրջանի որեւէ այլ երկիր

«Ինջիրլիք» ռազմա-օդային կայանը որոշիչ փաստարկ է հանդիսանում, որպեսզի երկրի նախագահի ամենամյա ուղերձում չհնչի «ցեղասպանություն» բառը

Հրանտ Դինքի սպանությունից հետո շատերն աշխարհում մտածում էին, որ Թուրքիան կարող է փոխվել եւ սկսի գոնե խոսքով հետեւել եվրոպական արժեքներին: Պետության ղեկավարները խոսքով իրոք դատապարտեցին սպանությունը, եւ ավելին, շատ արագ գտան հանցագործին, կարծես նա սպասում էր ձերբակալությանը: Սակայն իրականում երկրի մեծ մասը Օգյուն Սամասթին տեսնում է ոչ թե որպես հանցագործ, այլ գրեթե ազգային հերոս, ով բարի գործ է արել հանուն Ալահի` սպանել է «անհավատի»:
PanARMENIAN.Net - Իրավիճակը ծանոթ է. այս ամենն արդեն տեղի է ունեցել Ադրբեջանում, երբ հայ սպայի մարդասպան Ռամիլ Սաֆարովին տարվա մարդ հռչակեցին եւ ազգային հերոս դարձրեցին: Հիշենք, որ սպանությունից հետո, բոլոր թուրքական թերթերն սկսեցին գրել, որ սպանվածն առաջին հերթին տուժել է 301-րդ հոդվածի պատճառով, եւ միայն երկրորդ հերթին այն պատճառով, որ հայ էր: Սակայն օր օրի հրապարակումների տրամադրությունն սկսեց փոխվել եւ Էրտողուլ Օզկոկի` Hurriyet-ում լույս տեսած վերջին հրապարակումներից մեկը դրա հաստատումն է: Հոդվածը շատ սիմպտոմատիկ է. «Այս հայերը երբեք մարդ չեն դառնա»: Ինչպես գրում է հոդվածի հեղինակը, այս հոդվածը միայն պատասխան է «Ագոս»-ի նոր գլխավոր խմբագիր Էտիեն Մահչուբյանի հոդվածին, որը կոչվում է նույն ձեւ` «Թուրքերը երբեք չեն փոխվի...»: Օզկոկին վիրավորել է այն, որ «հայերը չեն հասկանում, թե ինչպես են նրանց վերբերվում եւ դա այն բանից հետո, երբ ամբողջ երկիրը դարձավ չտեսնված հուղարկավորության վկա...»: Ինչ վերաբերում է հուղարկավորությանը, այստեղ Օզկոկը կեղծել է. ինչպես մենք արդեն ասել ենք բազմաթիվ անգամներ, Ստամբուլը դեռ ողջ Թուրքիան չէ, եւ առավել եւս Ստամբուլի եվրոպական հատվածը: Եւ առավել եւս Տրապիզոնը, որտեղ շատ զորեղ են մահմեդական տրամադրությունները, եթե չասենք ավելին: Իսկ ինչու՞ հենց Տրապիզոնը: Չէ որ Թուրքիայում բազմաթիվ շրջաններ կան, որտեղ կան Յասին Հայալի պես անձինք: Սակայն հենց Տրապիզոնում իսլամիստները շատ ուժեղ են եւ դա իր պատճառներն ունեն: Առաջինը` բնակչության աղքատությունը: Ասում են, ահաբեկիչներն ու ծայրահեղականները հենց աղքատ միջավայրում են աճում, եւ Տրապիզոնը, այս տեսանկյունից, բացառություն չէ: Կա Տրապիզոնի եւս մեկ յուրահատկություն. նախկինում լինելով Սեւ Ծովի խոշոր եւ ծողկող նավահանգիստ, ներկա դրությամբ այն փոխաբեռնման կետ է դարձել մաքսանենգության, մարմնավաճառների, թմրադեղերի եւ ամենակարեւորը` զենքի համար: Տրապիզոնում ցանկացած զենք գնելը շատ հեշտ է: Գործազրկությունը քաղաքում մեծ է եւ երիտասրադները զբաղմունք չունեն: Իսկ իսլամը շատ գրավիչ է եւ գոյատեւման միջոցներ է տալիս:

Սակայն գործը միայն սպանության, կամ ինչպես սիրում են ասել որոշ քաղաքական գործինչեր, «երկու ժողովուրդների անհամապատասխանելիության» մեջ չէ, գործը բացարձակապես այլ բանի մեջ է: Որքանով էր այս սպանությունը պետք հենց Թուրքիային: Այստեղ, որքան էլ տարօրինակ չէ, երկու ուղի կա. կամ նրա հետ կդադարեն խոսել Եվրոպայում եւ նույնիսկ ԱՄՆ-ում, կամ հերթական անգամ նկատի կունենան, որ ամեն բան նորմալ չէ թուրքական պետությունում: Վերջինս առավել քան հավանական է, որովհետեւ չափազանց կարեւոր է այս երկիրը տարածաշրջանի եւ մեծ տերությունների համար: Այդպես էր Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ, այդպես է վիճակը նաեւ այսօր: Իսկ եթե Թուրքիային հաջողվի ԱՄՆ-ի օգնությամբ վերահսկողություն հաստատել նավթով հարուստ Կիրկուկի նկատմամբ, որն այդքան անհրաժեշտ է եւ Թուրքիային եւ ԱՄՆ-ին, ապա Էրդողանի կառավարությանը հաշվի կառնեն նաեւ Եվրոպայում: Ռուսաստանի բացահայտ հակաեվրոպական վարմունքից հետո` Արեւմուտք էներգակիրների մատակարարման հարցում, Եվրոպային ոչինչ չի մնում անել, քան շրջվել դեպի արեւելք, այսինքն` Ադրբեջան եւ գուցե Թուրքիա: Եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի այցը ԱՄՆ, իսկ դրանից հետո նաեւ Գլխավոր շտաբի ղեկավարի այցելությունը, հանդիսանում են քրդերի դեմ պայքարի աջակցության առիթ: Իսկ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւն ընդամենը առիթ է ավելորդ անգամ հիշեցնելու ԱՄՆ-ին, թե որ կայանից են թռչում ինքնաթիռները Իրաք, եւ որքան է հարկավոր «Ինջիրլիկ» ռազմա-օդային կայանը, եթե հանկարծ նախագահ Բուշը որոշի հարձակվել Իրանի վրա: Մի քանի տարի առաջ, Կլինթոնի օրոք, հենց այդ կայանը դարձավ որոշիչ փաստարկ, որպեսզի նախագահի ամենամյա ուղերձում չհնչեր «ցեղասպանություն» բառը: Դատելով ամեն ինչից, այդպես կլինի այս անգամ եւս:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Տեղեկատվական շտաբ․ ԼՂ հայաթափման թեզերը կապ չունեն իրականության հետ

Տեղեկատվական շտաբ․ ԼՂ հայաթափման թեզերը կապ չունեն իրականության հետ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---