Սափրագլուխը մարդասպան չէ, սափրագլուխը հայրենասե՞ր է

2007 թվական մարտի դրությամբ հայտնի է նման հարձակումներից 539 տուժածների մասին, որոնցից 54 մահացել են: Եւ դրանք ակնհայտորեն իջեցված տվյալներ են

Մոսկվայի մարզային դատարանը արդարացրել է 19-ամյա Արթուր Սարդարյանի մարդասպան Ռոման Պոլուսնյակին: 12 ատենակալներից 10-ը մարդասպանին անմեղ են համարել, չնայած երկու ականատեսների վկայությանը, ովքեր եղել էին դեպքի վայրում եւ ճանաչել են մարդասպանին: Արթուր Սարդարյանն սպանվել է 2006 թվականի մայիսի 25-ին` Մոսկվա-Պուշկինո գնացքում, Կլյազմա կայարանի մոտ: Երկու սափրագլուխներ ետեւից հանկարծակի հարձակվել են Արթուրի վրա եւ «Կեցցե' Ռուսաստանը» կոչերով դանակի վեց հարված են հասցրել կրծքավանդակի հատվածում. արդյունքում Սարդարյանը մահացել է:
PanARMENIAN.Net - Սպանության վայրում մոտ երկու տասնյակ ուղեւոր է եղել, որոնցից 2-ը ճանաչել են Ռոման Պոլուսնյակին: Մոսկվայի դատարանը վճիռը ուղղակի ձեւով համապատասխանում է «այլազգիների» նկատմամբ ատելության քաղաքականությանը, որը, Ռուսաստանում, չնայած իշխանությունների հայտարարություններին, լայն տարածում է ստանում ոչ միայն խոշոր քաղաքներում այլեւ շրջաններում: Ընդհանրապես, արժէ նշել, որ ռուսները միշտ անվստահությամբ են վերաբերվել «այլադավաններին»` նրանց ներկայությունը որպես ապառնալիք ընդունելով իրենց համար: Ընդ որում, չեն սիրել միշտ, դա այսօր եւ նույնիսկ երեկ չի սկսվել: Երեւի նույնիսկ այն օրից, երբ վարյագներին կանչել են «տիրելու»: Եւ սկսվեց: Սակայն վերջերս քսենոֆոբներն ու ազգայնամոլները Ռուսաստանում շատ են երիտասարդացել: Սպանությունները կատարվում են նույնիսկ զինակոչի տարիքի չհասած երիտասարդների կողմից: Եւ որ ամենաահավորն է, նրանք չեն զղջում սպանության մասին, գուցե նույնիսկ հպարտանում են: Ինչպես օրինակ Կիսիլյովի անվ. Սրբապատկերների նկարչության դպրոցի 18-ամյա Արթուր Ռինոն, ով իր ընկերոջ` Ռուսաստանի Ֆիզկուլտուրայի պետական համալսարանի ուսանող 18-ամյա Պավել Սկաչեւսկու հետ վայրենաբար սպանել է մի քանի տասնյակ մարդու: Դեռահասն այքան մանրամասն էր պատմում քննիչներին, թե ինչպես էր «ի կատար ածում մահապատիժները» եւ «մաքրում քաղաքը», որ սկզբում ոստիկանությունում նրան չեն հավատացել: Սակայն հետաքննության արդյունքում նրա ցուցմունքներից մի քանիսը հաստատվել են: Եւ եթե հայտնաբերվեն մյուս բոլոր սպանությունների ապացույցները, ապա այս գործը շատ մեծ հասարակական արձագանք կստանա, քանի որ այստեղ խոսքը գնում էր ոչ թե եզակի դեպքի մասին, այլ զանգվածային սպանությունների: Անցյալ տարվա օգոստոսից Ռինոն 37 մարդ է սպանել: Ընդ որում, դրանցից 20-ին իր ընկեր Սկաչեւսկու հետ:

2007 թվական մարտի դրությամբ հայտնի է նման հարձակումներից 539 տուժածների մասին, որոնցից 54-ը մահացել են: Եւ դրանք ակնհայտորեն իջեցված տվյալներ են: Դրանք, օրինակ, չեն ներառում անօթեւան մարդկանց վրա կատարված հարձակումները, նույնիսկ եթե սափրագլուխների հարձակման վարկածը պաշտոնապես հայտարարվել է իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից: Այդ վիճակագրությունում չեն նշվում նաեւ զանգվածային ծեծկռտուքների զոհերը (քանի որ դրանց քանակն անթիվ է):

Կազմակերպված սափրագլուխների խմբավորումների կողմից բռնությունները ավելի ցուցադրական բնույթ են ստանում: Այդ ցուցադրականությունը կարող է տարբեր բնույթ ստանալ: Առաջ դա արվում էր կատարված հանցագործությունների ցանգվածային ճանաչմամբ: Այժմ արդեն մեծ տարածում են ստանում այս կամ այն իրադարձությանը նվիրված հարձակումների կազմակերպումը (չհաշված ապրիլի 20-ին նշվող Հիտլերի ծնունդը, որը միշտ էլ նշվել է): Հատկապես դա հատուկ է Պետերբուրգին, ուր ակնհայտ է լավ կազմակերպվածությունը եւ տարբեր սափրագլուխների խմբավորումների համակարգվածությունը. բավական է հիշել իննամյա մուլատ աղջիկ Լիլիան Սիսոկոյի վրա կատարված հարձակումը մեկ այլ իննամյա աղջկա` Խուրշեդի Սուլթանովայի սպանության գործով դատավարության ավարտից անմիջապես հետո: Սակայն աստիճանաբար այդ տենդենցը տարածվում է նաեւ այլ քաղաքների վրա, առաջին հերթին` Մոսկվայի: Հարձակվողները կարող են ցուցադրել, որ իրենք չեն վախենում ձարբակալությունից. այդ դեպքում հանցագործությունները կատարվում են օրը ցերեկով, մարդաշատ վայրերում կամ տեսախցիկների առջեւ, ինչպես Վիգեն Աբրամցյանի սպանությունը «Պուշկինսակայա» մետրոյի կայարանում 2006 թվականի ապրիլի 22-ին:

Առավել մեծ տարածում է սկսում ստանալ մենակ անձանց ռասայական հիմնավորված բռնությունը: Ալեքսանդր Սկոբցեւի դեպքը, ով 2006 թվականի հունվարի 11-ին սպանդ էր իրականացրել Մոսկվայի սինագոգներից մեկում, ինչի արդյունքում տուժել է ինը մարդ եւ միայն հրաշքով ոչ ոք չի մահացել, զուտ առավել լայն տարածում ստացած դեպքն է: Սակայն այն եզակի չէ. բավական է հիշել` ինչպես 2006 թվականի հուլիսի 25-ին Նովոսիբիրսկում որսորդական հրացանով զինված մեկը մեկ ժամվա ընթացքում սպանում էր կովկասյան արտաքինով մարդկանց:

2005 թվականի օգոստոսին Ռուսաստանի Լեւադա-կենտրոնի կողմից անցկացված սոցհարցումների տվյալներով, ռուսների 50 տոկոսը հանդես է գալիս Ռուսաստանի տարածքում կովկասցիների բնակման սահմանափակման օգտին: Բացի այդ, հարցվածների 46 տոկոսը գտնում է, որ ռուսները ապրում են ավելի աղքատ, քան այլ ազգությունների ներկայացուցիչները: 37 տոկոսը համաձայնվել են այն դատողության հետ, որ «Ռուսաստանի չարիքներից շատերում մեղավոր են «ոչ ռուս» ազգությունների ներկայացուցիչները»:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
 Ուշադրության կենտրոնում
Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց

Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց Ոստիկանները խլել են և տարել Փաշինյանի խրտվիլակը

 Բաժնի այլ նյութերը
Պարտության առաջին ամիսը Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---