Ադրբեջանը ամենայն լրջությամբ հավատացել է Հայաստանին ալբանական զենքի վաճառքի փաստին

Ալբանիան մահմեդական երկիր է եւ պարզապես չի կարող սպառազինություն մատակարարել քրիստոնյա Հայաստանին

Ադրբեջանը ամենայն լրջությամբ հավատացել է Հայաստանին ալբանական զենքի վաճառքի փաստին: Բանը հասավ նրան, որ նախագահ Իլհամ Ալիեւը կառավարության ընդլայնված նիստին ընդգծեց, որ «Հայաստանին զենք վաճառելու Ալբանիայի մերժումը եւս մեկ անգամ ցուցադրեց Ադրբեջանի աճող հեղինակությունը համաշխարհային ասպարեզում»:
PanARMENIAN.Net - ԱՊԱ-ն հղում անելով Industrywatch-ին, հաղորդել է, որ թուրքական իշխանությունները հրաժարվել են տարանցման իրավունք տալ ալբանական զենքի եւ զինամթերքի խոշոր խմբաքանակ Հայաստան առաքելու համար: «Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշի խոսքերով, Թուրքիան ստիպել է ետ շրջել զենքով բեռնված ալբանական նավը: «Մեր նավերից մեկը 60 կոնտեյներներով, որոնք բեռնված էին հիմնականում ծանր հրետանիով եւ զինամթերքով, Դուրրես նավահանգստի կայանում էր: Նավը Դուրրեսից դուրս էր եկել դեպի Ստամբուլ»,-նշում է նա` հավելելով, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առկա խնդրահարույց հարաբերությունները հանգեցրին նրան, որ նավը ստիված էր վերադառնալ եւ զենքը բեռնաթափել Դուրրես նավահանգստում: Զենքի առեւտրով զբաղվող MEIKO ընկերության տնօրենը նկատել է, որ Ալբանիան գործ չունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության հետ:

Հուլիսի 31-ին Ալբանիայի ԱԳՆ ղեկավար Լուլզիմ Բաշայի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը: Խոսակցության ընթացքում ալբանացի նախարարը հավաստիացրել է իր գործընկերոջը, որ Ալբանիայի կառավարությունը «MEIKO» ընկերությանը Հայաստանին սպառազինություն վաճառելու թույլտվություն չի տվել: Լուլզիմ Բաշան հայտնել է, որ «սպառազինությունը մատակարարելու փաստաթուղթը վերացվել է եւ այլ մատակարարումներ Հայաստան չեն լինելու», հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Մինչ դեռ, Ալբանիայի կողմից Հայաստանին սպառազինության վաճառքը եւ այն էլ Թուրքիայի տարածքով պարզապես անհնարին է, եւ զարմանալի է, որ Բաքվում դա չեն հասկանում: Իսկ գուցե, հերթական անգամ գործի է դրվել պետական պրոպագանդայի մեքենան, որը կոչված է համոզելու սեփական ժողովորդին, որ Ադրբեջանի իշխանությունները վերահսկում են իրադրությունը եւ «թույլ չեն տա»` Հայաստանը զենք ստանա, որն իրականում գոյություն չունի: Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի խոսքերով, Հայաստանը երբեք չի գնել եւ չի պատրաստվում զենք գնել Ալբանիայից: ԱՊԱ լրատվական գործակալության տարածած տեղեկատվությունը սուտ է սկզբից մինչեւ վերջ: Եւ իրոք, Ալբանիան մահմեդական երկիր է եւ պարզապես չի կարող սպառազինություն մատակարարել քրիստոնյա Հայաստանին, որը հանդիսանում է ՀԱՊԿ-ի անդամ եւ զենք է գնում ՌԴ-ից ներքին ռուսական գներով, որոնք հաստատ ալբանական գներից ցածր են: Ավելին, Ալբանիան, լինելով ԵԱՀԿ անդամ, իրավունք չունի զենք վաճառել հակամարտող կողմերից մեկին: Այդ բոլորը չեն կարող Բաքվում չիմանալ: Այնուամենայնիվ, տեղեկատվությունը հասել է հասցեատիրոջը, այս դեպքում` ադրբեջանական հանրությանը, որն արդեն հոգնել էր «հայերի կողմից ադրբեջանական դիրքերի գնդակոծումից» եւ «ԼՂՀ տարածքի շուրջ հրդեհումներից»: Չէ որ, թե մեկը եւ թե մյուսը զոինվերների մահն ու բերքի բացակայությունը արդարացնելու հոյոկապ առիթ են: Նույնը զենքի դեպքում, այժմ կարելի է հանգիստ զենք գնել ումից ցանկանաս:

Որքան էլ տարօրինակ է, թուրքական մամուլում «այս» սկանդալի մասին չի հիշատակվել: Կամ Թուրքիային սեփական գործերներ են բավարարում, կամ էլ Անկարան այս ամենը ամենաքիչը անլուրջ է համարում:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
 Ուշադրության կենտրոնում
Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց

Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց Ոստիկանները խլել են և տարել Փաշինյանի խրտվիլակը

 Բաժնի այլ նյութերը
Պարտության առաջին ամիսը Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---