Թուրքական կառավարության գլխավոր խնդիրը քրդական հարցն է

Եթե հնարավոր լինի խուսափել Հյուսիսային Իրաք ներխուժումից, ապա ակնհայտ կդառնա, որ Ռեջեփ Էրդողանին հաջողվել է նվազեցնել Թուրքիայի Գլխավոր շտաբի նշանակությունը

Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները ավարտվել են, եւ 45 օրվա ընթացքում, ըստ Սահմանադրության, վարչապետ Ռեջեփ Էրդողանը պետք է կառավարություն ձեւավորի: «Հաղթանակ տարած Արդարության եւ զարգացման կուսակցության (AKP) ծրագրերը հեռու գնացող են. հասնել $10 հազար եկամուտի բնակչության մեկ շնչի հաշվով, շարունակել բարեփոխումները ժողովրդավարության ճանապարհին, որը տանում է դեպի ԵՄ, երկրում խաղաղության եւ համագործակցության մթնոլորտ ստեղծել, քայլեր ձեռնարկել, որպեսզի վերջ դրվի էթնիկ ազգայնամոլությանը»,- Hurriyet թերթը մեջբերում է վարչապետի խոսքերը:
PanARMENIAN.Net - Սակայն ամենակարեւորը, որն Էրդողանը պետք է լուծի, քրդական հարցն է, եւ այստեղ նա կարող է լուրջ ընդդիմության հանդիպել ի դեմս Գլխավոր շտաբի, որը վաղուց արդեն Հյուսիսային Իրաք ներխուժելու ծրագիր ունի: Հիշեցնենք, որ Թուրքիան մոտ մեկ տարի է հայտարարում է Իրաքի հյուսիսում ռազմական գործողություն անցկացնելու իր պատրաստակամության մասին, որտեղ, ըստ զինվորականների տվյալների, տեղակայված են մոտ երեք հազար քուրդ ահաբեկիչներ, եթե Իրաքի կառավարությունն ու ԱՄՆ-ի ուժերը անջատողականների դեմ արդյունավետ միջոցներ չնախաձեռնեն: ԱՄՆ-ն ու Իրաքը ի պատասխան հայտարարել են Հյուսիսային Իրաք թուրքական բանակի ներխուժման անթույլատրելիության մասին եւ զգուշացրել են տարածաշրջանում իրադրության կտրուկ ապակայունացման հնարավորության մասին: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչները գաղտնիության մթնոլորտում Թուրքիայի կառավարության ներկայացուցիչների հետ համատեղ գաղտնի ռազմական գործողության ծրագիր են մշակում քուրդ անջատողականների շարժումը ճնշելու եւ նրանց առաջնորդներին գերելու նպատակով:
ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Էրիկ Էդելմանն այդ թեմայի շուրջ ճեպազրույց է կազմակերպել ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամների համար, որոնք ըստ օրենքի վարչակազմի ներկայացուցիչները պետք է տեղեկացնեն: Էդելմանը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի հատուկ նշանակության ուժերը կօգնեն թուրքական զինված ուժերին չեզոքացնել անջատողական Քրդական աշխատավորական կուսակցության վերնախավը: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հավաստիացրել է, որ անհրաժեշտության դեպքում հատուկ գործողության անցկացումը քրդերի դեմ կարելի է գաղտնի պահել եւ նույնիսկ ժխտել: Եթե Իրաքը ի վիճակի չէ Քրդական աշխատանքային կուսակցության (PKK) ահաբեկիչների դեմ համապատասխան միջոցներ ձեռնարկել, ապա Թուրքիան կարող է միջազգային գործողություն անցկացնել»,- գրում է Washington Post-ը: Միեւնույն ժամանակ, Անկարայում ԱՄՆ նախկին դեսպան Մորթոն Աբրամովիցը գտնում է, որ սահմանին ստեղծված իրադրությունը հղի է վտանգավոր լարվածությամբ:

Սակայն Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի այցելությունը Անկարա, կարծես, որոշ չափով մերձեցրել է դիրքերը: Իրաքի պաշտոնական ներկայացուցիչ Ալի ալ-Դաբաղիի խոսքերով, PKK-ն ահաբեկչական կազամկերպություն է եւ Իրաքը պատրաստ է համագործակցել Թուրքիայի հետ այդ հարցում: Այդպես էլ ի վերջո ստացվեց. Թուրքիան եւ Իրաքը արձանագրություն են ստորագրել PKK-ի դեմ Հյուսիսային Իրաքում համատեղ հակազդեցության մասին, ընդ որում Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի պատրաստվում խախտել Իրաքի տարածքային ամբողջականությունը: «Մենք կարեւոր նշանակություն ենք տալիս Իրաքի տարածքային ամբողջականությանը եւ հանդես ենք գալիս խաղաղ ճանապարհով եւ բանակցությունների սեղանի շուրջ նրա բոլոր խնդիրների կարգավորման օգտին»,- ընդգծել է Էրդողանը: Փաստաթղթի համաձայն, կողմերը պայմանավորվել են արագացնել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցում համագործակցության մասին համաձայնագրի նախապատրաստումը:

Իր հերթին, Նուրի ալ-Մալիկին եւս մեկ անգամ հաստատել է, որ Իրաքի իշխանությունները դիտարկում են PPK-ն որպես ահաբեկչական կազմակերպություն: «Մենք միակարծիք ենք Թուրքիայի հետ ահաբեկչության դեմ պայքարի հարցում եւ հանդես ենք գալիս հօգուտ սերտ համագործակցության անվտանգության հարցում»,- ընդգծել է նա:

Եթե հնարավոր լինի խուսափել Հյուսիսային Իրաք ներխուժումից, ապա ակնհայտ կդառնա, որ Ռեջեփ Էրդողանին հաջողվել է նվազեցնել Թուրքիայի Գլխավոր շտաբի նշանակությունը, որը շատ մեծ դեր է խաղում, եթե ոչ գլխավոր դերը Թուրքիայի ներքին եւ արտաքին քաղաքականության անցկացման մեջ: Ընդ որում, այդ դերը ամրագրված է սահամանդրորեն, չնայած ԵՄ ճնշման արդյունքում որոշ «փափկացմանը» կառավարությունը ցրելու իրավունքի մասին հոդվածում, եթե այն գործում է «Թուրքիայի ազգային շահերի դեմ»: Նոր խմբագրության մեջ ասվում է, որ Գլխավոր շտաբը «կարող է», անհրաժեշտության դեպքում: Սակայն ճշմարտությունը նրանում է, որ այդ կոսմետիկ փոփոխությանը զինվորականները ուշադրություն չեն դարձնի, եթե պետք լինի:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են

Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---