Թուրքիան ինքն է մղում քրդերին անկախ Քրդստան ստեղծելուն

Անկայունությունն Իրաքում հոյակապ առիթ է «քրդական խնդրի» ինչ-որ հատվածը լուծելու համար, սակայն եթե իրադարձությունները սկսկեն զարգանալ վերընթաց, ապա բացառված չէ աջակցությունը Իրաքի քրդերին Սիրիայի եւ Իրանի քրդերի կողմից

Թուրքիան, այնուամենայնիվ արեց այն, ինչ սպառնում էր անել, եւ պատերազմը քրդերի դեմ Իրաքի տարածքում դառնում է ավելի ու ավելի հավանական: Իրաքին սահմանակից գոտում արդեն տասնյակ հազարավոր զինվորականներ են կենտրոնացած: Անկարան հերթական անգամ ապացուցեց, որ կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի վերջնականապես լուծի քրդական հարցը: Լրիվ հավանական է, որ կարգավորումը լինի ավանդական. քրդեր չկան, չկա հարցը, ինչպես եւ հայերի դեպքում էր:
PanARMENIAN.Net - Թուրքիայի Գլխավոր շտաբը անուշադրության մատնեց Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հայտարարությունն այն այն մասին, որ նրանք համաձայնեն հրադադարին, եթե թուրքական բանակը, իր հերթին հրաժարվի ռազմական գործողություն անցկացնել Իրաքի հյուսիսում, հաղորդում է AFP գործակալությունը:

Սակայն թուրքական կողմը դեռ որեւէ քայլ չի ձեռնարկել, ավելին, տարբեր աղբյուրների համաձայն, Իրաքին սահմանակից թուրքական տարածքում առկա ռազմական կոնտինգենտի թվաքանակը հասնում է մոտ 100 հազարի, այդ թվում ծանր հրետանի եւ ուղղաթիռներ: Associated Press Television News-ի օպերատորը նկատել է 150-հոգանոց զինված պահակախումբ, որը զինամթերք էր տեղափոխում: Այն երկրի հարավ-արեւելքում գտնվող Շիրնակ քաղաքից ուղեւորվում էր Իրաքին սահմանակից Ուլուդարե քաղաք:

ԱՄՆ-ն արդեն չեն սահմանափակվում Թուրքիային ուղված կոչերով, նրանք արդեն զգուշացնում են Իրաքին հնարավոր հետեւանքների մասին, եթե PKK-ն շարունակի «ահաբեկչական գործունեությունը Թուրքիայի նկատմամբ»: Սակայն ամեն բան այդքան պարզ չէ: The Los Angeles Times-ի կարծիքով, «քրդական խնդիրը» օգտագործվում է ինչպես թուրքական, սիրիական, իրանական եւ իրաքյան խնդիրները: «ԱՄՆ-ի ներխուժումը Իրաք այն դարձրեց նաեւ ամերիկյան խնդիր եւ բավական նյարդաինացնող: Իրաքում ամերիկյան զորքերի հրամանատար գեներալ Դեւիս Պետրեուսը դեմ է ամերիկյան զորքերի մասնակցությանը PKK-ի գրոհայինների դեմ, ովքեր բավական մեծ տարածք են վերահսկում Մերձավոր Արեւելքում: Սակայն ԱՄՆ-ն կարող են ճնշել քուրդ առաջնորդներին, որպեսզի նրանք մաքրեն իրենց տարածքը գրոհայիններից: Ամեն դեպքում, Վաշինգթոնը պետք է ելք գտնի»,- նշել է Պետրեուսը:

Լրիվ հավանական է, որ ԱՄՆ-ն ցանկանում են դուրս մղել Թուրքիային մասնակցությունից մերձավորարեւելյան նավթի վերահսկմանը եւ տեղափոխմանը: Նավթի մատակարարման երթուղու որոշումը հսկայական քաղաքական նշանակություն ունի եւ չափազանց շահավետ տնտեսական հետեւանքներ այն երկրի համար, որի տարածքով անցնելու է նավթատարը: Այդ պատճառով այն պետությունը, որը կհաղթի այդ հարցում, հետագայում կստանա ոչ միայն տնտեսական շահեր, այլեւ երկարաժամկետ աշխարհաքաղաքական առավելություն տարածաշրջանում: Արժէ նշել, որ նավթի սեփական պաշարները Թուրքիայի տարածքում, որոնք այսօր հանդիսանում են արդյունաբերական շահույթի օբյեկտ, կենտրոնացած են հենց երկրի հարավ-արեւելքում` Բատմանի շրջանում: Բացի այդ, ադրբեջանական Շահ Դենիզ հանքավայրից գազատար կառուցելու նախագծի իրականացման դեպքում դեպի թուրքական Էրզրում քաղաք, որտեղով արդեն Թուրքիային Իրանի հետ կապող գազատար է անցնում, Միացյալ Նահանգները, ապահովելով սեփական դիրքը Արեւելյան Անատոլիայում քրդերի միջոցով, կկարողանային վերահսկել էներգակիրների մատակարարումը Կենտրոնական Ասիայից Թուրքիա: ԱՄՆ-ն ձգտում են քրդական պետությունը վերածել խոչընդոտի Թուրքիայի համար թուրքական շահերին հարվածելու նպատակով ոչ միայն Արեւմտյան Ասիայում, այլեւ Կովկասում եւ Մերձկասպյան տարածքում:

Այսօրվա դրությամբ, աշխարհում մոտ 30-40 միլիոն քուրդ է հաշվվում, երկու անգամ քիչ, քան Թուրքիայի ողջ բնակչությունը: Սակայն 1920 թվականից ի վեր Թուրքիան փորձում է ոչնչացնել քրդերին, բայց անհաջող: Անկայունությունն Իրաքում հոյակապ առիթ է «քրդական խնդրի» ինչ-որ հատվածը լուծելու համար, սակայն եթե իրադարձությունները սկսկեն զարգանալ վերընթաց, ապա բացառված չէ աջակցությունը Իրաքի քրդերին Սիրիայի եւ Իրանի քրդերի կողմից: Իսկ դա հղի է մեծ պատերազմով Մերձավոր Արեւելքում եւ հնարավոր է արդեն գոյություն ունեցող սահմանների վերագծմամբ: Ստացվում է այնպես, որ Թուրքիան ինքն է մղում քրդերին անկախ Քրդստան ստեղծելուն, իսկ ավելի ճիշտ դրա ընդլայնմանը, քանի որ անկախ Քրդստանի նման մի բան արդեն գոյություն ունի Իրաքում: Մինչ դեռ, 1992 թվականի հոկտեմբերին Ակարայում կայացել է Թուրքիայի, Իրանի եւ Սիրիայի արտգործնախարարների նսիտը, որում որոշում է կայացվել պաշտպանել տարածքային ամբողջականության սկզբունքը: Ընդ որում, օրինականացվել են Իրաքի Քրդստանի ինքնավարացմանը հակազդելու տարբեր միջոցներ, այդ թվում եւ ռազմական բնույթի: Թուրքական ղեկավարությունը դիմել է այդ միջոցներին, քանի որ նման մոտեցումը առավել մաշտաբային է եւ հաճախ է կիրառվում Թուրքիայի կողմից XX դարի 90-ական թվականներին, ինչը, ըստ արտասահմանյան վերլուծաբանների, դարձել է տարածաշրջանի ճգնաժամային իրավիճակը որոշող երկարաժամկետ գործոն:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ

Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---