Թուրքիան կարգավորում է քրդական խնդիրը Հյուսիսային Իրաքի ռմբակոծություններով

Թուրքիայի գործողությունները ուղված են «քրդական հարցի» վերջնական կարգավորմանը եւ հակազդեցությանը Քրդստանի անկախության հռչակմանը

1983 թվականից մինչ 1999 թվականը թուրքական բանակը ընդհանուր առմամբ 24 ռազմական գործողություն է իրականացրել Քրդական Աշխատավորական կուսակցության (PKK) դեմ: Այդ ընթացքում կորուստները երկու կողմերից կազմել է 30 հազար մարդ: Այնպես որ, Իրաքի հյուսիսում քուրդ անջատողականների ենթադրվող հենակետերի վերջին ռմբակոծումը առաջինը չէր եւ, ցավոք, ոչ էլ վերջինը: Թուրքիայի պաշտոնյաները հայտարարել են, որ ռմբակոծությունների նպատակն էին Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) Թուրքիայի եւ Իրաքի սահմանին տեղակայված հենակետերը: «Գործողության նպատակն էր ահաբեկչական շարժումը: Այն ոչ մի կերպ ուղղված չէ Իրաքի հյուսիսի քաղաքացիական բնակչության դեմ»,- ասվում է Թուրքիայի ռազմական գերատեսչության հայտարարության մեջ:
PanARMENIAN.Net - Հյուսիսային Իրաքի պաշտոնյաներն, իրենց հերթին, հայտարարել են, որ մի քանի գյուղ է տուժել: Ըստ չհաստատված տվյալների, մեկ կին է զոհվել: Հաղորդվում է, որ գիշերային հարձակմանը, որին մասնակցել են 20-50 ինքնաթիռներ, հետեւել է սահմանամերձ շրջանների հրետակոծությունը: Երկրի վարչապետի տեղակալը հայտարարել է, որ մոտակա շաբաթներին «ահաբեկիչներին «դեռեւս կարող են հարվածներ հասցվել»: Թուրքական զորքերի պետ Յաշար Բույուկանիտը հայտարարել է, որ Հյուսիսային Իրաքին հասցվող ավիահարվածները հասցվել են Թուրքիայի կողմից ԱՄՆ-ի իմացությամբ:

«Անցած գիշեր Ամերիկան բացեց Իրաքի օդային տարածքը մեզ համար: Դրանով իսկ Ամերիկան իր համաձայնությունն է հայտնել գործողության անցկացմանը»,-հայտարարել է գեներալ Յաշար Բույուկանիտը: Դա ավելի քան տարօրինակ է, որովհետեւ ԱՄՆ-ն վերջին ժամանակներում ընդգծում են, որ Թուրքիային զուտ հետախուզական տվյալներով են օգնում: Ավելին, Միացյալ Նահանգները ցանկանում են Թուրքիայում եւ Իրաքում օրենքից դուրս հայտարարված PPK-ի հարցը կարգավորել առանց ռազմական ուժի: Այդ մասին հայտարարել է դեսպան Դել Դեյլին` ԱՄՆ Պետդեպարտամենտի հակաահաբեկչության հարցերով համակարգողը: «Մենք չենք գտնում` խնդիրը ռազմական կարգավորում ունի: Մենք նախընտրությունը տալիս ենք քաղաքական կարգավորմանը թե Իրաքում, թե Թուրքիայում»,- ասել է Դեյլին: Turkish Daily News-ը նշում է, որ առաջին անգամ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչները հրապարակայնորեն կոչ են անում Թուրքիային գտնել PPK-ի քաղաքական կարգավորումը, չնայած Դեյլին չի ճշտում այդ կարգավորման տարրերը:

Մինչ դեռ, Ֆրանսիայում Քրդստանի Աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ Սեյվան Բարզանին հայտարարել է, որ եթե թուրքական բանակը Հյուսիսային Իրաք մտնի, քրդերը կտեղափոխեն ռազմական գործողություններն Ադրբեջան: Նշենք, որ ըստ անկախ փորձագետների այսօր Ադրբեջանում բնակվում է շուրջ 200 հազար տեղացի քուրդ: Կա տեղեկատվություն, որ Ալիեւների կլանը քրդական ծագում ունի: Այդ լույսի ներքո Ադրբեջանի Միլլի Մեջլիսի դիրքորոշումը պարզ է, որը համառորեն չի ցանկանում PPK-ն ճանաչել` որպես ահաբեկչական կազմակերպություն:

Բնականաբար, Թուրքիայի գործողությունները ուղված են քրդական հարցի վերջնական կարգավորմանը: Ճիշտ է, Անկարան օրիգինալ չէ. նա անում է նույնը, ինչ եւ 100 տարի առաջ: Սակայն, աշխարհն այնաքան էլ չի փոխվել այս ժամանակահատվածում եւ Իրաքի Քրդստանի դեմ թուրքական գործողությունները հանգեցնում են լարվածության բարձրացմանը Հյուսիսային Իրաքի քաղաքներում: Բողոքներով են հանդես եկել ուսուցիչները, մտավորականությունը եւ Թուրքիայի Քրդստանի քաղաքական կուսակցությունների ակտիվիստները Դիարբեքիրում: Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ֆեդերացիայի Դիարբեքիրի բաժնի առաջնորդը, ելույթ ունենալով Դիարբեքիրում մարդու իրավունքների շաբաթվա շրջանակներում, թուրք զինվորականների գործողությունը միջազգային հանցագործություն է անվանել եւ հայտարարել է, որ Թուրքիայում շարունակվում են մարդու իրավունքների խախտումները, քրդական լեզուն ընդհատակյա է, բանտերում ոտնահարվում են կալանավորների իրավունքները եւ տանջանքներ են անկացվում. AKP-ի կառավարությունը մի կողմից խոսում է ժողովրդավարության մասին, մյուս կողմից ռազմական գործողություններ է անցկացնում եւ այդպիսով ներկայացնում է իր իրական դեմքը:

Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ «թուրքական զորքերի հարձակումները Քրդսատանի գյուղերի վրա դիտարկվում է որպես հանցագործություն: Դա վիրավորում է Իրաքի ղեկավարությանը: Ամերիկան իրավականորեն, փաստորեն, պատասխան է տալիս Իրաքի պաշտպանության համար եւ հատկապես քրդական շրջանի համար: Ես ցանկանում եմ եւս մեկ անգամ կրկնել, ոչ ոք թող չմտածի, որ կարող է անպատժելիորեն ոչնչացնել քուրդ ժողովրդին: Այնուամենայնիվ, մենք կողմ ենք երկխոսությանն ու փոխըմբռնմանը: Քրդստանի ժողովուրդը հուսահատվել է ԱՄՆ-ի կառավարությունից, քանի որ տեղյակ են, որ Իրաքի օդային պաշտպանությունը մտնում է ԱՄՆ-ի պատասխանատվության գոտի, եւ եթե Ամերիկան կանաչ լույս չտար Թուրքիայի համար, Թուրքիան չէր կարող ռմբակոծել Քրդստանի քաղաքացիական բնակչությանը, վիրավորներ եւ զոհեր չէին լինի»,- ընդգծել է Բարզանին:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---