Անկախությունը չեն տրամադրում, այն կամ հռչակում են, կամ նվաճումՏրամադրված անկախության մեջ որոշակի անկայունություն կա. երաշխավոր երկրները աշխարհում կամ տարածաշրջանում քաղաքական ուժերի ցանկացած փոփոխության ժամանակ կարող են պարզապես բռնազավթել տվյալ շրջանը եւ ողջ «անկախությունը» ավարտված է Հակամարտությունների կարգավորման գործընթացում կա բանաձեւ, որը միշտ աշխատում է: Եթե որեւէմեկին ձեռնտու չէ հակամարտության կարգավորումը, կամ այն կարող է կարգավորվել կողմերից մեկի համար անընդունելի պայմաններով, թեման պարզապես ձգձգվում է: Դատելով ամենից, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ-ի եւ ԵՄ-ի «վճռականությանը»` կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, վերջին 10 տարիներին ոչինչ չի փոխվել: ![]() PanARMENIAN.Net - 2008 թվականի հունվարին սպասվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցելությունը տարածաշրջան դժվար թե ինչ-որ արդյունքների հանգեցնի: Դատելով որոշ ասեկոսեներից առաջընթացի գրանցման հարցում կարեւորագույն կետը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, այսինքն` անկախությունը: Հենց այն, որը ցանկանում են տալ Կոսովոյին, սակայն հրաժարվում են տրամարդել ԱՊՀ անջատված հանրապետություններին` մտածելով «սառեցված հակամարտություններ» տերմինը: Ճիշտ է, տվյալ դեպքում տեղին է շատ կարեւոր հանգամանք. անկախություն չեն տրամադրում, այն կամ հռչակում են (ինչպես Կոսովոյի դեպքում), կամ նվաճում, ինչպես Ղարաբաղում: Տրամադրված անկախության մեջ որոշակի անկայունություն կա. երաշխավոր երկրները աշխարհում կամ տարածաշրջանում քաղաքական ուժերի ցանկացած փոփոխության ժամանակ կարող են պարզապես բռնազավթել տվյալ շրջանը եւ ողջ «անկախությունը» ավարտված է: Գերտերությունները ընդհանրապես պետություններից ինչ-որ հատվածի անջատման հարցում անկախ իրենցից Իսրայելից են օրինակ վերցնում, որը մերժում է արաբներին սեփական պետություն Պաղեստինի ստեղծման հարցում: «Ջորջ Բուշի հույսերը Տոնի Բլերի գլխավորությամբ համադաշնության ստեղծման հարցով անիրական են: Ամերիկայի նախագահի տեսանկյունից, բոլոր նախկին խաղաղ նախաձեռնությունները տապալվել են, քանի որ պաղեստինցիները պատրաստ չէին սեփական պետություն ստեղծելուն: Այդ պատճառով օրակարգի գլխավոր կետը պետական իշխանության ինստիտուտների ձեւավորումն է եւ պաղեստինյան պետականության բարեփոխումը: Խաղաղ գործընթացը հայտնվել է փակուղում այլ պատճառով, սակայն ոչ Բուշը, ոչ Եվրամիությունը այնքան քաղաքական խիզախություն չունեն, որպեսզի բացեիբաց հայտարարեն այդ մասին: Բանը նրանում է, որ իսրայելական քաղաքական էլիտան վաղուց արդեն կոնսենսուսի է հանգել պաղեստինյան պետության չկայանալու հարցով, քանի որ դա կզրկի Իսրայելին իրականացնել արդյունավետ ռազմական եւ տնտեսական վերահսկում Հորդանանի Արեւմտյան ափի նկատմամբ»,- գրում է ԱՄՆ/ Մերձավոր Արեւելք նախագծի տնօրեն Հենրի Զիգմանը London Review of Books-ում: Իսկ Իսրայելի զինված ուժերի շտաբի նախկին ղեկավար Մոշե Յաալոնի խոսքերով, Իսրայելի գլխավոր նպատակն է` խորապես դրոշմել պաղեստիցնիների գիտակցության մեջ այն փաստը, որ նրանք պարտված ժողովուրդ են»: Սակայն լավագույնս իրավիճակը ներկայացրել է Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Մոշե Դայանը 1977 թվականին Թել-Ավիվում անցած կոնֆերանսին. «Հարցը ոչ թե նրանում է` ինչպիսին պետք է լինի կարգավորումը, այլ նրանում` ինչպես ապրենք ընդհանրապես առանց որոշման»: Հարցի նման ձեւակերպումը ենթադրում է հակամարտության կարգավորման բազմաթիվ տարբերակներ, որոնք նախօրոք անհաջողության են մատնված: ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր հիմնական առաջարկությունները մի բանի են հանգում. «փաթեթային տարբերակ», որը նախատեսում է հայկական զինված ուժերի դուրս բերումը ԼՂՀ անվտանգության գոտուց եւ կարգավիճակի որոշում, ինչի հետ համաձայն չէ Ադրբեջանը; «փուլային տարբերակը»` սկզբում զորքերի դուրս բերում, ապա կարգավիճակ եւ ընդարձակ ինքնավարությամբ «ընդհանուր պետության» սկզբունք` Ադրբեջանի կազմում. դրա հետ համաձայն չեն Հայաստանն ու ԼՂՀ-ն: Այնպես որ, այնքան էլ ըստ Դայանի չէ. ապրել ինչպես ստացվում է` ժամանակ առ ժամանակ վերականգնելով հին առաջարկությունները եւ սպասելով Կոսովոյի խնդրի կարգավորմանը, որը այսպես թե այնպես կազդի ԱՊՀ-ում բոլոր հակամարտությունների կարգավորման վրա, այդ թվում Լեռնային Ղարաբաղի: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |