Ժողովրդավարության «փարոսները» ըստ Ջորջ Բուշի

Թուրքիան երկիր է, որը երբեք բաց չի թողնի այլ երկրներին իր խնդիրների կարգավորման մեջ ներգրավելու շանսը, հատկապես ԱՄՆ-ին կամ, վերջին հաշվով, Ռուսաստանին

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի այցելությունը ԱՄՆ կազմակերպված էր ամենաբարձր մակարդակով. հանդիպումներ Ջորջ Բուշի, Քոնդոլիզա Ռայսի, կոնգրեսականների, թուրք-ամերիկյան կազմակերպությունների հետ: Դա լրիվ բնական է, քանի որ Գյուլի այցելությունը Վաշինգթոն առաջինն էր` Թուրքիայի նախագահի պաշտոնում: Սակայն ինչպես միշտ, անհաս բարձրունքում հայտնվեց Ջորջ Բուշը, ով հայտարարեց, որ Թուրքիան ժողովրդավարության եւ իսլամի գոյակցության հոյակապ օրինակ է:
PanARMENIAN.Net - «Եվրոպան շահում է Թուրքիայի անդամակցությունից Եվրամիությանը, քանի որ Թուրքիան կարող է կամուրջ դառնալ Եվրոպայի եւ իսլամական աշխարհի միջեւ»,- վստահ է ԱՄՆ նախագահը: Սակայն, բավական տարօրինակ են Ջորջ Բուշի ժողովրդավարության «փարոսները», մեկ Վրաստան, մեկ Թուրքիա, եւ ընդհանրապես նրա գաղափարը ժողովրդավարության մասին տարօրինակ է: «Երկու երկրների առջեւ կանգնած է ահաբեկչության խնդիրը, իսկ Քրդստանի Աշխատավորական կուսակցությունը (PKK) իրենից ահաբեկչական կազմակերպություն է ներկայացնում, որը սպառնում է Թուրքիային, Իրաքին եւ խաղաղության մեջ ապրելու ցանկություն ունեցող բոլոր մարդկանց»,- ասել է ԱՄՆ նախագահը: Գյուլը կանգնած էր նրա կողքին, ժպտում էր եւ հավելեց, որ «իր երկրին եւ ԱՄՆ-ին միավորում են ընհանուր մոտեցումներն ու հանուն խաղաղության եւ բարգավաճման աշխատելու եւ PKK-ի դեմ պայքարելու ցանկությունը»:

Ստացվում է այնպես, որ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության բոլոր խնդիրները Թուրքիան կարգավորել է, մնացել են միայն քրդերը, ովքեր իրենց պայքարն են մղում ավելի քան 30 տարի: Ճիշտ է, 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո Թուրքիան «նվեր է» ստացել PPK-ի տեսքով, որը ահաբեկչական կազմակերպություն է հանդիսանում եւ դրա դեմ պետք է պայքարել ամերիկացի հարկատուների միջոցներով: Թուրքիան երկիր է, որը երբեք բացի չի թողնի այլ երկրներին իր խնդիրների կարգավորման մեջ ներգրավելու շանսը, հատկապես ԱՄՆ-ին կամ, վերջին հաշվով, Ռուսաստանին: Ճիշտ է, Ռուսաստանի հետ դեռեւս այնքան էլ չի ստացվում, սակայն նախագահ Բուշի դեպքում, ամեն ինչ ընտիր է: Դժվար թե, ԱՄՆ-ի աշխատակազմն ու Պետդեպարտամենտը չգիտեն 301-րդ հոդվածի գոյության մասին, որը շատ հեռու է ժողովրդավարությունից: Կամ էլ Հայաստանի հետ ունեցած փակ սահմանի մասին: Կամ էլ Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների ճնշումների մասին, որոնք դարձել են պատանդներ Թուրքիայի համառության պատճառով, որը չի ցանկանում ճանաչել այս կամ այն պատմական փաստերը. հայերի, հույների, ասորիների ցեղասպանությունը, արեւելյան եկեղեցու ճնշումը, սեփական պատմություն ունենալու ցանկության արգելքը:

Ճիշտ է, ոչ բոլորն են Թուրքիայում գոհ Գյուլից: Հանրապետական-ժողովրդական կուսակցության (RPP) ղեկավար Դենիզ Բայկալը, ելույթ ունենալով իր ղեկավարած կուսակցության խորհդարանական խմբակցության նիստին, քննադատել է պետության ղեկավար Աբդուլահ Գյուլի այցելությունը ԱՄՆ: RPP-ի ղեկավարը ասել է, որ միջազգային հանդիումները շատ կարեւոր են, սակայն սխալ է դրանք վերածել սովորական շփումների: «Միջպետական հաճախակի շփումները ճիշտ են, սակայն սխալ է նման հանդիպումներով հարաբերությունները դարձնել հասարակ եւ կասկածի տակ դնել դրանց էությունը»,- ընդգծել է Բայկալը, գրում է Hurriyet թերթը:

Երեւի թե, Թուրքիայում ամեն դեպքում կա ժողովրդավարություն: Օրինակ, Թուրքիայի գլխավոր թերթերից մեկում` «Milliyet», օրերս ծաղրանկարների շարք է տպագրվել թափառող շների արկածների մասին. շները կրում էին մահմեդական հերոսների անունենր: Պետք է ընդգծել, որ շունը իսլամում բացասական իմաստ ունի: Դա, իհարկե Մուհամեդ մարգարեի ծաղրանկերները չեն, սակայն եւս անընդունելի երեւույթ է: Եւ թերթի խմբագրության շենքի մոտ հասարակական եւ կրոնական կազմակերպությունների ցույցեր են անցնում, ծաղրանկերներից դժգոհ քաղաքացիները մտադիր են դատի տալ թերթի ղեկավարությանը: Իդեպ, անցյալ տարվա մարտին «Պինգվին»-ին (երգիծաբանական հանդես) դատարան է հրավիրել Թուրքիայի կառավարությունը: Ամսագրում ծաղրանկար էր հայտնվել, որտեղ կառավարությունը ներկայացված էր կենդանիների տեսքով, իսկ վարչապետ Ռեջեփ Էրդողանը կատուն էր, ում թուրքերը ստախոս կենդանի են համարում: Էրդողանը դատարան էր դիմել, բայց տանուլ էր տվել: Պատասխանող կողմին հաջողվել էր բազմաթիվ օրինակներ ներկայացնել, որտեղ կենդանիների կերպարները օգտագործվել են քաղաքական ծաղրանկարներում: Սակայն լավագույնս մարդու իրավունքների եւ խոսքի ազատության դրությունը Թուրքիայում ներկայացնում է 301-րդ հոդվածը, որին ներկայացված ուղղումների քննարկումը նորից հետաձգվել է: Պատահական չէ, որ հոդվածը Turkish Daily News-ում կոչվում է «301-րդ՞, մոռացեք այն»: Հեղինակի կարծիքով, խոսքը գնում է զուտ կոսմետիկ ուղղումների մասին. նոր խմբագրությունում «թուրքականություն» տերմինը կփոխարինեն «տուրքական ժողովրդով», իսկ «Հանրապետությունը»` «Թոււրքիայի Հանրապետությունով»: Ճիշտ է, ամեն դեպքում, Եվրամիությունը, որը ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի աննախադեպ ճնշման ներքո, այնուամենայնիվ, հրաժարվում է Թուրքիային ընդունել ԵՄ: Իսկ Ջորջ Բուշին կարելի է հասկանալ: Իրաքում, Ավղանստանում, մերձավորարեւելյան կարգավորման հարցում կործանումներից հետո, նրան գոնե մեկ փոքրիկ հաղթանակ է անհրաժեշտ, որպեսզի հանրապետականներին նոյեմբերին կայանալիք ընտրություններին շանս տա: Չնայած, դժվար թե նրան դա հաջողվի. Եվրոպան պատրաստ է պայքարել մինչեւ վերջ, եթե հավատանք Նիկոլա Սարկոզիին:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
 Ուշադրության կենտրոնում
Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց

Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց Ոստիկանները խլել են և տարել Փաշինյանի խրտվիլակը

 Բաժնի այլ նյութերը
Պարտության առաջին ամիսը Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---