ԱՊՀ-ի այսօրվա հակամարտությունների ողջ մեղքն ընկնում է ԽՍՀՄ ղեկավարության վրաՄոսկվայի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի չճանաչված հանրապետությունների աջակցությանն ուղղված միջոցները Թբիլիսին գնահատում է որպես երկու վրացական շրջանների զավթման փորձ ՌԴ կառավարությանը Վլադիմիր Պուտինի գրեթե սենսացիոն հանձնարարությունը` Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի չճանաչված հանրապետություններում բնակվող ռուսաստանցի քաղաքացիների իրավունքների պաշտպանության մեխանիզմներ մշակելու մասին, եղավ ՌԴ յուրօրինակ պատասխանը Կոսովոյի խնդրին: Ինչպես նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, հանձնարարություններն ուղղված են ՌԴ ղեկավարության հայտարարած ուղու իրագործմանը: ![]() PanARMENIAN.Net - Հարկ է նշել, որ չճանաչված հանրապետությունների բնակչության մեծամասնությունը ՌԴ քաղաքացիներ են եւ արդեն դրա հիման վրա իրավունք ունեն պաշտպանված լինել Ռուսաստանի կողմից: Այնուհետեւ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ գործադիր իշխանությունների դաշնային մարմիններին հանձնարարվել է իրականացնել համագործակցությունը Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հետ քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերում իրավական օգնության շրջանակներում: «Բացի այդ, Ռուսաստանի ԱԳՆ Կրասնոդարի երկրամասի եւ Հյուսիսային Օսեթիայի տարածքային մարմինները անհրաժեշտության դեպքում առանձին հյուպատոսական գործառույթներ կիրականացնեն, ելնելով Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի բնակիչների շահերից»: Ռուսաստանի նախագահի հանձնարարությունն արդեն իսկ «լուրջ մտահոգություն» է առաջցրել ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում: ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Խավյեր Սոլանան «մտահոգություն» է հայտնել Մոսկվայի որոշման առնչությամբ: Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին արդեն զանգահարել է Սոլանային, կիսելու համար իր մտահոգությունը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը հայտարարել է նաեւ Ռուսաստանի գործողությունների հանդեպ իր «խորը մտահոգության» մասին: Մտահոգությունն իր հաստատումն է ստացել ՄԱԿ-ի ԱԽ-ում, որը եւս վեց ամսով` մինչեւ 2008թ. հոկտեմբերի 15-ը, երկարացրել է ՄԱԿ-ի դիտորդական մանդատը Վրաստանում: Բանաձեւի նախագիծը ներկայացրել էր Ռուսաստանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Վրաստանի գծով բարեկամների խմբի անդամ պետությունների անունից: Քանի որ ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումներն ընդունվում են նրա հինգ մշտական անդամների համաձայնության հիման վրա, դրանք սովորաբար փոխզիջման արդյունք են եւ հաճախ ձեւակերպումներ են պարունակում, որոնք թույլ են տալիս շահագրգիռ կողմերին յուրովի մեկնաբանել դրանք: Մինչդեռ, Թբիլիսին գնահատում է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի չճանաչված հանրապետությունների աջակցությանն ուղղված Մոսկվայի քայլերը որպես երկու վրացական շրջանների զավթման փորձ: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Վրաստանի արտգործնախարար Դավիթ Բաքրաձեն Անվտանգության խորհրդի նիստից հետո: Ըստ Բաքրաձեի, Թբիլիսին դեռեւս պաշտոնապես չի տեղեկացվել ռուսական կողմի որոշման մասին, սակայն եթե դատենք ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների, «դա երկու վրացական շրջանների զավթման փորձ է»: «Առանձնահատուկ հարաբերությունների հաստատման դեպքում Ռուսաստանը խախտում է բոլոր գոյություն ունեցող միջազգային նորմերը եւ Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքը»,-ասել է Բաքրաձեն: Կարելի է հավանականության որոշ չափով ենթադրել, որ Ռուսաստանի գործողությունները յուրատեսակ պատասխան են Կոսովոյի անկախացմանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ու Ուկրաինայի փորձերին: Մոսկվայում կարծում են, որ եթե Կոսովոն եզակի հակամարտություն է, նույնը կարելի է ասել նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի մասին: Եվ հավանաբար ՌԴ ղեկավարությունը չսահմանափակվի այդ քայլերով: Հետխորհրդային տարածքի հակամարտությունները տարբեր կերպ են մեկնաբանվում Մոսկվայում եւ Վաշինգտոնում եւ շատ հավանական է, որ մոտ ապագայում կգա նաեւ Ղրիմի հերթը, որն այդքան չմտածված կերպով 1954թ. Ուկրաինային հանձնեց Նիկիտա Խրուշչովը: Մեծ հաշվով, ԱՊՀ-ի այսօրվա հակամարտությունների ողջ մեղքն ընկնում է ԽՍՀՄ ղեկավարության վրա, որը 1923 թվականից ի վեր հանրապետությունների սահմաններն այնպես էր զատում, ինչպես դա նրան շահավետ էր եւ հարմար: Այդ ականը վաղ թե ուշ պետք է պայթեր, ինչն էլ ունենք այսօր: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |