ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հարավային Կովկասին նվիրված լսումների ընթացքում ոչ մի նոր բան չասվեցՋո Նոլենբերգն ու Ֆրենկ Փալոնեն հայտարարեցին, որ Ադրբեջանում բռնապետություն է, որը շարունակում է ագրեսիվ հայտարարություններ անել եւ կոչ արեցին ԱՄՆ վարչակազմին կանգնեցնել ադրբեջանական ռազմական մեքենան Նավթի փոփոխական գներն ու անհանգիստ իրավիճակը Մեծ Մերձավոր Արեւելքում, որի մեջ ԱՄՆ-ն ներառում է նաեւ Հարավային Կովկասի երկրները, «Կովկաս. սառեցված հակամարտություններ եւ փակ սահմաններ» թեմայով լսումների պատճառ հանդիսացան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Փաստորեն ոչ ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը, ոչ հանձնաժողովի ղեկավար Հովարդ Բերմանը ոչ մի նոր բան չասացին: ![]() PanARMENIAN.Net - «Ես կցանկանայի սկսել ապշեցուցիչ մի փաստից` Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը, որ սկսվել է 1993թ., շարունակվում է մինչ օրս»,-այս խոսքերով կոմիտեի նախագահ, կոնգրեսական Հովարդ Բերմանը բացեց նիստը: «Այդ պատժիչ քաղաքականությունը արգելակում է Հայաստանի տնտեսական զարգացումը եւ դժվարացնում է նրա առեւտուրն այլ երկրների հետ: Թուրքիայի նման քաղաքականությունը հակասում է նրա շահերին, քանի որ Հայաստանի շրջափակումը թույլ չի տալիս Թուրքիայի արեւելյան հատվածի զարգացումը, ինչպես նաեւ չի համապատասխանում երկրի ռազմավարական շահերին: Հազիվ թե Անկարայի քաղաքականությունը ստիպի Երեւանին զիջումների գնալՂարաբաղի հարցում: Միակ քաղաքական արդյունքը, որին այն արդեն իսկ հանգեցրել է, դա այն է, որ ծովազուրկ Հայաստանը ստիպված է դաշնակիցներ որոնել Թուրքիայի պատմական հակառակորդների թվում` Ռուսաստանի եւ Իրանի հետ: Այլ կերպ ասած, Կովկասում տարածաշրջանային հակամարտությունը հեշտությամբ կարող է վերածվել միջազգայինի: Եվ Հայաստանը դրա միակ օրինակը չէ»,-ասել է կոնգրեսական Բերմանը: Կարեւոր հարցերից մեկն էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Խոսելով խաղաղ կարգավորմանը այլընտրանք չլինելու մասին` Հովարդ Բերմանն ու Դենիել Ֆրիդը զգուշացրել են Ադրբեջանին ռազմատենչ կոչերից: «Մենք անընդհատ ռազմատենչ կոչեր ենք լսում Ադրբեջանի որոշ պաշտոնյաներից: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին կենտրոնանալ հակամարտության խաղաղ կարգավորման վրա: Դա շահավետ կլինի տարածաշրջանային ինտեգրամն համար եւ Կովկասի տարածաշրջանում կայնություն ու բարգավաճում կհաստատվի»,-ասել է Ֆրիդը: Իր հերթին Հավորդ Բերմանն ընդգծել է, որ Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու վերաբերյալ, լուրջ մտահագություն են առաջացնում: «Մենք մտահոգված ենք նաեւ Ադրբեջանի ռազմական բյուջեի աճով, ինչնր արվում է նավթային ռեսուսրների հաշվին եւ 2008թ. մարտին ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման փաստով, որի պատճառը ադրբեջանական կողմի սադրանքն էր»,-ընդգծել է կոնգրեսականը: Իր հերթին կոնգրեսական Շերմանը լսումների ժամանակ հայտարարել է.«Մենք պետք է պայքարենք Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանի շարունակվող շրջափակման դեմ, որը արդարցում չունի: ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ջո Նոլենբերգն ու Ֆրենկ Փալոնեն հայտարարեցին, որ Ադրբեջանում բռնապետություն է, որը շարունակում է ագրեսիվ հայտարարություններ անել եւ կոչ արեցին ԱՄՆ վարչակազմին կանգնեցնել ադրբեջանակն ռազմական մեքենան: Ֆ.Փալոնեն կոչ է արել ԱՄՆ վարչակազմին քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի կառավարությունների միջեւ շփումներ հաստատելու, ինչպես նաեւ վստահության մթնոլորտ ստեղծելու համար: Նա նաեւ մտահագություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Ադրբեջանը ճնշում է գործադրում ԱՄՆ-ի պետդեպարտամենտի վրա` փորձելով խոչընդոտել ԱՄՆ-ի եւ Լեռնային Ղարաբաղի շփումներին: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Դ.Ֆրիդը խնդրի լուծման մի մաս է համարում հայ-թուրքական սահմանի բացումը: «Գոյություն ունեցող ստատուս-կվոն վնաս է երկու կողմերին էլ: Բարեբախտաբար, այս տարի որոշ առաջընթաց է նկատվում` սկսվել են Երեւան-Ստամբուլ կանոնավոր չվերթերը եւ չվերթեր դեպի Անթալիա, ավտոբուսային հաղորդակցություն է իրականացվում Վրաստանով, առեւտուրը եւս Վրաստանի միջոցով է արվում: Բոլոր երկրները շահում են միյանց հետ առեւտրի աճից եւ ընդլայնումից, միացնում են իրենց էլցանցերը: ԱՄՆ-ն եւս նպաստում է հայերի եւ թուրքերի միջեւ երկխոսությանն ու համագործակցությանը կոնֆերանսների, հանդիպումների եւ փոխանակման ծրագրերի միջոցով: Օրինակ, ԱՄՆ-ի աջակցությամբ կազմակերպվեցին Կոմիտասի անվան քառյակի համերգները Ստամբուլում եւ «Բոսֆորուս» քառյակի համերգներն Երեւանում: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատումը չափազանց զգայուն եւ ցավոտ հարց է: Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության մութ էջերի հետ` Օսմանյան կայսրությունում միլիոն ու կես հայերի զանգվածային սպանությունների եւ բռնագաղթի համար: Դա դժվար է, ինչպես ԱՄՆ-ի համար էր ծանր, երբ ժամանակ էր պահանջվում սեփական պատմության մութ էջերը ճանաչելու համար: Իր հերթին, Հայաստանը պետք է պատրաստ լինի ճանաչել սահմանները եւ տարածքային պահանջներ չներկայացնի ներկայիս Թուրքիային եւ կարռուցողական մոտեցում ցուցաբերի Թուրքիայի ջանքերի հանդեպ»,-ասել է Ֆրիդը: Գլոբալ առումով ԱՄՆ-ի քաղաքականությունը տարածաշրջանում պարզ է նաեւ առանց լսումների` նրանց հարկավոր է ամբողջական եւ չվերահսկվող հասանելիություն կասպյան նավթին եւ գազին եւ որքան հնարավոր է շուտ: Ուստի գովասանքներ են հնչում Ադրբեջանի եւ Ի.Ալիեւի հասցեին, որը երկիրը տանում է դեպի «ժողովրդավարություն եւ եվրաատլանտյան արժեքներ: Ճիշտ է, ցույց տալու համար, որ ԱՄՆ-ն ամեն ինչ տեսնում է եւ ամեն ինչին իրազեկ է, Ֆրիդը հիշատակել է նաեւ կալանավորված լրագրողների, քաղաքական գործիչների հանդեպ ճնշումների մասին: Սակայն այնուամենայնիվ համոզվածություն է հայտնել, որ Ադրբեջանի նախագահի ընտրությունները հոկտեմբերին կանցնեն ժողովրդավարական չափանիշներին համաձայն: Սակայն հանձնաժողովի ղեկավար Հովարդ Բերմանը, հիշեցնելով Հայաստանում եւ Վրաստանում հետընտրական իրադարձությունների մասին, նշել է, որ նմանատիպ իրավիճակում կարող է ստեղծվել նաեւ Ադրբեջանում, որտեղ իշխանություններն արդեն իսկ փորձում են ճնշում գործադրել ընդդիմության եւ ԶԼՄ-ների վրա: Իսկ դա տեղի կունենա, անկասկած: Կասկած չկա նաեւ, որ ԱՄՆ-ն աչք կփակի զանգվածային խախտումների վրա, ինչպես դա արդեն եղավ Բաքվում 2003թ: Հետաքրքիր է, եթե Հաայստանն էլ նավթ ունենար, արդյո՞ք նման կոշտ գնահատականի կարժանանային 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները: Կարծում եմ, ոչ, թեթեւակի կհանդիմանեին եւ հանգիստ կթողնեին: Ամերիկացի դիվանագետը երեք հարց է առանձնացրել, որոնք կարեւոր են ԱՄՆ-ի քաղաքականության համար տարածաշրջանում` դեպի ազատություն եւ ժողովրդավարություն ձգտող առաջընթացը, անվտանգությունը, ներառյալ հակաահաբեկչական գործունեությունն ու հակամարտությունների խաղաղ լուծումը, եւ էներգետիկան: «Առաջին ռազմավարական շահը նրանում է, որ ազատությունն ու ժողովրդավարությունը տարածվի Սեւ ծովից մինչեւ Կասպից ծով: Հարավային Կովկասի յուրաքանչյուր երկիր կարեւոր նվաճումներ ունի այդ հարցում, սակայն յուրաքանչյուրը պետք է դեռեւս շատ բան անի, որպեսզի մենք հասկանանք, որ ժողովրդավարությունն անշրջելի է: Մենք նաեւ աշխատում ենք Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների հետ Լեռնային Ղարաբաղի, Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի հակամարտությունների խաղաղ կարգավորման համար, որոնք ԽՍՀՄ փլուզման արդյունք էին: Մենք նաեւ համագործակցում ենք ահաբեկչության դեմ պայքարում եւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ, ներառյալ միջուկային եւ մանրէաբանական զենքը: Եվ, վերջապես, մենք համոզված ենք, որ եվրաատլանտյան ընկերակցությունը շահագրգռված է նրանում, որ կասպյան նավթն ու գազը որքան հնարավոր է շուտ հասնեն համաշխարհային շուկաներ, անկախ մենաշնորհներից եւ աշխարհագրական դիրքից»,-ասել է Դ.Ֆրիդը: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |