«Գունավոր հեղափոխությունների» ձախողումն անխուսափելի էրԱՄՆ-ի հեռացող նախագահի վարչակազմը խաչ քաշեց Միխաիլ Սահակաշվիլու մեծ հավակնությունների վրա, իսկ թե ինչ կանի Բարաք Օբաման, դեռեւս պարզ չէ, հավանաբար, կզբաղվի ֆինանսական ճգնաժամով Վրացական «վարդերի հեղափոխության» վերջնական ձախողում կարելի է համարել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդի հայտարարությունը: «ՆԱՏՕ-ի անդամ պետությունները հասկանում են, որ Վրաստանն ու Ուկրաինան պետք է մեծ աշխատանք կատարեն, համապատասխանելու համար ՆԱՏՕ-ին անդամակցելու պահանջներին, եւ համաձայն են դրան: Նրանց առջեւ տարբեր մարտահրավերներ են ծառացած, քանի որ խոսքը գնում է տարբեր երկրների մասին, սակայն նրանք պետք է մեծ աշխատանք կատարեն: Վրաստանին ու Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր կարող է ուղղվել միայն որոշ ժամանակ անց: Խոսքը տարիների մասին է, եւ վրացիներն ու ուկրաինացիները ընդունում են դա»,-ասել է Ֆրիդը: ![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի հեռացող նախագահի վարչակազմը խաչ քաշեց Միխաիլ Սահակաշվիլու մեծ հավակնությունների վրա, իսկ թե ինչ կանի Բարաք Օբաման, դեռեւս պարզ չէ, հավանաբար, կզղբաղվի ֆինանսական ճգնաժամով: Եվ Վրաստանին ու Ուկրաինային ուղղակի հերթ չի հասնի: Հազիվ թե դա տեղի ունեցավ օգոստոսյան պատերազմի պատճառով, որն այնքան անժամանակ սկսվեց եւ տխուր վախճան ունեցավ Վրաստանի համար: Ճիշտ է, այլ կերպ չէր էլ կարող լինել: Ռուսաստանի հետ կարելի է խաղ անել մինչ որոշակի պահը, սակայն, ցավոք, Վրաստանի նախագահը դա չհասկացավ եւ չանսաց Վաշինգտոնից լսվող զգուշացումներին: Սակայն կարելի է ասել, որ այդ չարաբաստիկ պատերազմն էլ եթե չլիներ, «վարդերի» կոալիցիան, այսպես թե այնպես, կդադարեր գոյություն ունենալ: Նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի ուղղակի մեղադրանքերը, ավելի վաղ դատը պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլիի դեմ Թբիլիսիին կանգնեցրին իր գործողությունների ռազմավարությունը վերանայելու անհրաժեշտության առջեւ: Իսկ եթե սրան հավելենք Մոսկվայում Վրաստանի նախկին դեսպան Էրոսի Կիցմարիշվիլու հայտարարությունն այն մասին, թե Ռուսաստանը չի սկսել օգոստոսյան պատերազմը, ապա պարզ է դառնում, որ Սահակաշվիլիի իշխանությունը վերջին օրերն է ապրում: Այն կարող է եւս մի փոքր երկարել, ասենք մինչ եկող տարվա ապրիլը, սակայն հետո Վրաստանը կրկին ոտքի կկանգնի: Այժմ դա տեղի չունեցավ, քանի որ մշուշոտ հույս կար, որ Ջ.Բուշը չի լքի «խելոք աշակերտին« եւ «ժողովրդավարության փարոսին»: Թբիլիսիիում հերթական անգամ մոռացան, որ ԱՄՆ-ում միշտ ելել են եւ կելնեն սեփական շահերից: Կոպիտ ասած, Վրաստանին «հանձնեցին», չփչացնելու համար վերջնականապես հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ընդ որում նախաձեռնողնը ավելի շուտ եվրոպացիներն էին, քան ամերիկացիները: Սակայն այնպես ստացվեց, որ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի շահերրը համընկան: Ֆրանսիայի եւ Գերմանիայի պաշտոնյաները հատկապես կասկածում էին նրանում, թե ՆԱՏՕ-ն կկարողանա պաշտպանել Վրաստանին եւ նյարդայնանում էին Սահակաշվիլու անմիտ գործողությունների պատճառով: Սակայն մյուս կողմից ոչ ԱՄՆ-ն, ոչ Եվրոպան չեն ցանկանում, որ այնպիսի տպավորություն ստեղծվի, որ MAP-ի մասին վեճի վրա ազդում է Մոսկվայի հակազդեցությունը: Ամեն ինչ լավ չէ նաեւ Ուկրաինայում, որտեղ «նարնջագույն հեղափոխությունն» ուղղակի ի չիք դարձավ: Վիկտոր Յուշչենկոյին սատարում է ժողովրդի ընդամենը 5,4 տոկոսը: Ինչպես գրում են արեւմտյան թերթերը, «բարեփոխումներ չեն անցկացվում, խոստումները չեն կատարվում եւ ուկրաինացիների մեծ մասը գտնում է, որ իրենց երկիրը սխալ ուղղությամբ է ընթանում: Տնտեսական ճգնաժամը կարող է առաջնային դառնալ մտածելակերպի մեջ, եւ, հնարավոր է, որ վերածի թշնամաբար տրամադրված քաղաքական գործիչներին պատասխանատու հասուն մարդկանց, որոնց համար Ուկրաինայի ներուժը սեփականից կարեւոր կլինի»: Ունենալով մոլորակի բերքատու հողերի մեկ քառորդը` Ուկրաինան կարող էր գյուղատնտեսական հսկա դառնալ, եթե հողի իրավունքը մշակեր: Լինելով Սեւ ծովի խոշոր ձկնորսական շուկա, 46 մլն բնակչությամբ, նա կարող էր ավելի շատ ներդրումներ ներգրավել` եթե այստեղ հաստատվեր օրենքի գերակայությունը: Բայց չստացվեց: Ինչպես եւ ողջ աշխարհի տնտեսությունները, Ուկրաինան հասու էր էժան վարկերի, ինչի շնորհիվ Կիեւը վերածվեց փայլուն մեգապոլիսի, որտեղ կյանքի արժեքը ավելին է, քան ցանկացած արեւմտաեվրոպական մայրաքաղաքում: Բայց հիմա, երբ վարկերը սպառվեցին, կառավարությունը ստիպված է դիմել Արժույթի միջազգային հիմնադրամին` 16,5 մլն շտապ վարկ տրամադրելու խնդրանքով: «Գունավոր հեղափոխությունների» ձախողումը հետխորհրդային տարածքում օրինաչափ է եւ անխուսափելի էր: Հենքը ժողովրդավարության ու ազատ շուկայի վրա, որոնց մասին այդքան սիրում է խոսել Ջորջ Բուշը, ժամանակավրեպ էր: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |