Մեկ օր Փակ շուկայից. Պայքարն ընթանում էր բնակիչների ու ակտիվիստների միջևԻնչ վերաբերում է ոստիկաններին, նշենք միայն, որ նրանք կուտակված քաղաքացիներից ու լրագրողներից պահանջում էին չդիպչել իրենց, «հեռու մնալ»: Փակ շուկայում այսօր հասարակությունը կիսվել էր երկու մասի՝ մոտակա շենքերի բնակիչների ու ակտիվիստների: Ինչո՞ւ. որովհետև բնակիչներին անհասկանալի էր՝ ինչո՞ւ են մի խումբ երիտասարդներ (ու ոչ միայն) դեմ մշատապես գարշահոտով ու առնետներով լի տարածքի երկար սպասված բարեկարգմանը: Ըստ նրանց՝ գոնե մի «նորմալ խանութ կբացվի, որտեղից կկարողանան առևտուր անել»: Այս ամենին այսօր Փակ շուկայի դիմաց հավաքված ակտիվիստների միակ արձագանքը մեկն էր՝ բնակիչներին գումար են վճարել, որ նրանք գան ու «պաշտպանեն» ապագա սուպերմարկետը: 31 օգոստոսի 2013 PanARMENIAN.Net - «Փող են տվել, պրովոկացիայի ենթարկել, որ գան ու խանգարեն ակտիվիստներին: Այստեղ հիշողությունը հարգող մարդկանց դեմ հավաքվել են մարդիկ, ովքեր չունեն այդ հիշողությունը, ու այս ամենը մի հատ բազար դարձրել: Այստեղ ամենակեղտոտ տեխնոլոգիաներն են կիրառվում»,- մեզ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Հիշեցնենք միայն, որ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» շարժման անդամները հավաքվել էին շուկայի դիմաց վերահսկողություն սահմանելու նպատակով:
Չմանրամասնենք, թե ինչ բառերով էին միմյանց «դիմում» բնակիչներն ու ակտիվիստները, միայն ասենք, որ որոշ արտահայտությունների համար նրանց միջև բախումներ սկսվեցին: Դրանց ընթացքում, որտեղ ներգրավվեցին նաև ոստիկանները, պատռվեցին ակտիվիստների «Ազատենք օլիգարխին հուշարձանից», «Մենք մեր հուշի տերն ենք» և այլ գրություններով պաստառների մի մասը: Դրանցից մեկի արդյունքում ոստիկանները ստիպված եղան պատնեշ կազմել կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի դիմաց, որ բնակիչները չհարձակվեն նրա վրա:
Ինչպես մեզ պատմեց Խզմալյանը, իր վրա հարձակվեցին «կանայք ու բավականին մեծ չափսերով տղամարդիկ, ովքեր փորձում էին ծեծկռտուք սկսել», բայց իրավապահները ժամանակին արձագանքեցին ու կանխեցին բախումը: Ինչ վերաբերում է ոստիկաններին, նշենք միայն, որ նրանք կուտակված քաղաքացիներից ու լրագրողներից պահանջում էին չդիպչել իրենց, «հեռու մնալ»: Կինոռեժիսորը հավելեց նաև, որ չեն դադարելու պայքարել շուկայի համար. «Որոշակի փորձ ունենք Մաշտոցի այգուց ու Թռչկանից, որտեղ ապօրինի շինարարություն էր կատարվում, հույս ունենք, որ կհաջողվի փրկել ևս մի հուշարձան: Ամոթ է, որ մենք մեր հուշարձանները քանդում ու մեկ մարդու քմահաճույքով ենք սարքում»,- նշեց նա: Ակտիվիստներին միացած քաղաքացիները փորձում էին բացատրել բնակիչներին, որ Փակ շուկան հուշարձան է, որը պետք է պահպանել, այլ ոչ թե քանդել. ապարդյուն էր:
«Ես առանց առևտուր կարող եմ ապրել, բայց առանց մշակույթ չեմ կարող»,- բնակիչներից մեկին համոզում էր քաղաքացիներից մեկը: «Չեմ ուզում, որ շուկայի վրա գրված լինի «Երևան Սիթի» բացականչող ակտիվիստին մեկ այլ բնակիչ խոստացավ. «Աղջիկ ջան, ես քեզ խոստանում եմ՝ շենքի վրա գրված չի լինի «Երևան Սիթի», գրվելու է Փակ շուկա»: Թե ինչպես է նա պատրաստվում պահպանել իր խոստումը՝ պարզ չէ, երևի ժամանակը ցույց կտա:
«Հարգելի քաղաքացիներ, պահպանեք օրինականությունը, մի խախտեք հասարակական կարգը: Այն խախտողները պատասխանատվության կենթարկվեն»,- պարբերաբար արտասանում էր ոստիկանների բարձրախոսը: Արդյունքում, հասարակական կարգը խախտած չորս ակտիվիստի վարչական բերման ենթարկեցին: Ինչպես մեզ ասացին ոստիկանությունում, ակտիվիստներին վարչական բերման են ենթարկել համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածի*, իսկ բաց կթողնեն, երբ արձանագրություն կազմվի: Ավելի ուշ «Նախախորհրդարանը» հայտարարություն տարածեց, որ շարժման անդամ Դմիտրի Հարությունյանին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղափոխել են քննչական մեկուսարան:
Ժամը 18:45-ի սահմաններում «Նախախորհրդարանի» ակտիվիստները լքեցին տարածքը, ոստիկանները նույնպես: Ինչպես երեկոյան օրն ամփոփեց Տիգրան Խզմալյանը, բնակիչները զգացին, որ «գործ ունեն կազմակերպված ակտիվիստների հետ, զգացին նաև՝ որքանով է լուրջ այս քաղաքացիական շարժման նպատակը»: Ակտիվիստները խոստացել են հերթապահություն սահմանել Փակ շուկայի շրջակայքում ու, ըստ Խզմալյանի, կրկնելու են նախկինում Մաշտոցի պուրակում սահմանված ապամոնտաժման ծրագիրը: «Այժմ հերթապահություն սահմանելու համար կազմվում են մտավորականների պահակախմբեր»,- եզրափակեց կինոռեժիսորը:
Իսկ մենք այսօրվա օրն ուզում ենք եզրափակել Խզմալյանի հետևյալ խոսքերով. «Սա քաղաքացիական ու համազգային խնդիր է: Պետությունը պետք է որոշում ընդունի, որ շուկայի քանդումն ապօրինի էր: Մենք ընդամենը պահանջում ենք, որ ի կատար ածվեն պետական մարմինների եզրակացություններն այն մասին, որ այդ ամենն ապօրինի է»: * «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» oրենսգրքի 182-րդ հոդվածը սահմանում է. «Հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով»: Վարո Ռաֆայելյան / PanARMENIAN Photo, Մանե Եփրեմյան / PanARMENIAN News Փակ շուկա Փակ շուկայի այսպես կոչված կառուցապատումը սկսվել է 2012-ի հունվարին: Ի սկզբանե նախատեսված էր շուկայի ստորգետնյա հատվածի կառուցապատում: Շինաշխատանքներն իրականացվում էին Մշակույթի նախարարության եզրակացության հիման վրա՝ Երևանի քաղաքապետարանի կողմից համաձայնեցված աշխատանքային նախագծով: Սակայն ամիսներ անց` 2012-ի մայիսին, պարզվեց, որ քանդել են շուկայի հետնամասի ներքին հատվածի երկաթբետոնե կամարաձև կոնստրուկցիաները: Նախքան այդ՝ մարտի 7-ին, ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդում քննարկվել էր շուկայի վերգետնյա հատվածի վերակառուցման ուժեղացման և վերականգնման էսքիզային նախագիծը: Ամենաընթերցվողը բաժնում Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Բաժնի այլ նյութերը Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում | Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին |