19  13.10.14 - 2-րդ գիտագործնական միջազգային համաժողովի մասնակիցների այցը Ծիծեռնակաբերդ. ԴԱՀԿ
11  14.10.14 - 2-րդ գիտագործնական միջազգային համաժողովի մասնակիցների այցը «Մեգերյան կարպետ» ձեռագործ գորգերի գործարան.ԴԱՀԿ
Հարկադրանք հանուն օրենքի. ԴԱՀԿ-ն` կազմավորումից մինչև օրս

Հարկադրանք հանուն օրենքի. ԴԱՀԿ-ն` կազմավորումից մինչև օրս

ԴԱՀԿ-ն ամսական ապահովում է 120.000 վարույթի իրականացում

1995-ի հուլիսի 5-ին համազգային հանրաքվեի արդյունքում ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը, որը Հայաստանի Հանրապետությունը հռչակեց ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն, որի հիմքում օրենսդիր, գործադիր և դատական ​​իշխանությունների տարանջատումն է:

PanARMENIAN.Net - Սա իր հերթին պահանջում էր դատաիրավական բարեփոխումների հայեցակարգի մշակում ու իրագործում, որը պետք է ապահովեր լիարժեք անկախ դատական իշխանություն​​, որի հիմնական խնդիրն իրավապահ գործառույթն է, իսկ դրա իրականացման հիմնական գործիքը` արդարադատությունը:

Արդարադատության իրականացման համար կարևոր է ոչ միայն օրինական ու հիմնավորված դատական ակտի հրապարակումը, այլև` դրա լիարժեք կատարման ապահովումը:

Արդյունքում ԱԺ 1998-ին ընդունած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքներով հիմնադրվում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, որն էլ հենց ապահովում է դատական ակտի կատարումը:

«Արդարադատությունը գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ կատարվում և հարգվում են դատարանի որոշումները»,- ասում է Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը:

Այս տարիների ընթացքում ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման ուղղությամբ տեղեկատվական տեխնալագիաների ներդրմամբ կատարվել և կատարվում են մեծածավալ աշխատանքներ:

2009-ից ՀՀ Դատական ակտերի հարկադիր կատարուման ծառայությունում ներդրվել է էլեկտրոնային կառավարման կենտրոնացված համակարգ, որի նպատակն է ամբողջությամբ ավտոմատացնել հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթով իրականացվող և ավտոմատացման ենթակա բոլոր գործառույթները։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ խնդիր է դրվել ամբողջությամբ ավտոմատացնել կատարողական վարույթով պարտապանի գույքի և դրամական միջոցների հետախուզումը, արգելանքների կիրառումը և բռնագանձումը։

Արդյունքում` եթե 6-7 տարի առաջ ԴԱՀԿ-ն ապահովում էր ամսական մոտ 2000 վարույթի իրականացում, ապա այժմ այդ թիվը հասել է 120.000-ի:

Որ դատարանի և որ որոշումներն են ենթակա հարկադիր կատարման

Հարկադիր կատարման ենթակա են`

1) քաղաքացիական գործերով դատական ակտերը, բացառությամբ իրավաբանական անձին կամ քաղաքացուն սնանկ ճանաչելու և մրցութային վարույթ սկսելու մասին գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատական ակտերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխով նախատեսված գործերով դատական ակտերի.

2) քրեական գործերով դատարանի դատավճիռները և որոշումները` տուգանքների, գույքի բռնագրավման և գույքային բռնագանձումների մասով.

3) արբիտրաժային տրիբունալների վճիռները.

4) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները, ինչպես նաև քրեական գործերով օտարերկրյա դատարանների դատավճիռներն ու որոշումները` վնասի հատուցման և գույքային այլ բռնագանձումների մասով.

5) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի, ինչպես նաև միջազգային արբիտրաժի քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները:

6) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները.

7) անբողոքարկելի վարչական ակտերը` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:

Ինչպես է աշխատում ԴԱՀԿ ծառայությունը

Հարկադիր կատարման ընթացակարգի հիմքը կատարողական թերթն է, ինչպես նաև վարչական մարմի անբողոքարկելի վարչական ակտը: Պահանջատիրոջից կամ նրա ներկայացուցչից կատարողական թերթ կամ անբողոքարկելի վարչական ակտ ստանալու օրվանից եռօրյա ժամկետում հարկադիր կատարողը կատարողական վարույթ հարուցելու մասին որոշում է կայացնում:

Հարկադիր կատարողը կատարողական վարույթ հարուցելուց հետո անիջապես ձեռնամուխ է լինում օրենքով նախատեսված հարկադրանքի միջոցների կիրառմանը:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
14  14.10.14 - «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» թեմայով գիտագործնական համաժողով. Օր 2
11  13.10.14 - «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» թեմայով գիտագործնական համաժողով. Օր 1
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում

Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում «Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---