Ապրանքանիշ է, թե ոչ. Երևանի թանկարժեք խանութների ցուցափեղկերի ետևում

Ապրանքանիշ է, թե ոչ. Երևանի թանկարժեք խանութների ցուցափեղկերի ետևում

Ապրանքանիշային խանութներում հագուստ գնելիս դուք երբևէ մտածել եք` կեղծ է դա, թե ոչ: Նոր հավաքածուն իսկապե՞ս համապատասխանում է նույնին, որն արտասահմանում է:Գնորդները հաճախ են տալիս այդ հարցը, սակայն դրա պատասխանը բարդ է գտնել, քանի որ ոչ մի խանութ չի համարձակվի վարել բացարձակ թափանցիկ քաղաքականություն իր գնորդների նկատմամբ: Ավելի հաճախ լինում են դեպքեր, երբ երևան է գալիս նոր աղմուկ հանած ապրանքանիշ, և իսկույն գտնվում են «վարպետներ», որոնք կեղծում են օրիգինալը, ինչն իր հերթին հանգեցնում է սպառողների հիասթափությանը:

Հենց այդ պատճառով PanARMENIAN.Net-ն ընտրել է մի քանի խանութներ, որոնց ապրանքների պահանջարկն ամեն տարի աճում է, պարզելու համար, թե իրականում ինչ է կատարվում:

PanARMENIAN.Net - Օրինակ, Հայաստանում գործող Betty Barkley խանութի ներկայացուցիչներն ինքներն են ընտրում հագուստը` ներկայացված Գերմանիայում խանութի կենտրոնական գրասենյակի կողմից: Նրանք, ամենից առաջ, առաջնորդվում են հայ գնորդների ճաշակով: Երևանյան խանութ բերվում են հագուստի բոլոր չափսերը, սակայն յուրաքանչյուր նմուշ բերվում է մեկ օրինակով` ինքնատիպություն ապահովելու նպատակով: Սակայն գները և զեղչի չափսերը որոշում է խանութի կենտրոնական գրասենյակը, շատ բան կախված է բեռնափոխադրումից և փոխարժեքից:

Նույն սկզբունքին է հարում Հայաստանում Ermenegildo Zegna խանութը, որը մշտապես կապվում է Իտալիայի կենտրոնական գրասենյակի հետ` հագուստի կոնկրետ մոդելի գինը և զեղչերի հարցը որոշելու համար: Հագուստի հավաքածուն որոշում է տվյալ խանութի տնօրենը:

Max Mara խանութում մինչև ամսվա վերջ գործելու է 30-60 տոկոս զեղչ: Ձմեռային հավաքածուն, որը ներկայացված է երևանյան խանութում, հիմնականում մոխրագույների և սև գույների մեջ է: Ինչպես հայտնի է, ընտրելով նոր հավաքածուն, երևանյան խանութի մենեջերը և տնօրենը կանգ են առնում հայ գնորդների պահանջարկի վրա: Խանութի մշտական հաճախորդներին տրվում է զեղչի քարտ: Չնայած նրան, որ մենեջերը հրաժարվեց տեղեկատվություն տալ խանութի գարուն-ամառ 2011 հավաքածուի մասին, հայտնի է, որ այս տարի հավաքածուի մեջ առկա են վառ գույներ, հիմնականում գերիշխում է նարնջագույնը և դեղինը:

Երևանում նաև գործում է Punto Zara խանութը, որն իրականում ոչ մի կապ չունի արտասահմանում գործող Zara խանութի հետ: Խանութում ներկայացվում է վեցամսյա վաղեմության հավաքածու: Խանութում տվյալ պահին ներկայացված հագուստը հիմնականում սև և մոխրագույն գույների մեջ է: Խանութում գործում է նաև 50-70 տոկոս զեղչ: Լուրեն են պտտվում այն մասին, որ քաղաքում շուտով բացվելու է իսպանական Zara ապրանքանիշի ներկայացուցչություն:

Ինչ վերաբերվում է Երևանում վերջերս բացված ProMod խանութին, ապա հայտնի է, որ հենց Ֆրանսիայում գտնվող կենտրոնական խանութն է ընտրում նոր հավաքածուն, ինչպես նաև որոշում է հագուստի գնի և զեղչերի հարցը: Խանութում հիմա գործում է 60 տոկոսանոց զեղչ: Հայտնի է, որ գարուն-ամառ 2011 նոր հավաքածուի մեջ ընդգրկված են կանաչ, կապույտ գույները, ինչպես նաև ծաղկավոր նախշերով կտորները:

Իր աշխատանքում նույն քաղաքականությունն է վարում Mango խանութը, որի հագուստը մեծ պահաջարկ ունի հայերի շրջանում: Մինչև այս ամսվա վերջ խանութում գործում են զեղչեր: Հավաքածուն ընտրում է Իսպանիայում գտնվող կենտրոնական գրասենյակը` հիմնվելով հայ սպառողի պահանջարկի վրա: Գարուն-ամառ 2011 նոր հավաքածում հիմնականում ներառում է նարնջագույնը:

Սակայն շատ հագուստի խանութներ, հավանաբար վախենալով մրցակցությունից, հրաժարվում են տեղեկատվություն տրամադրել: Միաժամանակ կարևոր է նշել մեկ տարբերություն Հայաստանում ներկայացված արտասահմանյան խանութների և դրանց արտասահմանյան գործընկերների աշխատանքում. արտասահմանում գործող ապրանքանիշային խանութները հիմնականում հայտարարում են զեղչերի մասին մինչև ամանորյա տոները, իսկ հայ գործընկերները դա անում են տոներից հետո, երբ հաճախորդների մոտ դրամ չի մնում խոշոր գնումների համար:

Մարիամ Մատնիշյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---