Ի՞նչ խտությամբ են աճում մոլորակի ծառերը. Հաշվարկվել է ընդհանուր թիվըԾառերի խտությունը չափել են Անտարկտիդայից բացի բոլոր մայրցամաքների ավելի քան 400 հազար հողատարածքում 7 դեկտեմբերի 2015 Գիտական Nature հանդեսը հրապարակել է Յելի համալսարանի կենսաբանների գլխավորած մի խումբ գիտնականների հետազոտությունը, որտեղ ասվում է, որ Երկիր մոլորակում մոտ 3 տրիլիոն ծառ է աճում: Հայաստանի հարկայինը, էներգետիկան, ջուրն ու լրտեսական սկանդալի մեջ թաթախված ամերիկյան ընկերությունըՏեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը 2015-ի նոյեմբերի 10-ին անդրադարձել է ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հրապարակումների շնորհիվ հրահրված լրտեսական սկանդալին ու դրա կապին՝ Հայաստանի հետ: Մարտիրոսյանի հրապարակումը վերաբերում էր ամերիկյան Booz Allen Hamilton (BAH) ընկերության հայաստանյան գործունեությանը, որը 2005-2008-ին գործակցել է ՀՀ հարկային ծառայության հետ՝ ներդնելով համակարգի ծրագրային ապահովման միջուկը: 3 դեկտեմբերի 2015 Հայաստանում մի շարք լուրջ նախագծեր իրականացրած ընկերությունը կապեր ունի ԱՄՆ հետախուզական ծառայությունների հետ: Կայուն զարգացման ծրագիրը. 17 նպատակի իրականացում 15 տարվա ընթացքումԻ՞նչ է իրենից ներկայացնում ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների ծրագիրն ու ի՞նչպես է այն իրագործվելու 19 նոյեմբերի 2015 2015-ին ՄԱԿ-ն ամփոփում է իր հռչակած Հազարամյակի զարգացման նպատակների ծրագիրը, որը մեկնարկել էր 2000 թվականին: Զգալի առաջընթաց արձանագրելով, դրանց իրականացմանը ձեռնամուխ է եղել նաև Հայաստանը: 2012-ին կայացել է «Ռիո+20» կայուն զարգացման գագաթնաժողովը, որն ընդունել է «Ապագան, որ մենք ուզում ենք» եզրափակիչ փաստաթուղթը՝ հիմք դնելով Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) և այս ամենի ընդգրկմամբ մի նոր համապարփակ փաստաթղթի նախապատրաստմանը: Բանակցային երկար գործընթացի արդյունքում փաստաթուղթն իր մեջ ներառել է Կայուն զարգացման նպատակները, դրանց իրականացման եղանակներն ու միջոցները, ընդհանուր առմամբ` 17 նպատակ ու 169 թիրախ: Որոշել, մոռանալ, հիշել ու կրկին մոռանալՀՀ ոստիկանությունը նոյեմբերի 3-ին հայտարարել է 70 տոկոսից ավելի մգեցված ապակիներով մեքենաների դեմ պայքար սկսելու մասին: Վաղուց ընդունված որոշումը փաստացի չկիրառելու պայմաններում բազմաթիվ վարորդներ մգեցրել էին մեքենաների ապակիները: Իրականացված ծախսերը փաստորեն անիմաստ դուրս եկան, ինչը, բնականաբար, առաջացրեց վարորդների դժգոհությունը: 11 նոյեմբերի 2015 Դեպքերը, երբ Հայաստանում տարբեր իշխանական օղակների ընդունված օրենքներն ու որոշումները կյանքում անիրագործելի են, կիրառվում են կիսատ-պռատ կամ ընդունվելուն հառակակ չեն կիրառվում, բազմաթիվ են: Այսպես, տարբեր աստիճանի արդյունավետությամբ են կատարվում ղեկին ծխելու արգելքը, ապօրինի ու չափից ավելի մեծ գովազդը հեռացնելու վերաբերյալ որոշումները, կառավարությունը մեկ արգելում է տաքսի վարել սպիտակ համարներով, մեկ թուլատրում: PanARMENIAN.Net-ը վերհիշում է որոշ դեպքեր, երբ պետական տարբեր օղակներ ընդունում են որոշումներ, մոռանում դրանց մասին, վերհիշում, սկսում կյանքի կոչել ու որոշ ժամանակ անց կրկին մոռանում: Պատկան մարմիններին խնդրում ենք դիտարկել ստորև շարադրված փաստերը որպես իրագործելի որոշումներ ընդունելու համար շարժառիթ, այլ ոչ մոռացված որոշումները վերակենդանացնելու ներշնչանքի աղբյուր: Պատմում են հետախույզները. Ամեն հետախույզի որդի կերազի հոր հետ գործողության մասնակցելՆոյեմբերի 5-ը Հետախույզի օրն է 6 նոյեմբերի 2015 Համաշխարհային հետախուզության պատմությունից մինչև Արցախյան ազատամարտ, հայկական բանակի կազմավորում և մեր օրեր. հայ հետախույզներն առանձնանում են պրոֆեսիոնալիզմով ու գործողությունների արդյունավետությամբ: Կամավորական ջոկատների առանձին հետախուզական խմբերից կանոնավոր բանակի հետախուզական ստորաբաժանումներ անցումն ընդուված է ավարտված համարել 1992-ին: «Հետախուզական ստորաբաժանումները բանակից առաջ են ստեղծվել՝ հետախուզել են, որ բանակը ստեղծվի». կատակում են: ![]() Նոր պարտավորություններ և հեռանկարներ. Հայաստանը` տարածաշրջանային աստղագիտական կենտրոնՄեծ ծրագրերն ու հավակնությունները կարող են իրագործվել միայն միջազգային և պետական աջակցության դեպքում: 3 նոյեմբերի 2015 2015-ի ամռանը Միջազգային աստղագիտական միության որոշմամբ Հայաստանը ճանաչվեց տարածաշրջանային աստղագիտական կենտրոն: Համաշխարհային աստղագիտական ընկերակցությունը (ՀԱԸ) բաղկացած է 8 այդպիսի տարածաշրջանային կենտրոններից` Հայաստանն ըստ նոր կարգավիճակի, գլխավորելու է հարավ-արևելյան աստղագիտական տարածաշրջանը: Մենք հաճախ ենք խոսում, որ կարող ենք այս կամ ոլորտում տարածաշրջանային, կամ նույնիսկ համաշխարհային կենտրոն դառնալ: Հիմնականում բոլոր այդ խոսակցությունները այդպես էլ կյանքի չեն կոչվում: Ըստ Համաշխարհային աստղագիտական ընկերակցության որոշման, Հայաստանը պաշտոնապես ճանաչվեց այս ոլորտում տարածաշրջանային կենտրոն, մինչդեռ շատ երկրներ տարիներ շարունակ այդ կոչման համար են պայքարել: Ինչպես են Հայաստանի ՀԱՊԿ դաշնակիցները զինում ԱդրբեջանինՀայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Տաջիկստանը և Ղրղզստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներ են: Պայմանագրի առաջին կետում ասվում է. «Կազմակերպության անդամ պետությունները չեն կարող անդամակցել այլ ռազմական դաշինքի կամ պետությունների խմբավորման, ինչպես նաև որևէ մասնակից անդամի դեմ գործողությունների»: 29 հոկտեմբերի 2015 Սակայն, չնայած այս կետին, դաշինքի անդամ պետությունները զենքի խոշոր մատակարարներ են Ադրբեջանի համար, որը ղարաբաղյան հակամարտության կողմ է, շրջափակել է Հայաստանը և ի դեմս նախագահ Իլհամ Ալիևի ադրբեջանական հող է հռչակում ՀՀ տարածքը` անուղղակիորեն խախտելով ՀԱՊԿ դրույթը կազմակերպության մեկ այլ անդամի դեմ ուղղված գործողություններին չմասնակցելու մասին: Մուսա լեռան 40 օրը. Մաս վերջինՄուսալեռցիների հետագա ճակատագիրը դրամատիկ էր: Պորտ Սայիդում նրանք ստիպված էին վրանաբնակ կյանք վարել՝ ընդհուպ մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը... 14 սեպտեմբերի 2015 2015-ի օգոստոս-սեպտեմբերին լրացավ 1915 թվականի սակավաթիվ լուսավոր դրվագներից մեկի՝ Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանության 100-ամյակը: Ուղիղ 100 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 14-ին, Մուսա լեռան վերջին հերոս պաշտպանների տարհանվելուց հետո ֆրանսիական հինգ նավ ուղղություն վերցրին դեպի Պորտ Սայիդ: Հերոսամարտի 100-ամյակին նվիրված շարքով PanARMENIAN.Net-ն անդրադարձավ բոլոր կարևոր իրադարձություններին և առանցքային գործիչներին: Ներկայացնում ենք շարքի վերջին՝ չորրորդ մասը: Մուսա լեռան 40 օրը. Մաս IIIԹուրքերը գրոհում են բոլոր ուղղություններով, սակայն հայ մարտիկները ամուր դիմադրություն ցույց տալով՝ կարողանում են պահել գրեթե բոլոր կարևոր դիրքերը 17 օգոստոսի 2015 2015-ի օգոստոս-սեպտեմբերին լրանում է 1915 թվականի սակավաթիվ լուսավոր դրվագներից մեկի՝ Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանության 100-ամյակը: PanARMENIAN.Net-ն անդրադառնում է հերոսամարտին և պարբերաբար կներկայացնի դեպքերի ժամանակագրությունը: Մուսա լեռան 40 օրը.Մաս IIԱռաջին մասում արդեն պատմել ենք, թե ինչպես ամեն ինչ սկսվեց 8 օգոստոսի 2015 2015-ի օգոստոս-սեպտեմբերին լրանում է 1915 թվականի սակավաթիվ լուսավոր դրվագներից մեկի՝ Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանության 100-ամյակը: PanARMENIAN.Net-ն անդրադառնում է հերոսամարտին և պարբերաբար կներկայացնի դեպքերի ժամանակագրությունը: | ![]() ![]() Տնտեսություն: Մանր չկա ու չի լինելու Սպորտ: Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Մշակույթ: Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին ՏՏ ոլորտ: Revolut-ը՝ ՀՀ-ում ![]() ![]() ![]() ![]() |