Հայաստանը միջազգային հանրությանն առիթ չի տվել կասկածելու իր բանկային համակարգի «ազնվությանը»

Հայաստանը միջազգային հանրությանն առիթ չի տվել կասկածելու իր բանկային համակարգի «ազնվությանը»

Տեխնիկական տեսանկյունից ֆինանսական գործարքներ կատարել Իրանի այն քաղաքացիների հետ, ովքեր ներառված են ՄԱԿ Անվտանգության խորհրդի պատժամիջոցների ցուցակում, անհնար է

ՀՀ ԿԲ ֆինանսական մոնիթորինգի կենտրոնը արդեն բազմաթիվ տարիներ ակտիվ կերպով աշխատում է այնպիսի միջազգային կառույցների հետ, ինչպիսիք են Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնաժողովը և ֆինանսական հետաքննության ստորաբաժանումների Էգմոնտ խումբը, որոնց անդամ է հանդիսանում բանկը` ներկայացնելով համապատասխան զեկույցներ: Ինքը ՀՀ ԿԲ ֆինանսական մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը հպարտությամբ հայտարարել է, որ Հայաստանը երբեք Եվրոպայի խորհրդում չի դիտարկվել փողերի լվացման առումով ռիսկային երկրների ցուցակում, ի տարբերություն Ադրբեջանի և Ուկրաինայի: Ավելին, Հայաստանի բանկային համակարգի համար միշտ էլ թանկ է եղել իր ֆինանսական կայունությունը և բավականին խիստ նորմատիվները, ինչպես նաև իր արտասահմանյան գործընկերների հետ հարաբերությունները, որոնք կարող են ազդել ոչ միայն բանկային համակարգի վրա, այլ նաև առհասարակա երկրի վարկանիշի: «Միջազգային հանրության կողմից երբևէ պաշտոնական հայտարարություն չի հնչեցվել այն մասին, որ Հայաստանը ռիսկային եկիր է` փողերի լվացման տեսանկյունից»,-ընդգծել է նա:

PanARMENIAN.Net - Այնուամենայնիվ, Reuters գործակալությունը ինչ-որ առումով կասկածի է ենթարկել նրա «ազնվությունը», հոդված հրապարակելով այն մասին, որ Իրանը փորձում է ընդլայնել իր բանկերի ներկայությունը Հայաստանում` ի պատասխան միջազգային պատժամիջոցների խստասման: Մասնավորապես, կասկածի տակ է դրվել երկու բանկերի` «Մելաթ բանկի» և ACBA-CREDIT AGRICOLE BANK-ի, աշխատանքները: Ինչին բանկը չի հապաղել պատասխանել. «Կենտրոնական բանկը խստագույնս հետևում է Հայաստանի ֆինանսական կայունությանը վտանգող ցանկացած երևույթներին»: Ըստ բանկի տարածած հայտարարության, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերը, գտնվելով Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո, գործում են Հայաստանի Հանրապետության օրենքների, Կենտրոնական բանկի նորմատիվ և բանկերի ներքին իրավականակտերի շրջանականերում:

Ավելին, տեխնիկական տեսանկյունից ֆինանսական գործարքներ կատարել Իրանի այն քաղաքացիների հետ, ովքեր ներառված են ՄԱԿ Անվտանգության խորհրդի պատժամիջոցների ցուցակում, անհնար է: Այդ անուններն ու ցուցակները պարտադիր են Հայաստանի համար, դրանք ավտոմատացված են բոլոր բանկերի համապատասխան ծրագրերում:

Պարզ է, որ ԱՄՆ և եվրոպական երկրների իշխանությունները կոչ են անում իրենց բանկերին զերծ մնալ իրանական բանկերի հետ աշխատանքից: Հայաստանը լավ գործընկերային հարաբերություններ ունի Իրանի ֆինանսական մարմինների հետ. փոխանակվում ենք անհրաժեշտ տեղեկատվությամբ, հարցումներ ուղարկում, պատասխաններ ստանում: Ըստ Իրանի նախագահի, Հայաստանի և Իրանի տարեկան առևտրային շրջանառությունը կազմում է 1 մլրդ դոլար: Ուստի այսօրվա դրությամբ, «Մելաթ բանկը» աշխատում է միայն գլխավոր բանկի հետ, որը տեղակայված է Թեհրանում: Հնարավոր է, որ Reuters-ի համար կասկածի տեղի է տվել այն, որ Հայաստանը և Ուկրաինան այսօրվա դրությամբ երաշխավոր են Իրանի համար ֆինանսական հետախուզության մարմինների «Էգմոնտ» խմբի մեջ մտնելու ճանապարհին:

Հայաստանի Կենտրոնական բանկը հիմքեր չի տեսնում երկրում իրանական «Մելաթ բանկի» մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու համար, բաժնետերերը հազիվ թե նման որոշում ընդունեն: Անդրադառնալով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գործունեությանը, որի մասին նույնպես նշվել է Ռոյթերսի հոդվածում, Ազատյանն ասել է, որ արդեն 4-5 տարի Հայաստանի առևտրային բանկերը գրեթե հրաժարվել են արտասահմանյան բանկերի հետ միջբանկային գործարքներից: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը թղթակցային հաշիվ չունի «Մելաթ բանկում» կամ որևէ այլ իրանական բանկում:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Առաջին անգամ ՀՀ կառավարությունը պետբյուջեից 500 մլն դրամ է հատկացրել արդյունաբերության զարգացմանն աջակցելու համար
«Սև ռիելթորները» Հայաստանում բավականին կավելանան, եթե կառավարությունը չհրաժարվի ՀՀ «Արտոնագրային վճարների մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններից
Ռիֆային Հայաստան է այցելում արդեն երկրորդ անգամ և մտադիր է հաջորդ ամառ այստեղ բերել իր ընտանիքը, քանի որ բարձր է գնահատում Հայաստանի հարստությունները և նրա ժողովրդի բարյացակամությունը
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2012-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ Հայաստանում սպառողական ապրանքների գներն ավելացել են 2,6 տոկոսով:
Partner news
 Ուշադրության կենտրոնում
Առևտրային բանկերը անհատական մոտեցում կցուցաբերեն վարկեր վերցրած գյուղացիներին

Առևտրային բանկերը անհատական մոտեցում կցուցաբերեն վարկեր վերցրած գյուղացիներին ԿԲ. Հայաստանի ֆինանսական հատվածն առաջին անգամը չէ, որ ընդառաջում է վարկառուներին

 Բաժնի այլ նյութերը
Կհաղթահարի արդյոք Հայաստանը գնաճը` համաշխարհային սպառողական գների ակնկալվող բարձրացման համատեքստում Տնտեսական աճ ապահովելու հարցում Հայաստանի նվաճումների մասին շտապել է նշել ԱԶԲ գործադիր տնօրեն Մորին Սիտորուսը
Որտեղից Հայաստաը պետք է վտանգներ սպասի իր տնտեսությանը Հայաստանում առայժմ բացակայում են արտահանումը խթանող մեխանիզմները
Ինչպիսի՞ն է լինելու նոր կառավարության նոր կուրսը Խոսքը մակրոտնտեսական կայունության ամրապնդման, եվրաինտեգրվելիս առաջընթացի ապապահովման և ԱՊՀ երկրների համագործակցության խորացման մասին է