100 տարօրինակ բառ ՂարաբաղիցՍա ընդամենը ժողովրդախոսակցական շերտում տեղ գտած «տարօրինակ» բառերի ցանկ է Տա տի իլյալա, տի էլ ինյանա՝ դա այդպես եղել է, այդպես էլ լինելու է: Ղարաբաղյան բարբառի մասին լեզվագիտական ուսումնասիրություն չէ սա, ոչ էլ բարբառագիտական կանոններով կազմված բառացանկ ու բացատրություն: Այստեղ մի փնտրեք բառիմաստի գիտական ճշգրտություն և հնչերանգի ճշգրիտ վերարտադրություն: Սա ընդամենը ժողովրդախոսակցական շերտում տեղ գտած «տարօրինակ» բառերի ցանկ է՝ մասնավոր բացատրություններով և մասնավոր ընկալմամբ: 2 սեպտեմբերի 2014 PanARMENIAN.Net - Թող բարբառագետները շատ չսրտնեղեն, եթե այս ցուցակում տեսնեն սխալ բացատրություններ կամ սխալ տառադարձումներ. մենք պարզապես արձանագրում ենք, թե մեր ժամանակակից երիտասարդներն ինչպես են արտաբերում այս՝ շատերի համար անսովոր բառերն ու դրանց նշանակության մասին ինչ պատկերացում ունեն: անգլամազ-անխելք բեթար-վատթար գիրյավա-պահ, գյընգյըլըխտանա-հանգիստ, գիրթ-հանկարծ դաբան-կրունկ, դըբըմբասմա-անմիջապես, դանգլա-անխելք, դիլոթը կերած-կատաղած, դըրբըզա-դարպաս զարափաթ-կատակ, զըռփի-մեծ ըռըշկետան-գոգնոց, ըլբաստրակ-նապաստակ թոռնսքյինամ-խելքը թռցրած, թամաքյար-ագահ, թաթարյախնի-շտապ, թափշուր անել-ապսպրել, թադարիքյ-պատրաստություն ժաղա-ժպիտ, ժըմաժենք-իրիկնամուտ լեթված-լկստված խըզյատակ-վիզ, խըբըրբիզան-լուր տանող-բերող ծծեյն-ճկույթ, ծուլուլ-լոզեր կածյ-կածյ-տաք, կա-վերցրու, կռզնոտ-խուճուճ, կըռեքյ-ատամ, կիշիկիրյող-շատ տգեղ, կուճիր-փոքր, կյեռտնուկ-գորտ, կընդըկաթյուկ-մեկումեջ, կըզնըված-ջղայնացած հանգը-հունգը-ուր որ է, հոքյութմաթ-պետություն/ իշխանություն, հըթըյաթ-էկոնոմիա, հըղե-ճանապարհ, հուրըմյարագյ-սիրուն, հըլըղորել-մերսել ղարաչի-կռվարար, ղըրաղդան-կողքից, ղաշյանգ-գեղեցիկ, ղրփել-ուժեղ քորել, ղեյն-եղունգ, ղաթումը-մեկ-մեկ, ղափաղ-կափարիչ, ղըրաղդան-կողմնակի, ղորթ-ճիշտ ճիլըճելլի-արագ-արագ, ճլորած-թառամած, ճինջիմինջեղնը-ճանճեր, ճըռճոռ-փորոտիք, ճընգըլճոտեր-փոքր երեխաներ մուկլիմանդիլ-սարդոստայն, միկա-քիչ, մինհուվուրան-շուտով, մըշտըլըղ-մաղարիչ, մահըրմա-սրբիչ, մըղափուն-ափսոս, մըղակ-դուռ, մաղբուն անել- փչացնել յերիշ-տեմպ շուլուղչի-կատակասեր, շըմբալութ-շագանակ, շիլիփիթավա-թափթփված չոլ-փողոց, օգտագործվում է նաև որպես զուգարան, չըմփալախ-ապտակ, չըդըլհադի-ոտաբոբիկ, չախմուր-կապուտաչյա պիծի-փոքր, պեժինք-օժիտ, պտոկ-եզր/ ծայր, պղոճ-բլոճ, պորտման-դրամապանակ ռխկալի-կափարիչ սունի-առանց շաքարի թեյ, քցյովի-շաքարով թեյ, սաբավ-իբր, սիլեթա-աներես, սըբըլդրան-տկլոր, սայա-սըլընգե-հասարակ, սողան-սոխ, սիկի-սիկի անել - ժլատություն անել տուզնը-սոված, տուլաշ-պնդաճակատ/ աներես, տալեք-ափսե վահրը-թարախ, վիսի-վիսի անել-նվնվալ ցինգռի-թափթփված, ցորցոտ-սառը ուլուպուտիկ անող-ավար, ուռթանա-առավոտյան փայկա-սվիտեր, փյադա-քայլելով, փադառի-անուշադիր, թափթփված, փալավատ անել-խաբել օյամիշ լինել-սթափվել Լուսինե Մուսայելյան Ամենաընթերցվողը բաժնում Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Բաժնի այլ նյութերը Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |