Ապրիլի 1-ն աշխարհում. Ֆրանսիական ձուկը, ապրիլմեկյան հիմարներն ու աստվածուհի Սիտան

Ապրիլի 1-ն աշխարհում. Ֆրանսիական ձուկը, ապրիլմեկյան հիմարներն ու աստվածուհի Սիտան

Միջին դարերում Նոր տարին նշում էին մարտի վերջում՝ Ամանորի շաբաթը սկսվում էր մարտի 25-ին և ավարտվում էր ապրիլի 1-ին

Ապրիլի 1-ը շատ երկրներում նշվում է որպես Ծիծաղի օր: «Խաբելու» ավանդությունն էլ շատ երկրներին է բնորոշ, այնպես որ Ծիծաղի օրը կարելի է ոչ պաշտոնական միջազգային տոների շարքին դասել, որի ծագումնաբանության մասին վիճում են մինչ օրս: Վարկածներից մեկի համաձայն տոնը սկիզբ է առել Հին Հռոմում, որտեղ փետրվարի կեսին տոնում էին Հիմարների տոնը:

PanARMENIAN.Net - Ապուլեոսը կարծում էր, որ Հին Հռոմում ապրիլմեկյան խաբեությունները կապված էին Ծիծաղի աստվածության տոնակատարության հետ: Մյուսները պնդում են, որ տոնը սկիզբ է առել դեռևս հին Հնդկաստանում, որտեղ մարտի 31-ին նշել են Կատակների տոնը:

Կա ևս մեկ վարկած՝ որ ապրիլի 1-ին հին ժամանակներում կատակում էին միայն իռլանդացիները, այն էլ Նոր տարվա պատվին:

Իսլանդական սագաները հուշում են, որ խաբելու սովորությունը գալիս է աստվածներից՝ ի հիշատակ Թիասսի դուստր Սկադենի:

Կարծիք կա, որ ի սկզբանե ապրիլի 1-ը նշել են Հնդկաստանում և Հին Հռոմում որպես գարնան գիշերահավասարի օր: Գարնանային նոր տարվա կապակցությամբ մեծ տոնախմբություններ էին կազմակերպվում, որոնք ուղեկցվում էին կատակներով, զվարճանքներով և ուրախ չարաճճիություններով: Այդպես մարդիկ ջանում էին կատակներով մեղմացնել բնության գարնանային քմահաճույքները:

Միջին դարերում Նոր տարին նշում էին մարտի վերջում՝ Ամանորի շաբաթը սկսվում էր մարտի 25-ին և ավարտվում էր ապրիլի 1-ին:

XVI դարում Կառլոս IX վերափոխեց Ֆրանսիայում գործող օրացույցը, Նոր տարին տեղափոխելով հունվարի 1, սակայն շատերը շարունակում էին տոնել ապրիլի 1-ին:

Մարդկանց, որոնք այդ օրը միմյանց նվերներ էին տալիս, կոչում էին ապրիլյան հիմարներ (April's Fools): Ընդունված էր նաև «խաբել» նրանց: Այստեղից էլ սկիզբ առավ Ծիծաղի օրը:

Ապրիլմեկյան ավանդույթներն աշխարհի տարբեր երկրներում

Ֆրանսիայում այդ օրը կոչում էին «ապրիլյան ձուկ» և տոնում էին առավելապես քաղաքների բնակիչները: Տարածված էր մարդու մեջքին թղթից պատրաստված ձուկ փակցնելը:

Ֆրանսիայի յուրաքանչյուր բնակիչ այդ տոնը կապում էր երկրի պատմության մեջ տարբեր իրադարձությունների հետ: Այդ դարում Արևը գտնվում էր Ձկների համաստեղությունում և ֆրանսիացիները որոշեցին, որ «ապրիլմեկյան ձուկ» անվանումը ներկայացուցչական կլինի նաև ապագայում: Կատակը ստացվեց և ապրիլի 1-ը մինչ օրս այդպես են կոչում Ֆրանսիայում:

Ֆրանսիյաւոմ ամենամեծ կատակներից մեկն էր 1986 թ. ապրիլի 1-ի հայտարարությունն այն մասին, թե քաղաքային իշխանությունները որոշել են ապամոնտաժել Էյֆելյան աշտարակը և այն քաղաքից դուրս տանել՝ Դիսնեյլենդ, որն այն ժամանակ դեռ նախագծվում էր:

Հաղորդագրության մեջ մանրամասն նկարագրվում էր, թե ինչպես պետք է աշտարակն ապամոնտաժվի, ինչպես տեղափոխվի ու նորից հավաքվի: Վշտացած փարիզեցիները սկսել են հեռաձայնել խմբագրություն, և միայն հաջորդ օրն է թերթը խոստովանել, որ այդ ամենն ընդամենն ապրիլմեկյան կատակ էր:

Անգլիայում տոնը ստացավ Բոլոր հիմարների օր անվանումը: Ապրիլի 1-ին գիշերվա 12-ից մինչև ցերեկվա 12-ը կարելի էր կատակել, խաբել ընկերներին, ծանոթներին:

Նրանց, ով հավատում էր խաբեությանը, ընկերները ծիծաղով էին դիմավորում ու «Ապրիլյան հիմար» ճիչերով: Ամենամեծ խաբեությունն ապրիլի 1-ին Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել 1860 թ., երբ մի քանի հարյուր անգլիացի ջենթլմեններ իրենց նրբագեղ լեդիների հետ միասին «Սպիտակ առյուծների լվացման արարողության» տոմսեր ձեռք բերեցին, որը պետք է տեղի ունենար Թաուերում ապրիլի 1-ի առավոտյան ժամը 11-ին:

Դարի խաբեություն է համարվում Բի-Բի-Սիի 1957թ. ապրիլի 1-ի կատակը, երբ հայտարարվեց մակարոնի աննախադեպ բերքի մասին Շվեյցարիայի դաշտերում:

Կադրեր ցուցադրվեցին եփած մակարոնը հավաքող մարդկանց պատկերներով, ընդ որում հաղորդավարն ամենայն լրջությամբ պատմում էր այդ նվաճման մասին և այն մասին, որ շուտով մակարոն է աճեցվելու աշխարհի բոլոր դաշտերում:

Թողարկումից հետո խմբագրությունը հսկայական քանակությամբ նամակներ ստացավ, որտեղ ոմանք զարմանք էին հայտնել, մյուսները պատմել են, որ մակարոնը պետք է աճի ուղղահայաց, ոչ թե հորիզոնական, երրորդները խնդրել են այդ զարմանահրաշ մակարոնային բույսի սերմերը:

Ամենազավեշտալին այն է, որ գրածներից ոչ ոքի մտքով չէր անցել նայել օրացույցին:

Գերմանիայում և Ավստրիայում այս օրը հակառակn անհաջող էր համարվում: Այդ երկրների բնակիչները կարծում են, որ նա, ով ծնվել է ապրիլի 1-ին, կյանքում անհաջողակ է լինելու:

Գյուղերում ապրիլի 1-ին չեն աշխատում, նոր գործեր չեն սկսում, անասուններին դաշտ չեն տանում: Մեծերն ու երեխաները խաբում են միմյանց՝ չիրականանալի հանձնարարություններ տալով:

Ռուսաստանում ապրիլի 1-ը համարվում է Ծիծաղի օր: Առաջին «խաբեություն-խաղարկությունը Ռուսաստանում տեղի է ունեցել 1700 թ. Մոսկվայում: Թատերական գերմանական խմբի մասնակիցը հայտարարել է, թե կարող է մտնել շշի մեջ: Բազում մարդիկ են հավաքվել տեսնելու այդ երևույթը, նույնիսկ ինքը Պետրոս Առաջինը: Արդյունքում բազմահազարանոց ամբոխը Պետրոս Առաջինի գլխավորությամբ ոչինչ չտեսավ, իսկ բեմում հայտնվեց «Ապրիլի 1» գրությամբ պաստառը:

Պետերբուրգը ևս չցանկացավ հետ մնալ: Մի անգամ քաղաքի բնակիչներին արթնացրեց զանգերի ղողաջը, որը հրդեհ էր գուժում: Հասկանալի է, որ հրդեհ չկար, իսկ մարդկանց որոշել էին այդ կերպ շնորհավորել Ապրիլի 1-ի կապակցությամբ:

Պորտուգալիայում մարդիկ Ծիծաղի օրը միմյանց վրա ալյուր են ցանում:

Շոտլանդիայում «հիմարների» օրը տոնում են 48 ժամ անընդմեջ: Երկրորդ օրը շոտլանդացիները նվիրում են մարմնի…հետին մասին առնչվող կատակներին: Հնարավոր է, այդ է պատճառը, որ Հիմարի օրն այստեղ մեկ այլ անվանում ևս ունի՝ Պոչի օր:

Ավստրալիայում օրը տոնում են միայն մինչև կեսօր: Ավստրալացիները կատակներ են անում ու անհավանական նվերներ նվիրում հարազատներին ու ընկերներին:

Ֆինլանդիայում օրը հիմնականում գյուղերում են նշում: Ֆիննական խուտորներում, որպես կանոն, այդ օրը հիշում են, որ ինչ-որ բան ունեն վերցնելու հարևան գյուղից: Դա հանձնարարվում է հիմնականում երեխաներին: Հարևաններն, իրենց հերթին, «հիշում են», որ դա արդեն «այդ ինչ-որ բանն» արդեն ուրիշին են տվել և երեխան գնում է դեպի մյուս խուտորը:

Հնդկաստանում տոնը կոչվում է Holi Festival և նշվում է մարտի 31-ին: Այդ օրն ընդունված է կատակել միմյանց հետ, ներկ քսել իրար վրա, համեմունքներ շպրտել, խարույկի վրայով թռնել և տոնել գարնանամուտը:

ԱՄՆ-ում ապրիլի 1-ը ուրախության, կատակների, խաղարկությունների օր է: Այդ օրը կոչում են ապրիլյան հիմարի օր, տոնի առաջացման վերաբերյալ երկու վարկած կա: Մեկը՝որ այն տոնում էին ԱՄՆ բնակիչները որպես նոր տարվա սկիզբ, համարվում էր, որ այդ օրը ծնվել է Սիտա աստվածուհին, որին հնդիկները պաշտում էին: Համարվում է, որ նա եղել է ուրախ և հումորի լավ զգացում է ունեցել: Նրա պատվին հնդիկները կատակ-ներկայացումներ էին անում, որի նպատակն էր ստանալ Սիտայի օրհնությունը:

Ըստ երկրորդ վարկածի, այս ավանդույթը ԱՄՆ են բերել անգլիացիներն ու ֆրանսիացիները:

1985 թ. ապրիլի 1-ին ամերիկյան թերթը մի հաղորդագրություն տպագրեց, որտեղ ասվում էր. «Ստեղծվել է հեռադիտակ, որը թույլ է տալիս տեսնել Լուսնի բնակիչներին: Նրանք նման են թևավոր կապիկների»: Այս անմեղ ստին շատ ամերիկացիներ հավատացին, ոմանք էլ ցանկացան գնել հեռադիտակը:

Հասարակ ամերիկացիները նոր բաներ չեն հորինում՝ ընտրելով հին ու փորձված կատակները: Ամենատարածվածներն են՝ «կոշիկիդ տակդիրը պոկվել է» կամ «կոշիկիդ կապերը քանդվել են» արտահայտությունները: Ամերիկացիների 80 տոկոսը հավատում է դրան: Դպրոցականներն էլ խաբում են միմյանց, թե դասեր չեն լինելու:

Քոլեջների ուսանողները ժամացույցի սլաքը մի քանի ժամ առաջ են տանում և ստիպում են իր հետ նույն սենյակում բնակվող ընկերոջը «լեղապատառ» դասի վազել: Թեև այս կատակը շատ հին է, բայց մինչ օրս «աշխատում է»՝ չէր որ շատ դժվար է հայտնաբերել խաբեությունը:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---