Հաջողության գլխավոր գործոնը. Հայկական խաղը 78 երկրում «Apple խմբագրության ընտրությանն» է արժանացել

Հաջողության գլխավոր գործոնը. Հայկական խաղը 78 երկրում «Apple խմբագրության ընտրությանն» է արժանացել

Սկզբից պետք է հանձն առնել սկզբունքորեն իրատեսական նախագծեր` չտրվելով անիրագործելի հավակնոտ մտքերին

2015-ին մարտին ստեղծված և ընդամենը 3 ծրագրավորող ունեցող հայկական ArmNomads Games սկսնակ ընկերությունը կարողացավ ապացուցել բոլորին, և առաջին հերթին, ինքն իրեն, որ որակյալ ապրանք ստեղծելու համար միայն գիտելիք է հարկավոր, լավ գաղափար և ավյուն: Մեծ բյուջեներն ու հայտնի լինելը հաջողության գլխավոր գրավականը չեն: Թիմի ստեղծած բջջային Let's Twist խաղը շատ արագ հետաքրքրեց համաշխարհային հսկա Apple-ին: Նոյեմբերի 12-ին հայտնվելով App Store առցանց խանութում` խաղը «Apple խմբագրության ընտրությունը» կարգավիճակ ստացավ 78 երկրների շարքում և մեկ շաբաթվա ընթացքում գլոբալ առաջխաղացման իրավունք աշխարհի 135 երկրում:

PanARMENIAN.Net - Սկզբից պետք է հանձն առնել սկզբունքորեն իրատեսական նախագծեր` չտրվելով անիրագործելի հավակնոտ մտքերին: ArmNomads Games թիմի հիմնադիր և գեյմ-դիզայներ Արթուր Կարոյանը PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում պատմել է, որ ըստ էության Let's Twist-ը կազուալ փազլ-արկադա է լայն շրջանակների համար: Խաղում գլխավոր շեշտը դրվել է մթնոլորտի, գծապատկերի և երաժշտության վրա:

«Խաղը որպես այդպիսին սյուժե չունի, սակայն առկա են ոճական տարբեր լուծումներով մակարդակներ: Այս պահի դրությամբ 6 մակարդակ կա, որից առաջին 3 կոչվում են` «Փարոս», «Գնացք» և «Ջրաղաց»: Դրանք մոտավորապես նույն ոճով են կատարված: Սկզբից դա ավելի վեկտորային գրաֆիկա էր, սակայն հետագայում մենք բարելավեցինք այն: Հաջորդ 3 մակարդակը հղում են մեր թողարկող Mildmania-ին, որն իր սեփական և բավականին ճանաչված խաղերն ունի 2012-ից սկսած»,-պատմում է մեր զրուցակիցը:

Խաղի էությունը հետևյալն է. խաղացողը պետք է համադրի կաղապարներն իջնող տարրերի հետ, որոնք շատ են` ինչպես երկչափ, այնպես էլ եռաչափ և անիմացված: Խաղը կոնտենտի մեծ ծավալ է առաջարկում, որը խաղացողը պետք է անցնի: Ընդ որում, նա կարող է ինքնուրույն ընտրել խաղի ռեժիմը:

«Եթե նա հոգնել է և մտադիր է գիշերը խաղալ, ապա կարող է մեղմ ռեժիմ ընտրել, որը կոչվում է Soft` հանգիստ խաղալով և լավ երաժշտություն լսելով: Իսկ եթե օգտատերը մտադիր է սեփական ռեկորդը սահմանել, ապա կարող է ավելի ագրեսիվ ռեժիմ ընտրել: Մշակվել են նաև առցանց մրցումներ, որտեղ մասնակիցները կարող են մրցել միմյանց հետ: Դրա համար նրանք փոքր միջխաղային գումար են փոխանցում, իսկ ով զբաղեցնում է առաջին 30 տեղը, ավելի շատ փող է ստանում նոր մակարդակներ և նոր բովանդակություն բացելու համար»,-պարզաբանել է նախագծի ղեկավարը:

Երբ խաղն արդեն պատրաստ էր, թիմը մտածեց, որ իմաստ ունի դիմել խոշոր մի ընկերության` բջջային հարթակներում առաջխաղացումն ապահովելու համար: Ամենահեռանկարայինը համարվեց iOS-ը, ուստի հեղինակները դիմեցին համաշխարհային հսկա Apple-ին` մանրամասն տեղեկություններ ուղարկելով խաղի մասին:

«Դրանից հետո մեզ դիմեց Apple-ի եվրոպական բաժանմունքը` հայտարարելով, որ խաղը նրանց շատ է դուր եկել և իրենք ուրախ կլինեն օգնել մեզ: Թողարկումից մի քանի շաբաթ առաջ մեզ հետ կապվեց նաև ընկերության ամերիկյան բաժինը: Նրանք ասացին, որ խաղը շատ լավն է, և եթե մենք ցանկանում ենք, որ իրենք էլ մեզ աջակցեն, ապա լավ ամսաթիվ է 2015-ի նոյեմբերի 12-ը: Մենք որոշեցինք, որ կարելի է սպասել, քանի որ ամերիկյան Apple-ը ցանկացած մշակողի երազանքն է, առավել ևս, որ խաղը վճարովի է: Թողարկումից հետո խաղը հայտնվեց App Store-ի առաջին տեղում 78 երկրում և սեփական գլխագիրը ստացավ հսկայական բանների տեսքով որպես «Խմբագրության ընտրություն»: Ամենից շատ խաղը վաճառվել է ԱՄՆ-ում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում»,-ասաց Կարոյանը:

Այժմ թիմն աշխատում է թարմացումների վրա` հզորացնելով գեյմփլեյ բաղադրիչը: Արդեն ստեղծվել է երեք տասնյակ նոր տարբերակ` անկման անիմացիա, ժամանակի դանդաղում, ալիք, որը կաղապարներն իր տեղն է վերադարձնում և այլն: Հեղինակները մտադիր են ևս մի քանի տարբերակ ստեղծել և 2 նոր մակարդակ հավելել` «Տիեզերք» և «Չեզոք հող»: Որպես տարբերակ, դիտարկվում է նաև ձմեռային տարբերակը: Մի քանի օրից կթողարկվեն Android-ի(բանակցություններ են ընթանում Google-ի հետ) և Amazon-ի համար նախատեսված տարբերակները, քանի որ Unity խաղային շարժիչը թույլ է տալիս հեշտությամբ օպտիմալացնել խաղը մյուս հարթակների համար:

Թիմը տեղում չի դոփում: Մշակվում է նաև նոր խաղ, որի նախնական անվանումն է Noble, և որը արկադա-պլատֆորմեր է իրենից ներկայացնում: ArmNomads Games-ն օգնում է նաև մեկ այլ անկախ թիմի նոր նախագծի ստեղծման և խորհրդատվություն է տրամադրում հավակնոտ բրաուզերային ռազմավարության մշակման գործում: Հավաքված միջոցներով թիմը պատրաստվում է կենտրոնանալ առավել բարդ խաղերի ստեղծման վրա:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---