Հայկական թիմը նորարարական լուծումներ է առաջարկում ամպային տեխնոլոգիաների ոլորտում

Հայկական թիմը նորարարական լուծումներ է առաջարկում ամպային տեխնոլոգիաների ոլորտում

«Իրերի ինտերնետի» ամբողջ բազմազանությունը պետք է աշխատի և փոխգործակցի ամպային ծառայությունների միջոցով

Նորարարության համաշխարհային շուկայում հսկայական տեմպերով է աճում «իրերի ինտերնետ» կոչվածը, որն իրար է կապում ամենատարբեր պրոֆիլների միլիարդավոր սարքեր: ԱՄՆ-ն ու Ճապոնիան ակնկալում են, որ 2020-ին յուրաքանչյուր սարք, սկսած բջջային հեռախոսից մինչև լվացքի մեքենա, միացած կլինի համացանցին` կառավարվելով շարժական սարքերի միջոցով: Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր մարդու բաժին է ընկնում 3-4 սարք, դրանց ընդհանուր քանակը 5 տարուց կարող է գերազանցել 7 մլրդ միավորը: «Իրերի ինտերնետի» ամբողջ բազմազանությունը պետք է աշխատի և փոխգործակցի ամպային ծառայությունների միջոցով: Այժմ գոյություն ունեցող սերվերային լուծումները, հավանաբար, թույլ չեն տա օպտիմալ կերպով օգտագործել ռեսուրսները նման քանակի սարքերի գործունեության համար: Ուստի ընկերություններից շատերը նոր լուծումներ են որոնում: Նրանց թվում է նաև հայկական Flaxton-ը, որն առաջարկում է նորարարական սերվերային լուծում «ամպում» աշխատելու համար:

PanARMENIAN.Net - Flaxton հայկական ընկերությունը գրանցված է ԱՄՆ-ում որպես Tree Scale: Այն առաջարկում է ամպային հաշվարկների համանուն ծառայություն, որը եզակի է իր տեսակի մեջ: Ընկերության հիմնադիր Տիգրան Բայբուրդյանը PanARMENIAN.Net ին պատմել է, որ «իրերի ինտերնետում» աշխատանքի համար ամպային ծառայության ոլորտում ստեղծվում են տարբեր միկրոսերվիսներ, ընդ որում` յուրաքանչյուրը կառավարվում է ինչ-որ սարքով: Սարքերն իրենք փոխգործակցում են կոնկրետ հարթակի միջոցով, որը տրամադրում է ամպային ծառայության սերվերը: Ընկերության առաջարկած պրոդուկտը թույլ է տալիս հաճախորդներին սեփական միկրոսերվիսները ստեղծել Tree Scale-ի «ամպում», չվատնելով սեփական ռեսուրսներն ու ժամանակը, որից հետո պատրաստի պրոդուկտը տեղափոխվում է արդեն հաճախորդի սեփական սերվերի վրա:

«Այդ նպատակի համար մշակվել է սերվերների ծրագրային ապահովման հատուկ տեխնոլոգիա մաթեմատիկական ծառի տեսքով: Այն թույլ է տալիս սերվերային ենթակառուցվածքների տարրերը տարածել ոչ թե հորիզոնական (մեկ մայր սերվեր և բազում դուստր սերվերներ), այլ ծառի տեսքով (յուրաքանչյուր սերվերը միաժամանակ մայրական է ստորինների համար և դուստր է` վերին սերվերների համար): Նման լուծումը թույլ է տալիս տարրերի մեծ քանակ ունեցող համակարգին օպտիմալ աշխատել: Մշակողներից շատերն արդեն ներբեռնել են և փորձարկում են մեր լուծումը»,-ասել է մեր զրուցակիցը:

Իրերի ինտերնետը (անգլ. Internet of Things, IoT) ֆիզիկական օբյեկտների («իրերի») հաշվիչ ցանցի հայեցակարգն է, որը հագեցած է ներկառուցված տեխնոլոգիաներով միմյանց կամ արտաքին միջավայրի հետ փոխգործակցելու նպատակով, որը դիտարկում է նման ցանցերի կազմակերպումը որպես մի երևույթ, որը կարող է վերափոխել տնտեսական ու հասարակական գործընթացները` բացառելով գործողությունների որոշ մասում մարդու մասնակցության անհրաժեշտությունը: Հայեցակարգը ձևավորվել է 1999 թ. որպես ռադիոհաճախականության նույնականացման միջոցների լայն կիրառման հեռանկարների իմաստավորում` ապահովելու համար ֆիզիկական օբյեկտների փոխգործակցությունը միմյանց և արտաքին աշխարհի հետ: «Իրերի ինտերնետի» հայեցակարգի հագեցումը բազմազան տեխնոլոգիական բովանդակությամբ և պրակտիկ լուծումների ներմուծումը 2010-ականներից սկսած, համարվում է վերընթաց թրենդ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, առաջին հերթին, անլար ցանցերի համատարած զարգացման, ամպային հաշվարկների, սարքերի միջև փոխգործակցության, IPv6-ին ակտիվ անցման և ծրագրային կոնֆիգուրատիվ ցանցերի յուրացման շնորհիվ:

2 տարի առաջ ամպային ծառայություննրի ներսում աշխատող բոլոր ծրագրերը կառուցված էին մոնոլիտի սկզբունքով. ինչ-որ մի բան է ստեղծվել, դրա հիման վրա մշակվել է հաջորդ լուծումը և այլն, որի պատճառով ամբողջ ծրագիրն «ուռչում էր»: Քանի որ «ամպում» աշխատող տեխնոլոգիաների քանակը մշտապես աճում էր, բնականաբար ընդլայնվում էր նաև ծրագրային լուծումների ծավալը, ապա մոնոլիտ կառուցվածքը սկսեց խափանվել: Այս պահի դրությամբ մոնոլիտ կառուցվածքի փոխարեն օգտագործվում են մեկուսացված միկրոսերվիսներ` եթե որևէ սարքի համար ծրագրային ապահովում է անհրաժեշտ «ամպում», ապա այն ոչ թե միանում է մնացած բոլորին, այլ աշխատում է որպես առանձին ծառայություն` փոխգործակցելով մյուսների հետ սերվերի միջոցով: Մի սերվերում կարող է մի քանի այդպիսի մեկուսացած սերվիս լինել: Tree Scale-ը թույլ է տալիս հաճախորդներին դինամիկ կերպով կառուցել նման միկրոսերվիսներ և փոխանցել սեփական սերվերների վրա:

Ամպային հաշվարկները (cloud computing) տեղեկատվական տեխնոլոգիական հայեցակարգ է, որը ենթադրում է հաշվարկային ռեսուրսների (օրինակ, տվյալների փոխանցման ցանցերի, սերվերների, տվյալների պահպանման սարքերի, հավելվածների և սերվիսների` ինչպես առանձին, այնպես էլ միասին) ընդհանուր կենտրոնի համապարփակ և հարմարավետ ցանցային հասանելիություն ըստ պահանջի, որոնք կարող են արագ տրամադրվել և ազատվել շահագործման նվազագույն ծախսերով կամ պրովայդերներին դիմելու: Ամպային հաշվարկների սպառողները կարող են զգալիորեն նվազեցնել տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ծախսերը, ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում, և ճկուն արձագանքել հաշվարկային պահանջների փոփոխություններին` օգտագործելով ամպային ծառայությունների հաշվարկային էլաստիկության հատկությունները: 2006-ին հայտնվելուց ի վեր հայեցակարգը խորապես ներթափանցել է տարբեր տեղեկատվական տեխնոլոգիական ոլորտներ և գնալով ավելի ծանրակշիռ տեղ է զբաղեցնում. Ըստ IDC գնահատականի հրապարակային ամպային հաշվարկների շուկան 2009-ին արդեն կազմում էր 17 մլրդ դոլար` ՏՏ ամբողջ շուկայի 5 տոկոսը, իսկ 2014-ին ամպային հաշվարկների հետ կապված կազմակերպությունների ենթարկառուցվածքային և ծառայությունների համար ծախսերի հանրագումարը գնահատվում է 175 մլրդ դոլար:

«Ճյուղավորված սերվերների համակարգը դեռևս եզակի է, սակայն, որպես նախագիծ, մինչև վերջ մշակված չէ: Մենք սկսեցինք դրանից, հետո հասկացանք, որ զարգացման տեղ կա: Կան ընկերություններ, որոնք փորձարկում են մեր ծառայությունը, օպտիմալացնում են սեփական սերվերները: Սակայն, քանի որ նախատիպեր չկան, նրանք վախենում են լիովին օգտագործել տեխնոլոգիան իրենց հսկայական արտադրության սպասարկման համար: Ուստի մենք ինքներս որոշեցինք ամբողջապես օգտագործել ճյուղավորված սերվերների սկզբունքը մեր համակարգում, ինչը թուլ է տալիս մեզ հասկանալ, թե որքանով է այն աշխատունակ տարբեր հանգամանքներում: Սա թույլ կտա արդեն պատրաստի պրոդուկտը վաճառելիս նախապես իմանալ, թե որ դեպքերի համար է առավել օգտակար մեր առաջարկած ապրանքը»,-հավելել է Բայբուրդյանը:

Կիրառման տեսակետից Tree Scale-ը ոչ թե կոնֆիգուրացվող, այլ ծրագրավորվող ծառայություն է: Այսինքն ծրագրի հեղինակը նախապես որոշակի նշանակություն չի սահմանում ծրագրի աշխատանքի յուրաքանչյուր տարրի համար: Բուն նշանակությունը, հետևապես` նաև աշխատանքի սկզբունքը սահմանում է հաճախորդը: Դա համակարգը դարձնում է ճկուն և լիովին կարգաբերվող` նշանակություն չունի, թե ինչ սկզբունքով է կառուցվում հաճախորդի ենթակառուցվածքը, այն ինքնուրույն կարող է օպտիմալացնել պրոդուկտն ըստ իր հնարավորությունների:

Այժմ 3 աշխատակից ունեցող սկսնակ ընկերությունը կենտրոնացել է եվրոպական շուկայի վրա` համագործակցելու համար այն ընկերությունների հետ, որոնք ունեն սեփական դատա-կենտրոնները: Հաջորդ քայլը կլինի Tree Scale-ում ստեղծված միկրոսերվիսի ավտոմատ փոխադրումը հաճախորդի սերվերներին: Սերվիսի ներկայիս տարբերակն անվճար է թեստավորման համար, սակայն շուտով նաև գնային կատեգորիաներ կսահմանվեն: Flaxton-ի թիմը շահել է 50 տոկոսով համաֆինանսավորման դրամաշնորհ, որը տրամադրվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տեխնոլոգիական լուծումների մրցույթի շրջանակում, որն անցկացվել է Համաշխարհային բանկի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---