Ինչպե՞ս է աշխատում մարդու ուղեղը քնած ժամանակՔնած ժամանակ «ուղեղն աշխատում է սխալների վրա»` նպաստելու համար այն բախումների հանգուցալուծմանը, որոնք առաջանում են մեր ներքին Ես-ի մեջ: Կալիֆորնիայի համալսարանի գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ուղեղը քնած ժամանակ ավելի ակտիվ է, քան արթուն: Գիտնականները պնդում են, որ քնած ժամանակ ուղեղն աշխատում է 7 անգամ ավելի արագ: Այդ տվյալները հանգամանորեն ստուգվում են: 14 դեկտեմբերի 2015 PanARMENIAN.Net - Քնած ժամանակ մարդկային ուղեղը մշակում է ոչ միայն օրվա, այլ նաև ամբողջ կյանքի ընթացքում ստացած տեղեկատվությունը: Այն ի հայտ է գալիս ազատ ասոցիացիաների տեսքով. քնած ժամանակ տեղեկատվության առանձին հատվածներն ամբողջական պատկեր են կազմում և մանրակրկիտ վերլուծության ենթարկվում: Կարևոր է նշել, որ երազներ մարդը միշտ է տեսնում, սակայն մենք ուղղակի շատ բան չենք հիշում: Գիտնականներին հաջողվել է պարզել, որ քնած ժամանակ աշխատում են ուղեղի առանձին մասերը, որոնք պատասխանատու են տեսողության, լսողության, հոտառության, մարմնի հավասարակշռության և շարժողական հատկությունների համար: Բացի այդ, նեյրոֆիզիոլոգները պարզել են, որ քնած ուղեղը բազմաֆունկցիոնալ խնդիրներ է լուծում, այդ թվում նաև բառերի համակարգման առումով: Ըստ նոր հետազոտության արդյունքների, մարդկային ուղեղը շարունակում է բառերի դասակարգում կատարել նույնիսկ քնած ժամանակ: Այդպես, մեր գիտակցությունը մեզ պատկերացում է տալիս կոնկրետ բառերի մասին, իսկ բառերն առանց իմաստային ծանրաբեռնվածության ընդհանրապես բառացի նշանակություն չունեն: Եզրակցությունները, որ արվել են էքսպերիմենտի արդյունքում, գիտնականները ներկայացրել են Current Biology ամսագրի հոդվածում, ի հայտ են բերում ուղեղի որոշակի հատվածների մինչ օրս անհայտ ունակությունները: «Մենք ցույց տվեցինք, որ քնած ուղեղը կարող է շատ ավելի ակտիվ լինել, քան համարվում էր նախկինում: Մարդու մարմնի գլխավոր օրգանի որոշ գոտիներ կարող են կանոնավոր կերպով մշակել շրջապատի աուդիալ տեղեկատվությունը և նույնիսկ պատասխան արձագանքը նախապատրաստել` լինի նա քնած թե արթուն: Դա թույլ է տալիս բացատրել որոշ առօրյա երևույթներ, ինչպիսին է օրինակ քնած մարդու ծայրահեղ զգայունությունը սեփական անվան կամ իր զարթուցիչի ձայնի հանդեպ, այն դեպքում, երբ նույն բարձրության մյուս ձայները չեն կարող նրան արթնացնել»,-պատմում է հետազոտության առաջատար հեղինակ, Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոցի նյարդաբան Սիդ Քույդեն: Այս աշխատությունը նաև համալրում է տեղեկատվության ենթագիտակցական մշակման մասին նախորդ հետազոտությունը, որը ցույց տվեց, որ խոսքի ընկալումն ու այլ բարդ կոգնիտիվ խնդիրները կարող են կատարվել նույնիսկ առանց պայմանների նախնական ընկալման: Քույդեի և նրա գործընկերների խոսքով, ցանկացած խնդիր, որն ինքնաբերաբար է կատարվում, կարող է կատարվել նույնիսկ քնած ժամանակ: Նախկինում արդեն ասվել է, որ մարդկային ուղեղը կարող է մաթեմատիկական խնդիրներ լուծել ենթագիտակցական մակարդակով, ինչը հաստատում է ֆրանսիացի նյարդաբանների եզրակացությունները: PanARMENIAN.Net / Tsets Ամենաընթերցվողը բաժնում Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Բաժնի այլ նյութերը Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում | Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս |