![]() Զիկա վիրուսը. Ախտանշանները, տարածումը և բուժումը2015-ի վերջում լրատվամիջոցներում հաղորդագրություններ հայտնվեցին Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրներում Զիկա վիրուսով պայմանավորված վարակիչ հիվանդության տարածման մասին: Զիկա տենդը կապիկների սուր վարակիչ հիվանդություն է, որը երբեմն փոխանցվում է մարդուն մոծակների միջոցով և բնութագրվում է որպես բարորակ ընթացք ունեցող տենդ, որը նման է Դենգեի, Արևմտյան Նեղոսի և Չիկունգունիա տենդերին: ![]() PanARMENIAN.Net - Իր անվանումը հիվանդությունը ստացել է այն վայրից, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել է վիրուսի կրողը` կապիկին որսացել էին Զիկա անտառում, որը թարգմանաբար նշանակում է «անտառային թավուտներ»: Հիվանդությունը տարածվում է արևադարձային և մերձարևադարձային կլիմայում, 2015-ի վերջում այն հատկապես մեծ տարածում ստացավ Բրազիլիայում: ԱՀԿ պաշտոնական աղբյուրները հայտնում են աշխարհում Զիկա տենդով վարակվելու ավելի քան 4 մլն դեպքի մասին: Վիրուսը հայտնվում է մարդու արյան մեջ մոծակների խայթոցի հետևանքով, որոնք դասվում են Aedes ցեղատեսակին: Մի քանի օրում վարակվածների մոտ ի հայտ է գալիս բարձր ջերմություն, ցան, շաղկապենու բորբոքում: Զիկայի շտամն առաջին անգամ հայտնաբերվել է Ուգանդայում, Աֆրիկայում դեղին տենդի տարածման կապակցությամբ սկսված գիտական հետազոտությունների արդյունքում: Այն հայտնաբերվել է մակակաների արյան մեջ 1947 թ., հետագա հետազոտություններն ի հայտ են բերել նրա առկայությունը երկրի բնակիչների օրգանիզմում: Հաստատվել է նաև, որ Զիկա վիրուսը կարող է փոխանցվել մարդուց մարդուն սեռական շփման դեպքում, և մորից երեխային` ներարգանդային զարգացման փուլում: Հիվանդության ինկուբացիոն շրջանի մասին քիչ բան է հայտնի, հավանաբար այն կազմում է 1-3 օր: Ախտանշանները վառ արտահայտված չեն և նման են այլ ինֆեկցիոն հիվանդություններին: Վարակի ընթացքը միշտ ավելի սուր է, խրոնիկ ձև հիվանդությունը չունի: Անցնում է բավականին արագ, սակայն վիրուսը կարող է փոխել մարդու օրգանիզմի գենային կառուցվածքները և հազվադեպ, բայց վտանգավոր բարդություններ առաջացնել: Զիկայի վիրուսով վարակվելու կլինիկական ախտանշանները հետևյալն են. • թեթև գլխացավ • ընդհանուր թուլություն • քոր և ցան մաշկի վրա (սկզբից ցանը հայտնվում է դեմքի վրա, հետո` տարածվում ամբողջ մարմնով) • տենդ • մկանացավ և հոդացավ, հոդերի հնարավոր այտուցով • շաղկապենու բորբոքում • ցավ ակնախոռոչի շրջանում • խուսափում վառ լույսից Եթե հիվանդը հղի կին է, քանի որ Զիկա վիրուսը կարող է ներթափանցել զարգացող պտղի օրգանիզմի մեջ, ի հայտ են գալիս պտղի զարգացման արատներ, որոնց թվին է դասվում նաև միկրոցեֆալիան` երեխան ծնվում է գլխուղեղի փոքր քաշով և փոքր գանգով: Դա ուղեկցվում է երեխայի մտավոր թերզարգացմամբ հետագայում իմբեցիլության և տկարամտության զարգացմամբ: Մեծահասակների մոտ վարակից հետո զարգանում է Գիեն-Բարեի ախտանիշը, որի դեպքում ձևավորվում է աուտոիմունային գործընթաց` արտահայտված մկանների թուլությամբ (միաստենիա): Սովորաբար այդ սինդրոմի դրսևորումներն անհետանում են ինքնուրույն առանց մնացորդային երևույթների: Հատուկ բուժում, ուղղված պաթոլոգիկ գործընթացի հարուցիչի ոչնչացմանը, Զիկա տենդի համար գոյություն չունի: Բուժումը ենթադրում է անկողնային ռեժիմ, հեղուկների օգտագործում ինտոկսիկացիայի մակարդակի նվազեցման նպատակով, ինչպես նաև հեշտ յուրացվող և վիտամիններով հարուստ սնունդ: Բարձր ջերմությունն իջեցնելու և հոդերում ցավոտ զգացողությունների նվազեցման համար կարող են կիրառվել ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ (ացետիլսալիցիլաթթու, իբուպրոֆեն, պարացետամոլ), բացառելու համար Դենգեի տենդի զարգացումը, որի դեպքում կա տարբեր լոկալիզացիայի արյունահոսությունների վտանգ: Սովորաբար ընդհանուր խորհուրդները կատարելուց մի քանի օր անց Զիկա տենդի դրսևորումները նվազում են, իսկ հիվանդության սկզբից 7-8-րդ օր անց անհետանում են: PanARMENIAN.Net / Tsets Հղումներ թեմայով. ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |