Ուղեղ և գիտակցություն. Հնարավո՞ր է արդյոք մեկն առանց մյուսի

Ուղեղ և գիտակցություն. Հնարավո՞ր է արդյոք մեկն առանց մյուսի



Ի՞նչ եք զգում, երբ արտասանում եք` «Ես»: Որտե՞ղ է կենտրոնանում ձեր գիտակցության ուշադրությունը, երբ փորձում եք գիտակցել ինքներդ ձեզ` ձեր «Եսը»: Ինչո՞վ է մի մարդու գիտակցությունը տարբերվում մյուսինից: Գիտակցությունը, լայն իմաստով, սահմանվում է, որպես իրեն աշխարհի հետ հարաբերելու, իրեն աշխարհից զատելու և աշխարհին հակադրելու սուբյեկտի ունակություն: Գիտակցության գործառույթը կապված է ուղեղի հետ` աշխարհի ամենաբարդ և ամենակատարյալ «սարքի» հետ: Ուղեղը կանխորոշում է կենսաբանական օրգանիզմի ռեֆլեկսիվ ուղղվածությունը, համարվում է, որ այն ուղղորդում է նաև մարդու գիտակցության ուղղվածությունը: Սակայն, նյարդաֆիզիոլոգները գնալով ավելի հաճախ են հարցեր հնչեցնում այս, թվում է թե, վաղուց ապացուցված փաստի առնչությամբ:

PanARMENIAN.Net - Ուղեղի դերը որպես գիտակցության և մտածողության աղբյուր կասկածի տակ է դնում ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, նյարդաֆիզիոլոգ Նատալյա Բեխտերևան: Իր «Ուղեղի հրաշքը և կյանքի լաբիրինթոսները» գրքում նա գրում է. «Խորանալու դեպքում ուղեղի հետազոտությունների մեջ, այդ թվում սկզբունքորեն նոր, դեռ գոյություն չունեցող տեխնոլոգիաների միջոցով, մենք կարող ենք ստանալ այն հարցի պատասխանը, թե գոյություն ունի արդյոք մտածողության ուղեղային ծածկագիր (կոդ): Եթե պատասխանը (վերջնական) բացասական լինի, և այն, ինչ մենք տեսնում ենք, մտածողության կոդը չէ, ապա իմպուլսի ակտիվության վերափոխումները, որոնք հարաբերակցվում են մտավոր գործունեության ժամանակ ակտիվացող ուղեղի հատվածների հետ, յուրօրինակ «կոդ են, որն ապահովում է օղակի մուտքը համակարգ»: Բացասական պատասխանի դեպքում հարկ կլինի վերանայել «Ուղեղն ու հոգեկանը» խնդրի առավել ընդհանուր և կարևորագույն դրույթները: Եթե ուղեղում ոչ մի բան կապ չունի մեր «մտածելու» նրբագույն կառուցվածքի հետ, ապա ո՞րն է այդ գործընթացում ուղեղի դերը: Արդյո՞ք դա միայն «տարածքի» դեր է ինչ-ինչ այլ, ուղեղի օրինաչափություններին չենթարկվող, գործընթացների համար: Եվ ո՞րն է դրանց կապն ուղեղի հետ, ինչպիսի՞ն է կախվածությունն ուղեղից ու նրա վիճակից»:

Միևնույն ժամանակ գիտականորեն ապացուցված է, որ գիտակցությունը միշտ կապված է ուղեղում ընթացող գործընթացների հետ և գոյություն չունի դրանից դուրս:

Գլխուղեղը կենսական նշանակության օրգան է: Ուղեղի նույնիսկ աննշան վնասվածքները կարող են լուրջ վնաս հասցնել մարդուն, գիտակցության կորուստ առաջացնել, ամնեզիա, հոգեկան խանգարումներ: Միևնույն ժամանակ բժշկության մեջ եղել են ուղեղի ծանրագույն վնասվածքների դեպքեր, այդ թվում բնածին արատներ, ընդհուպ մինչև ուղեղի բացակայություն, որոնց դեպքում, սակայն, մարդը շարունակել է նորմալ ապրել և գործել:

Բժշկական պրակտիկայում բավականին շատ դեպքեր են արձանագրված մարդկանց մասին, որոնք ապրում են առանց ուղեղի, ինչը ստիպում է վերանայել նեյրոֆիզիոլոգիայում ընդունված դոգմաները:

Դեպքեր կյանքից

16-րդ դարի վկայություններ կան առանց ուղեղի տղայի մասին: Տղան մահացել է գանգի ծանրագույն վնասվածքից 3 տարի անց: Հերձման ժամանակ նրա մոտ ուղեղ չի հայտնաբերվել:

ХIХ դարում գերմանացի պրոֆեսոր Հուֆլանդը մանրամասն նկարագրել և փաստաթղթագրել է զարմանալի մի դեպք: Նրան բախտ է վիճակվել հերձել մի շատ տարեց մարդու գանգուղեղը, որը մահացել էր կաթվածից: Մինչև վերջին պահը հիվանդը պահպանել էր մտավոր և ֆիզիկական կարողությունները: Արդյունքը տարակուսանք առաջացրեց գիտնականի մոտ` ուղեղի փոխարեն հանգուցյալի գանգում մնացել էր 28 գ ջուր:

1940-ին դոկտոր Աուգուստո Իտուրրիչան Բոլիվիայի Մարդաբանական ընկերակցության նիստում դասախոսության ժամանակ պատմել է մի 14-ամյա տղայի մասին, որը եղել է կլինիկայի հիվանդը «գլխուղեղի ուռուցք» ախտորոշմամբ: Հիվանդը պահպանել է գիտակցությունը և սթափ դատողությունն ընդհուպ մինչր մահը, միայն բողոքել է սաստիկ գլխացավից: Հերձման ժամանակ բժիշկներն ուղղակի ապշել էին: Ամբողջ ուղեղի զանգվածն անջատված էր գանգոսկի ներքին մակերեսից ու կարծես վաղուց փտած լիներ: Արյան հոսք չկար: Այլ կերպ ասած, տղան ուղղակի ուղեղ չուներ: Բժիշկների համար հանելուկ մնաց տղայի գիտակցության նորմալ գործունեությունը:

1980 թվական: Ամերիկյան «Գիտություն» թերթում հոդված հրատարակվեց, որտեղ մի հետաքրքրական դեպք է նկարագրված: Երիտասարդ ուսանողը դիմել է հիվանդանոց թեթև տկարություն զգալով: Նրան հետազոտած բժիշկն ուշադրություն է դարձրել նորման գերազանցող գլխի ծավալի վրա: Սկանավորման արդյունքում ուսանողի մոտ հիդրոցեֆալիա հայտնաբերեցին, սակայն նրա մտավոր կարողությունները բազմակի անգամ գերազանցում էին նորման:

2002 թվականին Հոլանդիայից մի աղջնակ ենթարկվեց ծանր վիրահատության: Հեռացրեցին նրա ուղեղի ձախ կիսագունդը, որտեղ, ինչպես մինչ այժմ համարվում է, գտնվում են խոսքի կենտրոնները: Այսօր երեխան ապշեցնում է բժիշկներին երկու լեզվի հիանալի իմացությամբ, և սովորում է երրորդը: Դոկտոր Յոհաննես Բորգսթայնը, որը հետևում է փոքրիկ հոլանդուհու ապաքինմանը, ասում է, որ նա արդեն խորհուրդ է տվել իր ուսանողներին մոռանալ բոլոր այն նյարթաֆիզիոլոգիական տեսությունները, որոնք ուսումնասիրում են և դեռ կուսումնասիրեն:

2007-ին Բրիտանիայում բժշկական ամսագրերից մեկը հոդված հրապարակեց «Գրասենյակային աշխատակցի ուղեղը» վերնագրով: Հոդվածում մի ֆանտաստիկ պատմություն է շարադրված ֆրանսիացի մի գրասենյակային աշխատողի մասին, որը դիմել էր բուժօգնության: Մարսելի 44-ամյա բնակչի ոտքն էր ցավում: Երկար հետազոտությունների արդյունքում տկարության պատճառը գտնելու համար, բժիշկները տոմոգրաֆիա նշանակեցին` գլխուղեղի սկանավորում: Արդյունքում, բժիշկները հայտնաբերեցին, որ նա ուղեղ չունի, ուղեղի բջիջների փոխարեն նրա գլխում հիմնական ծավալը զբաղեցնում էր ողնուղեղային հեղուկը: Հիդրոցեֆալիան կամ գլխուղեղի ջրակալումը բժշկության մեջ հայտնի երևույթ է, սակայն, այն, որ նման հիվանդություն ունենալով, կլերկը նորմալ գործում էր և նրա IQ-ն ոչնչով չէր տարբերվում նորմալ մարդու IQ-ից, ապշեցրեց բժիշկներին:

Եվս մի դեպք` Կառլոս Ռոդրիգես անունով ամերիկացին դժբախտ պատահարից հետո առանց ուղեղի է ապրում: Հեռացվել է նրա ուղեղի ավելի քան 60 տոկոսը, սակայն դա ոչ մի կերպ չի անդրադարձել նրա հիշողության և կոգնիտիվ ունակությունների վրա:

Վերոնշյալ փաստերը ստիպում են գիտնականներին խոստովանել, որ գիտակցությունը գոյություն ունի ուղեղից անկախ: Այն փաստը, որ գիտակցությունն ուղեղից անկախ գոյություն ունի, հաստատում են, օրինակ, հոլանդացի ֆիզիոլոգների հետազոտությունները Պիմ վան Վիմմելի գլխավորությամբ: Լայնածավալ էքսպերիմենտի արդյունքները հրապարակվել են շատ հեղինակավոր անգլիական կենսաբանական «The Lancet» ամսագրում: «Գիտակցությունը շարունակում է գոյատևել նույնիսկ այն բանից հետո, երբ ուղեղը դադարել է գործել: Այլ կերպ ասած, գիտակցությունն անկախ, բացարձակապես ինքնուրույն է «ապրում»: Ինչ վերաբերում է գլխուղեղին, ապա դա ամենևին էլ մտածող մատերիա չէ, այլ օրգան է, որն, ինչպես ցանկացած այլ օրգան, կատարում է խիստ սահմանված իր գործառույթները: Շատ հնարավոր է, որ մտածող մատերիա որպես այդպիսին գոյություն էլ չունի»,-հայտարարել է հետազոտության ղեկավար Պիմ վան Լոմելը:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---