Ինչպես է կառուցված առաջնագիծըԻնտերակտիվ քարտեզ Արցախում ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում Պաշտպանության բանակի ու ադրբեջանական զորքերի շփման գիծը փոփոխություններ է կրել։ 16 մայիսի 2016 PanARMENIAN.Net - Հայկական կողմը որոշ հատվածներում դիրքեր է զիջել, ու դրանց նշանակության, հետ բերելու հնարավորության ու նպատակահարմարության և տարածքների մեծության հարցերը թեժ քննարկումների առարկա են դարձել: Հաճախ քննարկումներ են լինում ռազմական տերմինաբանության կիրառմամբ, որին լսարանը կարող է և քաջատեղյակ չլինել, երբեմն էլ այդ տերմինները սխալ են կիրառվում, ինչն էլ ավելի է խճճում կամ ապատեղեկացնում ընթերցողին: PanARMENIAN.Net ն ինտերակտիվ քարտեզով բացատրում է, ինչ է դիրքը, հենակետը, շփման գիծը ու առաջնագծի այլ կարևոր բաղկացուցիչները: Մոտեցրեք մկնիկը քարտեզի նիշերին՝ խոշորացված պատկերն ու տեքստը տեսնելու համար:
Քարտեզը ներկայացնում է Արցախի սահմանային գոտում կամայական ընտրված հայկական և ադրբեջանական զորքերի փոխդասավորությունը և չի ներկայացնում փոփոխության ենթարկված հատվածներից որևէ մեկը: Մեր նպատակն է միայն ընդհանուր կարգով ծանոթացնել կարևոր ռազմական տերմիններին, որոնք թույլ կտան ընթերցողին ավելի լավ կողմնորոշվել նմանատիպ քննարկումների և տեղեկություն ընթերցելու ժամանակ։ Հարկավոր է նաև հաշվի առնել, որ X թվով դիրք կամ հենակետ կորցնելն ինքնստինքյան տարածքային էական կորուստներ չի ենթադրում, սակայն դրանք կարող են ունենալ կարևոր մարտավարական նշանակություն։ Միաշամանակ պետք է հիշել, որ դիրքերն ու հենակետերը սովորաբար առաջնագծի պաշտպանական համակարգի անընդհատ շղթայի մասն են կազմում (ինչպես Արցախի դեպքում), և դրանցից որևէ մեկը գրավելով՝ հակառակորդը կարող է հայտնվել այդ շղթայի հարևան օղակներից կրակային հարվածների տակ։ Ռազմական տերմինաբանության համար օգտագործվել է «Մեր հաղթանակները» քառահատորյակի Գ և Դ հատորների ռազմական բառարանը (Երևան, «Նորավանք» ԳԿՀ, 2011, 2012 թթ) Սամսոն Հովհաննիսյան/PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Բաժնի այլ նյութերը Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում | Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Կիրանց-Ոսկեպար ճանապարհը կրկին փակ է․ Մտահոգությունները պահպանվում են Գյուղացիներին ամենաշատը մտահոգում է կամրջի հատվածը Mutuari, Lolik և SilkSwap. Նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում Հանդիպման ընթացքում հայտարարվել է նաև Ցերեբրում Վիրտուալ Երևանի նոր նախագծի մեկնարկը |