Հայկական ՏՏ-ն

Հայկական ՏՏ-ն

10 հավելված, որոնք օգտակար կլինեն ՀՀ-ում ճամփորդելիս

Ժամանակակից տեխնոլոգիաները, սմարթֆոններն ու բջջային հավելվածները մեծապես վերափոխում են մեր ճանապարհորդությունները: Շատերը կարծում են, որ դրանք «փչացնում են» ուղևորությունը, շատերն էլ այս սարքավորումներն ու հավելվածները համարում են չափազանց օգտակար: Այսօր կարելի է գտնել հարյուրավոր ճանապարհորդական հավելվածներ, որոնցից շատերը միլիոնավոր օգատատեր են ներբեռնել: Դրանց շարքում կարելի է գտնել նաև ճանապարհորդական հայկական հավելվածներ, որոնց օգնությամբ կարելի է անմոռանալի դարձնել ուղևորությունը Հայաստան:

PanARMENIAN.Net - SelfTravelGiude բլոգը մեկտեղել է բջջային հավելվածները, որոնք ցանկալի է ներբեռնել Հայաստանում ճամփորդելիս:

Hike Armenia հավելվածը դուր կգա հատկապես էքստրեմալ տուրիզմի սիրահարներին: Այն քարտեզագրում է Հայաստանում արշավային երթուղիները, օգնում կապ հաստատել տեղական արշավախմբերի հետ: Android և iOS համակարգերի համար նախատեսված հավելվածն անվճար է, այն կարելի է օգտագործել նաև offline տարբերակով՝ առանց ինտերնետի:

Other Yerevan-ը կօգնի բացահայտել պատմական տարբեր շերտեր խտացնող Երևանը. թանգարաններ, մշակույթի տներ, Երևանի ճարտարապետական դեմքն արտացոլող կոթողներ և կառույցներ: Հավելվածը օգտատերերին կտանի նաև Երևանի հին թաղամասեր՝ Կոնդ, Լալայանց փողոց և այլն:

Yerevan Eventsհավելվածի միջոցով կարելի է ծանուցումներ ստանալ մայրաքաղաքում մոտակա օրերին իրականացվելիք միջոցառումների մասին՝ ցուցահանդեսներ, փառատոններ, համերգներ, հանդիպումներ և այլն:

LOCALZ-ն աշխարհի տարբեր երկրներում տուրերի առցանց հարթակ է: Անհրաժեշտ է պարզապես ընտրել երկիրը, և հավելվածը կառաջարկի տասնյակ տուրեր նախընտրելի վայրից: Հավելվածի միջոցով կարելի է նաև ամրագրել տուրը, ընտրել զբոսավարին, այդ թվում նաև կապվել Հայաստանում 126 զբոսավարի հետ:

A2B Transport հավելվածն օգտատերերին առաջարկում է Հայաստանում գործող հանրային տրանսպորտի ամբողջական ցանկը՝ ավտոբուսներ, մինիբուսներ, տրոլեյբուսներ և այլն: Այն քարտեզագրում է նաև երթուղիների կանգառները: Հավելվածը հասանելի է միայն Android համակարգի համար:

VeloPark-ը հենց այն է, ինչ պետք է հեծանիվը որպես հիմնական փոխադրամիջոց օգտագործողներին: Հավելվածը ցույց է տալիս Երևանի հեծանվային կայանատեղիների, հեծանվի վարձակալման կետերի և խանութների կոորդինատները:

«Զվարթնոց» օդանավակայանի գործարկած Zvartnots Airport հավելվածի միջոցով կարելի է ծանոթանալ օդանավակայանի չվացուցակին, մեկնումների և ժամանումների ժամերին, ինչպես նաև ստանալ ծանուցումներ թռիչքի ժամերի փոփոխության մասին:

gg հավելվածի միջոցով կարելի է մեքենա պատվիրել Հայաստանում և Վրաստանում, միաժամանակ խուսափել տաքսիի վարորդի ոչ բարեհամբույր վերաբերմունքից, կամ ծառայության դիմաց ավելի շատ գումար վճարելու վտանգից: Հավելվածը հնարավորություն է տալիս ընտրել պատվիրվող մեքենայի դասը՝ gg, ggEconom, ggBusiness և ggXL, իսկ ծառայության դիմաց վճարել ինչպես առձեռն, այնպես էլ բանկային քարտով:

RATE.am-ն Android և iOS համակարգերի համար հասանելի հավելված է, որի միջոցով կարելի է գտնել տարադրամի փոխանակման կետեր, բանկեր ու բանկոմատներ ամբողջ Հայաստանում, ծանոթանալ այստեղ գործող տարադրամի փոխարժեքին:

Spyur-Armenia Yellow Pages-ը տեղեկատվություն է տրամադրում Հայաստանում և Արցախում գործող մոտ 10.000 ընկերության մասին: Հավելվածը թույլ է տալիս գտնել ցանկացած ընկերության, կառույցի, բանկի, սպասարկման կենտրոնի և ժամանցի վայրի հեռախոսահամարն ու հասցեն, ծանոթանալ դրա գործունեության բնույթին, ադմինիստրատիվ կազմին և այլն:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---