// IP Marketing video - START// IP Marketing video - END
«Բուկինիստական բոցեր»

«Բուկինիստական բոցեր»

Ինչ են հարցնում գրքասերները ՀՀ ամենահին գրախանութից

Դեկտեմբերի 1-ին Հայաստանի ամենահին գրախանութը՝ բոլորին քաջ հայտնի «Բուկինիստը», նշում է իր 85-ամյակը:

PanARMENIAN.Net - Խանութում, որը ստեղծվել է №26 մասնագիտացված բուկինիստական գրախանութի հիման վրա՝ 1997 թվականին վերափոխվելով «Բուկինիստ» ՍՊԸ-ի, իսկ այժմ՝ «Գրքերի աշխարհի», կարելի է գտնել Հայաստանում հրատարակված բոլոր գրքերը, ինչպես նաև գրքեր՝ հրատարակված Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Լիբանանում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, հնատիպ գրքեր, գրենական պիտույքներ և այլն: «Բուկիիստի» այցելուները տարբեր մարդիկ են՝ փորձառու ընթերցասերներից մինչև առաջին անգամ գիրք գնող և նույնիսկ դրա անվանումը հստակ չիմացող մարդիկ:

Գրախանութի ծննդյան օրը PanARMENIAN.Net -ն ու «Բուկինիստը» հավաքել են խանութի աշխատողներին սոցիալական կայքերում ուղղած ամենազավեշտալի հարցերը, ինչպես նաև հատվածներ խանութում տեղի ունեցած հետաքրքիր երկխոսություններից:

Օսկար Ուայլդի վեպի մասին.

«Ծաղիկներ Էլջերնոնի համար» գրքի մասին.

Էդգար Ալլան Պոյի մասին.

Ջեկ Լոնդոնի վեպի հերոսը, պարզվում է, այս հայտնի վեպի հեղինակն է.

Ռեյ Բրեդբերիի «451° ըստ Ֆարենհայթի» վեպի 50 երանգները.

Քարտեզների կլորության մասին.

Հետաքրքիր անվանումների մասին.

Մարկեսի «Նահապետը», պարզվում է, այլ նախասիրություններ ուներ.

Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը»՝ հայաֆիկացված.

Ա.Ս. Պուշկին, երբ միջակետը կարևոր է.

Երբ կատակում են «Բուկինիստի» աշխատողները.

Թե՞՝ զոլավոր.

Եվ Գրիգոր Նարեկացու «Ես իմ անուշ Հայաստանի...»-ն.

Միլան Կունդերայի հայտնի վեպի մասին.

Այդ Կոելիոյից ո՞վ է գլուխ հանում.

Հետաքրքիր զրույցներ են տեղի ունենում նաև հենց խանութում:

Երբեմն գրքի մասին հիշում են միայն «ամենակարևորը».«Կանաչ կազմով գիրք էր, վերնագիրը կամ հեղինակին չեմ հիշում, բայց այ էստեղ էր դրված անցյալ տարի (ցույց տալով դարակներից մեկի վրա)»:

«Այս այբբենարանում բոլոր տառերը կա՞ն»:

«Սա Աստվածաշնչի աշխարհագրակա՞ն թարգմանությունն է (նկատի ունենալով աշխարհաբարը)»:

Երբ գիրքն էլ պիտի «հայեցի» լինի. «Любовь живет 3 года, բայց ոչ խուժան կազմովը, կտա՞ք»:

Վան Գոգի «Աստղազարդ գիշերը նկարով» տետրը վերցնում է և հարցնում. «Իսկ սրա աղջկանը չկա՞, վարդագույնը»:

Պատճենահանման մասին. «Բազմացման կետ ունե՞ք»:

- Սևակի «Մարդն ափի մեջ» ունե՞ք:

- Հիմա՝ մենակ «Ականջդ բեր ասեմ»-ը:(Հաճախորդն ականջը մոտ է բերում)

Հաճախորդները նաև հաճախ կատակում են գրախանութի աշխատողների հետ:

Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» գիրքը գնելիս, դրամարկղի մոտ. «Շնորհակալություն, ծիտ»:

Էդգար Կոստանդյանի «Կուկու» գիրքը գնելիս. «Ինձ մի հատ «Կուկու», կուկու ջան»:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Աղջիկը պնդում է՝ ոստիկանները ծեծել են իրեն արտաքինի պատճառով
Ինչպես որոշ ժամանցի վայրեր հրաժարվեցին ծխախոտից
Բնապահպանների, «Լիդիանի» ու իշխանության փաստարկները
 Ուշադրության կենտրոնում
ՀՔԾ-ն` Աշոտյանին․ Հրապարակեք սպառնալիքների փաստերը կամ հերքեք ձեր խոսքերը

ՀՔԾ-ն` Աշոտյանին․ Հրապարակեք սպառնալիքների փաստերը կամ հերքեք ձեր խոսքերը Արմեն Աշոտյանը խոստացել է մեկնաբանել թեման ավելի ուշ

 Բաժնի այլ նյութերը
$7 մլն՝ ընտանիքում 4 և ավելի երեխա ունենալուն Ինչքան է պետությունն ուղղելու բազմազավակության խրախուսմանը
Էկոշենքերը գրավում են աշխարհը Երևանը միանում է «կանաչ» ճարտարապետությամբ քաղաքներին
«Պատի հենքը» և Ten Walls-ը 10 պատճառ տարվա լավագույն միջոցառումներից մեկը բաց չթողնելու համար