// IP Marketing video - START// IP Marketing video - END
«Խելացի օրորոց»

«Խելացի օրորոց»

Հայկական արտադրանքը հեքիաթ կպատմի ու կքնեցնի երեխային

Հայաստանում արտադրվել է Cribby կոչվող բազմաֆունկցիոնալ օրորոցը, որը կարելի է կարգավորել սմարթֆոնի միջոցով: Նախագծի հեղինակներից Սերգեյ Նավասարդյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում պատմեց, որ ծնողների կենցաղը հեշտացնող «խելացի» օրորոց ստեղծելու գաղափարն ունեին վաղուց: Այդ ուղղությամբ Cribby-ի՝ ծրագրավորողներից և դիզայներներից բաղկացած թիմն ինտենսիվ սկսել է աշխատել 2017-ի աշնանը: Այժմ հանրության դատին են պատրաստվում ներկայացնել օրորոցի նախատիպը:

PanARMENIAN.Net - Օրորոցը ծնողի փոխարեն օրորոցային կկատարի, հեքիաթ կպատմի և կքնեցնի երեխային

«Cribby-ն զինված է տեսախցիկով, կշեռքով, աուդիոգրքերի նվագարկչով, որով կարելի է նաև լսել հատուկ օրորոցի համար ձայնագրված տարբեր ժողովուրդների օրորոցայիններ: Այսինքն օրորոցը ծնողի փոխարեն օրորոցային կկատարի, հեքիաթներ կպատմի երեխային»,- ասում է Սերգեյ Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ օրորոցը թույլ է տալիս վիդեո և աուդիո կապի, ձայնի և օդի սենսորի միջոցով հեռավորության վրա հետևել երեխային, կառավարել օրորոցը՝ սմարթֆոնի մեջ ներբեռնելով հատուկ հավելված:

«Երեխայի շարժվելուն պես ծնողն իմանում է, որ նա արթնացել է։ Լա՞ց է լինում՝ նույնպես առաջինն է իմանում այդ մասին՝ ստանալով ծանուցում իր հեռախոսին», -ասում է Նավասարդյանը

Ոչ միայն դիզայն, այլ նաև հարմարավետություն

«Օրորոցը լուսավորվում է, այն ունի առաջին անհրաժեշտության իրերի համար դարակներ՝ մանկական խնամքի պարագաներով: Օրորոցը պատրաստված է էկոլոգիապես անվտանգ նյութերից: Օգտագործվել է հիմնականում փայտ», -ասում է Նավասարդյանը:

Եթե նորածինները խոսել իմանային, կպատմեին՝ որքան լավն է օրորոցը

Հայկական շուկայից զատ նախագծի հեղինակները օրորոցը փորձելու են իրացնել նաև արտասահմանյան շուկաներում: Անելու են ամեն ինչ, որ արտադրանքը մատչելի լինի հայ ծնողի համար:

«Անկասկած Cribby-ն կգտնի իր տեղը շուկայում: Այն պարզապես շատ հաճելի օգնական է: Իսկ նորածիններն ափսոս խոսել չգիտեն, թե չէ անպայման կասեին, թե ինչ լավն է Cribby-ն»,- ասում է Սերգեյ Նավասարդյանը:

Նանե Մանասյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀ երկու սուպերուժի՝ տեքստիլի և ՏՏ-ի համադրությունը
10 հավելված, որոնք օգտակար կլինեն ՀՀ-ում ճամփորդելիս
Ամենախոշոր խաղային ցուցահանդեսի կարևորագույն նորությունները
Ինչպես է բիզնեսը լուծում սոցխնդիրները
 Ուշադրության կենտրոնում
Հայկական  Shadowmatic-ը Google Play-ում լավագույն նորարար խաղերից մեկն է ճանաչվել

Հայկական Shadowmatic-ը Google Play-ում լավագույն նորարար խաղերից մեկն է ճանաչվել Խաղը հասանելի է Android և iOS համակարգերի օգտատերերին՝ անվճար ներբեռնման համար:

 Բաժնի այլ նյութերը
Press Start 90-ականների ռետրո-խաղերի մեծ վերադարձը
«Իրական» շփում վիրտուալ միջավայրում Facebook-ի նոր գործիքն ու դրա ազդեցությունը սոցիալական ցանցերի վրա
Մեծ տասնյակը 2017-ի գլխավոր նորույթները խաղերի ոլորտում