Մի կաթիլ մեղր

Մի կաթիլ մեղր

Ինչպես է բնությունն օգնում Տավուշի երեխաների քաղցր կյանքին

2016 թվականին՝ ապրիլյան պատերազմից հետո, Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում անվտանգությունն ամրապնդելու, մշակութային և տնտեսական կյանքն այստեղ ակտիվացնելու մտադրությունը մի խումբ անձանց միավորեց հիմնադրամ ստեղծելու գաղափարի շուրջ: «Պահապան» զարգացման հիմնադրամը սոցիալական ձեռներեցության մի շարք ծրագրերով սկսեց իր գործունեությունը Հայաստանի ամենախոցելի՝ Տավուշի մարզում: Հիմնադրամի գործադիր տնօրեն Ինգա Հարությանը PanARMENIAN.Net ին պատմեց այդ ծրագրերի մասին:

PanARMENIAN.Net - Հզորացնելով Տավուշի զբոսաշրջային ներուժը

Հիմնադրամն իր ստեղծման առաջին օրից գործակցում է Տավուշի ՀԱԵ Թեմի հետ՝ Գերաշնորհ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ:

«Կիսելով միևնույն նպատակը՝ աջակցում ենք տուրիզմի և տնտեսության զարգացմանը մարզի սահմանամերձ գյուղերում: Նպաստում ենք վանքերում տուրիստական ապրանքների և ծառայությունների առաջխաղացմանը, փառատոնների կազմակերպմանը, նոր տեսակի հուշանվերների մշակմանն ուղղված նախաձեռնություններ»,- ասում է Ինգա Հարությանյանը:

Մեղրի ու մուրաբայի արտադրությունն ու մանկակական խնամքի կենտրոնները

Թեմում արտադրվում են մեղր, մուրաբաներ և էլիքսիրներ. հիմնադրամը զբաղվում է այդ արտադրանքի զարգացաման և իրացման հարցերով:

«Հիմնադրամի մարքեթինգի և վաճառքի աջակցման ջանքերով այս արտադրությունն արդեն ունի կորպորատիվ հաճախորդներ Դիլիջան, ինչպես նաև Տավուշի մարզից դուրս՝ Երևանի, ռեստորաններում և սրճարաններում», - ասում է Հարությունյանը:

Նրա խոսքով, այժմ փորձում են հզորացնել եղած արտադրությունը, բարելավել ապրանքների որակը ՝ ընդլայնելով իրացման շուկան:

«Հույս ունենք, որ այս տարվա ընթացքում նման գործակցություն կծավալենք նաև այլ արտադրողների հետ Հայաստանի տարբեր մարզերից», -ասում է Հարությունյանը:

Ստացված շահույթի մի մասն ուղղվում է նաև մարզում գործող երկու մանկական սոցիալ-կրթական կենտրոնների գործունեությանը: «Թեմը մարզում հիմնադրել է սոցիալական, կրթական, ցերեկային խնամքի կենտրոններ, որտեղ երեխաներին տրվում է, սնունդ, հոգևոր խնամք: Մեր գործակցության արդյունքում առաջացած շահույթի մի մասը տրվում է կենտրոնների գործունեությանը»,- պատմում է Հարությունյանը:

Երբ բիզնես շահն ու հանրային շահը համընկնում են

Սահմանամերձ գյուղերի դպրոց-մանկապարտեզներում թաքստոցների կառուցումը, նորորգումն ու կահավորումը հիմնադրամի գործունեության առաջնահերթություններից է, և թեմի արտադրանքի վաճառքից ստացված եկամուտի մի մասը ծառայում է հենց այս նպատակին: Հիմնադրամը նախատեսում է մարզի՝ հակառակորդի ամենօրյա կրակի տակ ապրող 15 համայնքի ավելի քան 10.000 երեխայի համար թաքստոց-խաղասենյակներ կառուցել:

Առաջին խաղաթաքստոցը կառուցվել է Ներքին Կարմիրաղբյուրում՝ հիմնադրամի անդամների անձնական միջոցներով, արտակարգ իրավիճակների նախարարության թաքստոցի պահանջվող չափորոշիչներին համապատասխան:

Ինգա Հարությունյանի խոսքով՝ այժմ դրամահայթայթման նպատակով հիմնադրամի կայքում հնարավոր է հանգանակություն կատարել: Այն առաջարկվում է նաև մայրաքաղաքի մի շարք սրճարանների եւ ռեստորանների հաճախորդներին հավելավճար թողնելով նպաստել թաքստոցների կառուցմանը։

Կորպորատիվ հաճախորդները, որոնք իրացնում են թեմի ատադրանքը, արդեն միացել են «Խաղաթաքստոց» քարոզարշավին: Հիմնադրամի գործադիր տնօրենն ասում է, որ սա մասնավոր հատված-հասարակություն գործակցության լավ օրինակ է:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net, Լուսանկարը՝ Ասատուր Եսայանց/Սպուտնիկ Ֆոտո
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---