11:41

11:41

Աղետի գոտու 30 տարին

1988 թվականի դեկտեմբերի 30-ին Սպիտակի երկրաշարժն ավերեց Հայաստանի հյուսիսը՝ «Աղետի գոտի» բառակապակցությունը դարձնելով նորագույն պատմության անբաժան մասը։

PanARMENIAN.Net - Երկրաշարժին հետևեց ԽՍՀՄ փլուզումը, պատերազմը, շրջափակումը, արտագաղթի մի քանի հզոր ալիք, տնտեսության փլուզումը և տասնամյակների վատ կառավարումը։ Երկրաշարժի հետևանքները հաղթահարված չեն մինչև օրս։ Հայաստանի դիմագիծը փոխած խոշորագույն տարերային աղետի կարևորագույն փաստերը՝ թվերով։

Տարերային աղետի գոտում ապրում էր 960,000 մարդ:

Անցած 30 տարվա ընթացքում պետությունը, ավելի ճիշտ, 2 պետություն՝ ԽՍՀՄ-ն ու Հայաստանը, այդպես էլ չներկայացրին զոհերի թվի վերաբերյալ այնպիսի տեղեկատվություն, որը հնարավորինս արժանահավատ կլիներ բոլորի համար։

Մի շարք հետազոտողներ կասկածի տակ են դնում զոհերի 25,000 թիվը՝ ենթադրելով, որ աղետն ավելի մեծ թվով մարդկային կյանքեր է խլել։ Օրինակ, Կովկասի ինստիտուտի հետազոտող Հրանտ Միքայելյանը՝ հիմնվելով ՀԽՍՀ ժողովրդագրական տվյալների վրա, եզրակացնում,որ երկրաշարժի զոհ դարձավ մոտ 38,000 մարդ, որոշ այլ աղբյուրներ նշում են, որ զոհերի թիվը կարող է գերազանցել 50,000-ը։

Զոհերով երկրաշարժի կորուստները չավարտվեցին։ 140,000 մարդ հաշմանդամություն ձեռք բերեց, 540,000-ը՝ մնաց անօթևան։ Ավերվեց 230,000 գործարան, 416 հիվանդանոց ու պոլիկլինիկա, հարյուրավոր այլ օբյեկտներ։ Տուժեց 21 քաղաք ու 350 գյուղ, որից 58-ն ավերվեց հիմնահատակ։ Լենինականի բնակչությունը 1 տարում գրեթե կիսով չափ կրճատվեց՝ մոտ 232,000-ից հասնելով մոտ 122,000-ի։

Երկրաշարժից հետո 1 տարում Լենինականի բնակչությունը նվազեց մոտ 110,000-ով:

Փրկարարական աշխատանքներին միացավ ամբողջ ԽՍՀՄ-ն ու տասնյակ երկրների փրկարարներ, բարեգործական կազմակերպություններ ու շարքային քաղաքացիներ։ Արևմտյան երկրներից ժամանած փրկարարները թեև համեմատաբար փոքրաթիվ էին, սակայն շատ արդյունավետ՝ տեխնիկական հագեցվածության ու պատրաստվածության բարձր մակարդակի շնորհիվ։ Օրինակ, ֆրանսիացի փրկարարների վարժեցրած շների օգնությամբ միայն դեկտեմբերի 9-ի ընցացքում փլատակների տակից 60 կենդանի մարդ փրկվեց։ Հումանիտար օգնությունը ևս մեծածավալ էր․ դեկտեմբերի 10-ին BBC-ն հայտնում էր, որ միայն Մեծ Բրիտանիայում հայերի համար հավաքվել էր 5 տոննա հագուստ։

Սփյուռքը՝ իր ամբողջ ներուժով, ևս միացավ փրկարարական գործունեությանը: Աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը երկրաշարժից հետո առաջին օրերի ընթացքում ավելի քան $6 մլն հավաքեց տուժածների համար։ Ազնավուրն ու Գարվարենցը գրեցին «Քեզ համար, Հայաստան» երգը։ Հայերին սփոփելու ու աղետի մասին բարձրաձայնելու համար ծնված ստեղծագուրծությունը կատարեց ֆրանսիացի 87 գերաստղից բաղկացած երգչախումբը։ Սինգլը վաճառվեց ավելի քան 1 մլն օրինակով, ամբողջ հասույթն ուղղվեց Աղետի գոտու վերականգնմանը։

Երկրաշարժից 30 տարի անց էլ Աղետի գոտում ընդգրկված Հայաստանի հյուսիսը մինչև այսօր մնում է երկրի ամենաաղքատ տարաշաշրջանը։

Լոռու մարզում աղքատ է բնակչության 29,7%-ն։

Աղետի գոտին վերականգնելու խոստումը կատարված չէ ցայսօր։

 Ամենաընթերցվողը բաժնում
Քթի միջնապատի վիրահատությունից հետո վնասվել են երիտասարդի ձայնալարերը
Ինչ եղավ Հոկտեմբերի 27-ի օրերին առանցքային մի քանի գործչի հետ
Արդվիում նոր ձևաչափի հյուրանոց կստեղծվի
Ինչ են ուզում երևանցիները «Ակտիվ քաղաքացի» հարթակից
 Ուշադրության կենտրոնում
Ավագանու անդամը նիստի էր եկել նորածին փոքրիկի հետ

Ավագանու անդամը նիստի էր եկել նորածին փոքրիկի հետ «Մանկաբույժն էլ եկավ՝ Սերգեյ Գերասիմովիչը»,- կատակել է քաղաքապետը

 Բաժնի այլ նյութերը
Սատանա կա քաղաքում Վհուկաորսը միջնադարյան Եվրոպայից մինչև մերօրյա Հայաստան
Սպանդից առաջ, սպանդից հետո Հայկական մամուլի շապիկները հոկտեմբերի 27-ի ու 28-ի առավոտյան
Կրակոցներ պետության ճակատին Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական ակտի 20-րդ տարելիցն է