ՄԻԱՎ-ով մարդկանց հանդեպ խտրական վերաբերմունք կաՊետք չէ վախենալ, պետք է իմանալ ՄԻԱՎ-ով ապրող մարդը կարող է խնամել հարբուխով հիվանդ ընկերոջը, ձեռքով բարևել ծանոթներին, համբուրել, համբուրվել, առողջ երեխաներ ունենալ: 13 դեկտեմբերի 2019 PanARMENIAN.Net - NO AIDS սոցիալական հարթակի հոլովակները հենց այս մասին են՝ պարզ տեքստով և առօրյա մոտեցմամբ: ՄԻԱՎ-ի մասին կարծրատիպային մոտեցումների և վարակը կրող մարդկանց հանդեպ խտրական վերաբերմունքի մասին PanARMENIAN.Net ը զրուցել է NO AIDS նախաձեռնության և «Եղիր տեղեկացված» ՀԿ-ի ղեկավար Արուսիկ Մկրտչյանի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ռոզա Բաբայանի հետ: «Կան խարանի և խտրականության դրսևորման որոշ դեպքեր, և ցավոք սրտի, թե, օրինակ, բժշկական հաստատություններում՝ ծառայություններ ստանալու համար դիմելիս և թե, առհասարակ, առօրյա կյանքում: Սա է պատճառը, որ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ իրականացվում են աշխատանքներ՝ թե՛ բուժաշխատողների գիտելիքների բարձրացման, և թե՛ հանդուրժող հասարակության ձևավորման ուղղությամբ»,- ասում է Ռոզա Բաբայանը: Բաբայանը հիշեցնում է՝ ՄԻԱՎ-ը չի փոխանցվում ձեռքով բարևելու, գրկախառնվելու, համբուրվելու, ընկերական համբույրների, սպորտային մարզումների ժամանակ, օդի, ջրի, սննդամթերքի և կենցաղային առարկաների միջոցով: Ընդհանուր սպասքից, անկողնային պարագաներից, հագուստից, սանհանգույցից օգտվելիս ևս վարակակիր դառնալ հնարավոր չէ:
Այն, ինչ ասում է Ռոզա Բաբայանը, ցույց է տալիս «Եղիր տեղեկացված» ՀԿ-ի NO AIDS սոցիալական հարթակը. կարճ հոլովակներ՝ կենցաղային իրավիճակներով և ՄԻԱՎ-ի մասին տեղեկատվությամբ: «Ծրագիը հանրային իրազեկման նպատակ ունի՝ ներկայացնելու այն բոլոր միջոցառումները և սոցիալական նախաձեռնությունները, որոնք առընչվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ թեմային, կարող են ինչ-որ կերպ դրական ազդել ՄԻԱՎ դրական մարդկանց կյանքի որակի վրա և նաև լինել ինֆորմատիվ ՀՀ բնակչության համար»,- ասում է հարթակի հիմնադիր Արուսիկ Մկրտչյանը՝ հավելելով, որ հոլովակների վերջում միշտ նշվում են կոնտակտային տվյալներ, որոնցով հնարավոր է կապվել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ, իմանալ մանրամասները և ցանկության դեպքում անցնել անվճար և անանուն թեստավորում:
Արուսիկ Մկրտչյանը նշում է՝ իրականացված տեղեկատվական արշավներն իրենց արդյունքն ունեցել են. բարձրացել է մարդկանց տեղեկատվածության աստիճանը: «Հիմա մարդիկ ավելի լավ են հասկանում այս խնդիրը, ավելի տեղեկացված են և ավելի շատերը գիտեն իրենց ՄԻԱՎ կարգավիճակի մասին: Նաև մարդկանց վերաբերմունքն է փոխվում ՄԻԱՎ դրական մարդկանց հանդեպ, քանի որ բոլոր միֆերը, որ վերաբերում են վարակի փոխանցման ուղիներին, կոտրվում են հանրային իրազեկման միջոցառումերի միջոցով»,- ասում է Մկրտչյանն ու հավելում,- չնայած դրան՝ դեռ կան մարդիկ, ովքեր բավարար չափով ինֆորմացված չեն և ունեն ձևավորված կարծրատիպեր այս խնդրի շուրջ»:
1988-ից մինչև 2019-ի դեկտեմբերի 1-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 3730 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 395-ը` 2018-ին ընթացքում: ՄԻԱՎ վարակի արձանագրված դեպքերի ընդհանուր կառուցվածքում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները: Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղին հետերոսեքսուալ ճանապարհն է (մոտավորապես 72%): Հիմնական ռիսկային խումբն են աշխատանքային միգրանտները և վերջիններիս ընտանիքների անդամները: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500, որոնցից 2018-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ 74%-ը (2589) գիտեր իր կարգավիճակի մասին, նրանցից ՀՌՎ բուժում ստանում էր 72%-ը (1871), չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածություն էլ ուներ 86%-ը (1585): ՄԻԱՎ-ի տարածվածությունը 15-49 տարիքային խմբում 0,2% է: Հոլովակները նկարահանել են «Արաբկիր» ԲՀ-ի «Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը» և Status Digital-ը՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ: Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Բաժնի այլ նյութերը Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |