Մնա տանը՝ կառաքեն

Մնա տանը՝ կառաքեն

Օնլայն առևտուրը կազմակերպելու 7 տարբերակ

Ամբողջ Հայաստանում այս «արտակարգ» օրերին շենքի կողքի խանութից մինչև քաղաքի կենտրոնի սուպերմարկետ հասնելը թույլատրելի է միայն հատուկ տեղաշարժման թերթիկը լրացնելու պայմանով:

PanARMENIAN.Net - Ձևաթուղթը, ի դեպ, կարելի է նաև առցանց լրացնել՝ հպումները, շփումներն ու վարակների փոխանցման հավանականությունը նվազեցնելու համար:

Տեղաշարժի սահմանափակումներին զուգահեռ՝ ընկերություններն առավել ակտիվ են սկսել վաճառել ու առաքել օնլայն: Տանը կարող եք սրտի ուզածը պատվիրել ու ստանալ՝ սրտում փայփայելով կարանտինից հետո շոփինգի գնալու ու բացօթյա սրճարանում մի կտոր թխվածք ուտելու թաքուն երազանքը:

PanARMENIAN.Net ը մեկտեղել է առցանց պատվերներ ընդունող ու կատարող մի քանի ընկերությունների. այնպիսի դարաշրջանում ենք ապրում, որ ծանր տոպրակի փոխարեն ժամանակն է առևտուր անել ալկոգելով շփած ձեռքի մի ցուցամատի հպումով:

Menu.am

Մայրաքաղաքում գործող (արտակարգ դրության պատճառով փակված) ռեստորանների և սրճարանների ուտեստների համը չմոռանալու համար առաքման տարբերակն այս պահին միակն է (ռեստորաններն ու սրճարանները փակ են) և անվտանգը: Menu.am-ն առաջարկում է սիրելի ուտեստներից հսկա տեսականի՝ Երևանի ամենատարբեր ռեստորաններից ու խանութներից:

Ի դեպ, անվճար առաքումը գործում է ամբողջ Երևանում (պայմանով, որ ռեստորանից Ձեր հեռավորությունը չի գերեզանցում 3 կմ) և «անշփում առաքման» տարբերակ՝ առաքիչը զանգում է և հարցնում՝ որտեղ թողնի պատվերը:

Buy.am

Սկսած սովորական շոկոլադե սալիկից մինչև IPhone, արագ սննդից մինչև «մանրամասն» ուտելու խորոված. սրտի ուզածի ու մտքով անցածի ևս մեկ օնլայն հարթակ: Մեկ կայքում կարելի է գտնել ու պատվիրել հարյուրավոր այլ ընկերություններից ու, ինչպես իրենք են ասում՝ մայրաքաղաքում ստանալ պատվերը՝ 1 ժամվա ընթացքում:

Sovats.am

Պատրաստի սնունդ պատվիրելու ևս մեկ հարթակ, որտեղ, ի դեպ, արտակարգ դրությամբ պայմանավորված՝ առաքումներն անվճար են: Սոված լինելու դեպքում պատվերը մոտ 140 հարթակից ընտրելու հնարավորություն կա: Կայքում արդեն հակաբակտերիալ միջոցներ էլ կարելի է պատվիրել. կշտանալուց հետո՝ կյանքն է՝ կորոնավիրուսի օրերին:

Supermarket.am

Եվ ամեն դեպքում՝ մի լիքը զամբյուղ առևուրը, նույնիսկ մեկուսացման մեջ, պարտադիր է կյանքը լիարժեք ու տեղը-տեղին անցկացնելու համար: Առանց տեղաշարժի թերթիկի՝ առևտուր անելու համար օնլայն սուպերմարկետում կա այն ամենը, ինչ մենք, կյանքի լավագույն օրերին, անխռով կարող էինք ընտրել իսկական սուպերմարկետներում:

Gazar.am

«Գազարից» թարմանալու ևս մեկ տարբերակ կա: Մրգերից մինչև բանջարեղեն, հատապտուղներ, ընդեղեն և էկո սնունդ: Կայքից հեշտությամբ հատկապես կօգտվեն նրանք, ովքեր մսակեր կամ գուրման չեն, կամ պարզապես հստակ գիտեն, որ գնելու են միայն միրգ-բանջարեղեն: Առաջարկվող ամբողջ տեսականին նաև անվճար առաքվում է:

Sas.am Իրական սուպերմարկետի մեծ տեսականուց օգտվելուց մինչև ֆուդկորտի պատրաստի ուտեստներ, ծաղիկներ ու տնային պարագաներ: Կայքում օնլայն պատվիրելուց զատ՝ կարող եք նաև տեսնել՝ քանի րոպե կպահանջվի առաքման համար ու որքան այն կարժենա:

ggDelivery

gg-ի նախագիծը՝ ggDelivery առաքման ծառայությունը կօգնի առաքել կամ ստանալ ցանկացած առաքանի` տնից դուրս չգալով:

Yandex.Taxi

Yandex.Taxi-ն մարտի 23-ից գործարկել է «Առաքում» սակագինը։ Հավելվածում հնարավոր է համապատասխան գրառմամբ տեղեկացնել վարորդին, որ ծանրոցը թողնի դռան առջև և զանգով տեղեկացնի այդ մասին:

Հ.Գ. իսկ համեղ ուտելու ու հետևանքների մասին չմտածելու համար առաջարկում ենք ծանոթանալ Անվճար մարզվելու լավագույն app-երին

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---