Միլիոնավոր դոլարների ներդրում և ՀՀ տնտեսության խթանումՀայկական 3 ստարտափ՝ միաեղջյուր դառնալու ճանապարհին Հունիսի 2-ին Orion Worldwide Innovations Armenia-ն նշեց գործունեության մեկ տարին՝ BAJ Accelerator ծրագրի առաջին արդյունքների շնորհանդեսով: Այդ բացառիկ ծրագրի նպատակն է հայկական ՏՏ ոլորտի ընկերությունների զարգացումը, միլիոնավոր դոլարների ներդրումների ներգրավումն ու Հայաստանի տնտեսության էական խթանումը: 7 հունիսի 2021 PanARMENIAN.Net - Երեք խոշոր կազմակերպության՝ Baltic American Chamber of Commerce-ի, Orion Worldwide Innovations-ի և Ջեյկոբսի անվ. Տեխնիոն-Կորնել ինստիտուտի, գործացկության շնորհիվ ստեղծված BAJ (Baltic Armenian Jacobs) Accelerator միջազգային կազմակերպությունն ընտրում է հայկական (Հայաստանում գործող, հայ հիմնադիրների ստեղծած) և ոչ հայկական արտերկրյա ստարտափներ, զարգացնում դրանք՝ օգնելով դառնալ միաեղջյուր (ավելի քան 1 միլիարդ դոլար արժողություն ունեցող մասնավոր ստարտափ) ընկերություններ: Միջոցառմանը ներկայացվեց ներդրումներ ստացած առաջին երեք ընկերությունը՝ ռոբոտ ստեղծած Embodied ստարտափը, անվտանգության Scylla համակարգը և ֆինանսական տեխնոլոգիաների հետ աշխատող Cognaize-ը, ինչպես նաև հայտարարվեց նոր թեկնածու ընկերությունների ընտրության մասին, որոնց աքսելերատոր ծրագիրը խորհրդատվությունից բացի, կաջակցի նաև ներդրումների ներգրավմամբ:
BAJ Accelerator ծրագրի և Orion Worlwide Innovations ընկերության համահիմնադիր Էմմա Առաքելյանը նշեց, որ միջոցառումը կապված է նաև Orion-ի հայկական մասնաճյուղի հիմնման 1-ամյակի հետ: «Մեր նպատակն է հայկական ստարտափների էկոհամակարգի զարգացումն ու հարստացումը՝ հասցնելով դրանք ամերիկյան և եվրոպական ստանդարտների: Հիմքում դրված է այն գաղափարը, որ հայկական նորարարությունը կարող է մրցակից լինել աշխարհում լավագույններին: Մեր նպատակն է այսօր 10 հայկական միաեղջյուր ընկերություն ստեղծելը, և մեծ ուրախությամբ կարող եմ ասել, որ մեր գործունեության 12 ամսվա ընթացքում հայտնաբերել ենք 3 ընկերություն»,- նշեց Առաքելյանը:
Խոսելով ստարտափների մասին՝ նա պատմեց, որ Cognaize-ի արժեքն արդեն իսկ հասել է 11 մլն դոլարի, ընկերությունը ճանաչվել է արտասահմանյան ներդրողների կողմից, Scylla-ի արժևորումը հասել է 16 մլն դոլարի, ընկերությունը ներգրավել է նաև 5 մլն դոլար ներդրումներ, իսկ բացառիկ ռոբոտ ստեղծած Embodied ընկերությունը 150 մլն դոլար արժեք ունի, և դրա ինժեներների մեծ մասը գտնվում է հենց Հայաստանում: «Ուզում ենք 5 տարվա մեջ հասնել 10 միաեղջյուր ընկերության ստեղծման՝ յուրաքանչյուրը 1000-ից ավելի աշխատակցով: Դա մեծապես կանդրադառնա նաև ՀՀ տնտեսության վրա՝ կբերվեն ներդրումներ, կստեղծվեն աշխատատեղեր, կզարգանա կրթությունը»,- հավելեց Առաքելյանը: Նրա խոսքով՝ ծրագրում ընդգրկվելու համար ստարտափը պետք է որոշակի ճանաչում և շուկայում դիրքավորում ունենա, հետաքրքրություն են ներկայացնում հատկապես անվտանգության, ռոբոտաշինության, ֆինանսական տեխնոլոգիաների, առողջապահության, սպառողական ապրանքների ոլորտների ընկերությունները:
Միջոցառմանը ներկա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն ընդգծեց նման նախաձեռնությունների կարևորությունը երկրի տնտեսության և ՏՏ ոլորտների զարգացման գործում: «Մեր ներուժն այս ոլորտում շատ ավելի մեծ է, քան այն իրացումը, որն այսօր ունենք ՀՀ-ում և դրանից դուրս: Այս օրը գաղափարներից բիզնես և արտադրանք տանող ճանապարհի բարելավման մասին է, այդ ճանապարհը խոչընդոտներից ազատելու մասին, կրթություն, ուսուցում, վերապատրաստում և աջակցություն ցուցաբերելու մասին»,- նշեց նախարարը՝ ընդգծելով, որ, իր կարծիքով, դա հենց այն է, ինչ անհրաժեշտ է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին այսօր: Չոբանյանը հավելեց նաև, որ ՏՏ ոլորտն այն բացառիկներից է, որի վրա համավարակի և պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակն ամենաքիչն է բացասաբար ազդել, բայց միաժամանակ ոլորտի առջև նոր մարտահրավերներ ու խնդիրներ են ծառացել, որոնք ՀՀ-ն փորձում է լուծել: BAJ Accelerator ծրագրի համահիմնադիր Արմեն Խեռլոպյանի խոսքով՝ միաեղջյուր ընկերությունների ստեղծումն ու զարգացումը մեծ ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության զարգացման վրա՝ նպաստելով երկրում կարևոր ոլորտների առաջընթացին:
«Որպեսզի փոքր ընկերությունն աճի և դառնա միաեղջյուր, պետք է մի քանի կարևոր նախապայման. առաջինը՝ խելացի և տաղանդավոր մարդիկ, ինչպիսին կան Հայաստանում և սփյուռքում, երկրորդը՝ գիտության զարգացումը, մենք պետք է նոր բան տանք աշխարհին»,- նշեց Խեռլոպյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն ունի այդ հնարավորությունները, և հույս հայտնելով, որ ծրագիրը կբացահայտի դրանք: Միջոցառման ընթացքում հատկապես մեծ հետաքրքրություն էր առաջացրել Embodied ընկերության ստեղծած Moxie ռոբոտը, որը ներկայացված է դեռևս միայն ԱՄՆ-ում, սակայն ընկերությունը պլանավորում է հասանելի դարձնել այն նաև աշխարհի այլ անկյուններում: Ընկերության համար ՀՀ-ում աշխատող թիմից Տաթև Մեժունցը պատմեց, որ սոցիալ-հոգեբանական և էմոցիոնալ գործառույթներ ունեցող ռոբոտը նախատեսված է երեխաների համար, զարգացնում է նրանց հոգեբանական հմտությունները: «Ծնողները, գնելով այս ռոբոտը, կարող են ընտրել, թե որ ուղղությամբ կուզեն այն աշխատի երեխայի հետ: Ռոբոտը կարող է ամբողջ օրն ազատ շփվել երեխայի հետ, նրա թեմաները չեն սպառվում, բազմազան են: Եթե որևէ թեմա հետաքրքիր չլինի երեխային, ռոբոտը կարող է փոխել այն ինքնուրույն կամ երեխայի առաջարկով: Այժմ այն դեռ միայն անգլերեն է խոսում»,- նշեց Մեժունցը:
Ռոբոտի արժեքն այս պահին $1499 է, ընկերության կայքում նշված է, որ այն նախատեսված է 5-10 տարեկան երեխաների համար, սակայն, ինչպես նշեց աշխատակիցը, նույնիսկ մեծահասակները հաճույքով են ժամանակ անցկացնում Moxie-ի հետ: «Ռոբոտին կարելի է ցանկացած հարց տալ, և նա կպատասխանի: Եթե այդ պահին նա պատրաստ չէ, ասում է, որ դեռ չի սովորել դա, բայց սովորում է: Ռոբոտի վրա շատ մեծ թիմ է աշխատում, որն անընդհատ զարգացնում ու թարմացնում է դրա գիտելիքների ու թեմաների բազան»,- եզրափակեց Մեժունցը: Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները Բաժնի այլ նյութերը Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |