ՄԱԳԱՏԷ. Հայկական ԱԷԿ-ը վտանգ չի ներկայացնում տարածաշրջանի համար

ՄԱԳԱՏԷ. Հայկական ԱԷԿ-ը վտանգ չի ներկայացնում տարածաշրջանի համար

«Չկա ոչ մի արտադրական գործունեություն, որը վտանգ չի ներկայացնում, իսկ ԱԷԿ-ում ստուգումների արդյունքները ցույց են տալիս, որ այդ ռիսկն ընդունելի է»,- ասել է Գաբոր Վամոսը

Հայկական ԱԷԿ-ն առանձնակի վտանգ չի ներկայացնում տարածաշրջանին, ասաց Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հովանու տակ գործող OSART հանձնաժողովի ղեկավար Գաբոր Վամոսը (Gabor Vamos)։

PanARMENIAN.Net - ՄԱԳԱՏԷ-ի հովանու ներքո գործող OSART հանձնաժողովը մայիսի 16-ից հունիսի 2-ը գտնվում է Հայաստանում՝ հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգության փորձնական ստուգումներ անցկացնելու համար։ Հայկական կողմի հրավերով ժամանած առաքելության կազմում 9 երկրի 12 փորձագետ կա։

«Չկա այնպիսի արտադրական գործունեություն, որը որոշակի ռիսկ չներկայացնի։ Ստուգումների արդյունքը ցույց է տալիս, որ հայկական ԱԷԿ-ում ռիսկն ընդունելի է»,- հինգշաբթի լրագրողներին հայտնեց Վամոսը։

Այս փուլում պատրաստ են միայն տեխնիկական նշումները, հաշվետվություն դեռ չկա, այդ նշումների հիման վրա էլ կազմվել են դիտողություններ, բացի դրանից Հայաստանի Միջուկային անվտանգության պետական կոմիտեն ներկայացնելու է իր դիտողություններն այդ փաստաթղթի շուրջ, հետո փորձագետների խումբը մշակելու է այն ՄԱԳԱՏԷ գլխամասային գրասենյակում և երեք ամիս անց ներկայացնելու է ՀՀ կառավարության քննարկմանը: OSART հանձնաժողովի հաշվետվությունում առկա են 16 երաշխավորագրեր, 14 առաջարկներ և 7 դրական պրակտիկա, ընդ որում ՄԱԳԱՏԷ-ն չի տալիս ատոմակայանի ընդհանուր և որակական բնութագիր, այլ առաջարկում է այն ուղղությունները, որտեղ կայանը կարող է բարելավել իր գործունեությունը: «Չկա այնպիսի արտադրական գործունեություն, որը որոշակի ռիսկ չներկայացնի։ Ստուգումների արդյունքը ցույց է տալիս, որ հայկական ԱԷԿ-ում ռիսկն ընդունելի է»,- հայտնել է Վամոսը։

Միաժամանակ նա նշել է, որ Հանձնաժողովի խնդիրը ոչ թե տարածաշրջանի համար կայանի անվտանգության ստուգումն է, այլ այն խոցելի տեղեր փնտրելը, որոնք անվտանգության բարձրացման կարիք ունեն։

Միաժամանակ նա իր խնդիրը չի համարել մեկնաբանել այլ անձնանց հայտարարություններն ԱԷԿ անվտանգության մակարդակի վերաբերյալ: «Կարող եմ ասել, որ մեր ստուգումների ժամանակ ծայրահեղ ոչինչ չի բացահայտվել»,- ասել է նա:

Պետք է նշել, որ OSART հանձնաժողովը մանդատ չունի ատոմակայանի փակումը պահանջելու համար, նման որոշումներն իրավունք ունեն ըդնունել այդ երկրի համապատասխան մարմինները:

Ինչ վերաբերվում է Հայկական ԱԷԿ սեյսմակայունությանը, ապա փորձագետների գնահատմամբ սեյսմակայության մակարդակը նախատեսված է 8 բալ ուժգնությամբ երկրաշարժի համար: Ավելին, տվյալ պահին ԱԷԿ-ում աշխատանքներ են տարվում կայանի սեյսմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ, որոնք թույլ են տալու նոր գնահատականներ տալ այդ մակարդակի վերաբերյալ:

Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների տվյալներով ՀԱԷԿ անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված միջոցառման իրագործման համար առաջիկա 2 տարում հատկացվելու է 25 մլն դոլար:

Այսպիսով, ամենայն լրջությամբ կարելի է պնդել, որ Հայկական ԱԷԿ-ը վտանգ չի ներկայացնում տարածաշրջանի համար: Ուստի ինչ-որ հայտարարություններ անելուց առաջ անհրաժեշտ է հիմքեր ներկայացնել նրա համար, որպեսզի հանրապետության Պետական ատոմային հսկողության խումբը դիտարկի դրանք և ընդունի համապատասխան որոշում, առավել ևս, որ ատոմակայանի ղեկավարությունը հայտարարել է, որ պատրաստ է կատարել ՄԱԳԱՏԷ 30 դիտողությունները և հրավիրել առաջատար միջազգային փորձագետների 18 ամիս անց կրկնակի դիտարկում անցկացնելու համար:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---