Հայկական բիզնեսը պետք է դուրս հանել "ստվերից"

Հայաստանում շատ լուրջ խնդիր կա. արտահանման համար արտադրության դիվերսիֆիկացիա

Հայաստանում առկա է արտահանման ուղղվածություն ունեցող արտադրության դիվերսիֆիկացիայի խնդիր, ասել է Հայաստանի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության տնօրեն Գագիկ Մակարյանը: Նրա խոսքերով, այսօր ներկրումը արտահանումից ավել է 20-25 տոկոսով և այդ միտումը պահպանվում է վերջին 5-6 տարիների ընթացքում: Նրա խոսքերով, Հայաստանից արտահանվող արտադրանքի 80 տոկոսը ներկայացված է 15 ապրանքներով, որոնց շարքում` լեռնահանքային արդյունաբերության արտադրանք, կոնյակ, ոսկի և այլն: «Մենք ունենք արտադրությունը դիվերսիֆիկացնելու խնդիր»,- ասել է նա:

PanARMENIAN.Net - Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, 2011-ի ապրիլին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 449.4 մլն դոլար` 2010-ի նույն շրջանի համեմատ ավելանալով 19.1 տոկոսով: Միաժամանակ, ապրիլին մարտի համեմատ այդ ցուցանիշի աճը կազմել է 2.9 տոկոս: Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետու շրջանում արտահանումը կազմել է 121 մլն դոլար` 2010-ի նույն շրջանի համեմատ ավելանալով 13.5 տոկոսով, իսկ ներկրումը կազմել է 116.6 մլն դոլար` կրճատվելով 0.1 տոկոսով:

2011-ին Հայաստանում արդեն գործում են շուրջ 10 ընկերություններ, որոնք հագեցած են նոր սարքավորումներով, իսկ մինչև տարեվերջ դրանց թիվը հասնելու է 30-40-ի: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանը երկրի տնտեսության մեջ կատարած ավանդի համար Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մեդալով 8 ընկերությունների պարգևատրումից հետո: «Այդ ընկերությունների ավանդն արտահանման ծավալների ավելացման մեջ զգալի է լինելու, միայն պետք է սպասել»,-ասել է նա:

Նրա խոսքերով, ձեռնարկություններն ուսումնասիրելիս կառավարությունն ուշադրություն է դարձրել այն ընկերություններին, որոնք լայնածավալ ներդրումներ են իրագործել 2010-ին և նոր արտադրական հնարավորություններ ստեղծել:

Միաժամանակ նա նշել է, որ առաջին եռամսյակում արձանագրվել է արտահանման ծավալների աճ, համոզմունք հայտնելով, որ հետագա եռամսյակներին արտահանման ծավալների աճի միտումներն արագանալու են: Արսեն Ղազարյանը նշել է, որ երկրի քաղաքականությունն ուղղված է ներկրման փոխարինմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Գագիկ Մակարյանն այս խնդրի երկու մոտեցում է տեսնում. Հայաստանում պետք է մշակել արտահանման զարգացման հայեցակարգ և ստեղծել արտահանման ուղղվածություն ունեցող ընկերությունների էշելոն, որոնք կարող են նվաճել արտաքին շուկան կամ հետևողականորեն զարգացնել բիզնես-միջավայրը, ինչն էլ անում է երկրի կառավարությունը: Արդյունքում բիզնեսը կունենա պոտենցիալ իր արտահանման հնարավորություններն ընդլայնելու համար:

Չնայած նրան, որ վերջին ժամանակները Հայաստանում բարեփոխումներ են իրականացվում հարկային և մաքսային վարչարարության ոլորտում, այնուամենայնիվ գործարարների շարքում առկա է անվստահության խնդիր: Երևանում մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել Հայաստանի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքերով, Հայաստանում առկա է բիզնեսը «ստվերից» օրինական հարկային դաշտ փեղափոխելու խնդիր, ինչը զգալի ջանքեր է պահանջում հայ գործարարների կողմից, որոնց մոտ վերջին տարիներին ստեղծվել է «արագ հարստացման ձգտելու» մշակույթ: Բացի դրանից, Գագիկ Մակարյանը նշել է հայկական ձեռնարկություններում ցածր արտադրողականության և անարդյունավետ մենեջմենթի խնդիրը: Այդ ուղղությամբ նա մեծ հույսեր է կապում երիտասարդ սերնդի հետ, որին ձեռնարկատիրության մեջ ներգրավելու համար միությունը որոշակի քայլեր է ձեռնարկում, մասնավորապես, աջակցում է նորարարական ընկերությունների կայացմանը:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---